«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1720-Ա
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 և 2002 թվականի մայիսի 23-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2002-2005 թվականների միջոցառումների ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 690-Ա որոշումներով ընդգրկված են ֆինանսական առողջացման ծրագրերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել մինչև 2002 թվականը տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված՝ համապատասխանաբար 55269,0 հազ., 91951,8 հազ. և 3294,2 հազ. դրամ շահութաբաժինների վճարումից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|