Գլխավոր տեղեկություն
Համար
N 999-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2002 թվականի N 999-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի՝

ա) «ք. Վանաձոր» ենթաբաժնի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:

7. Վանաձորի N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով».

բ) նշված բաժնի աղյուսակում՝

«N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» տողի 3-րդ սյունակում «ներկայացնել մասնավորեցման» բառերը փոխարինել «տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

«Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» տողի 3-րդ սյունակում «տեղափոխել Կարագյոզյանի ֆոնդի մանկական պոլիկլինիկա» բառերը փոխարինել «տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

«Շամլուղի ԲԱ (Բենդիկի ԲՄԿ)» տողի 3-րդ սյունակում «թողնել նույն կարգավիճակով՝ ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով» բառերը փոխարինել «միաձուլել Ախթալայի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

գ) «Վանաձոր քաղաքի հիվանդանոցային ծառայություն» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Վանաձորի N 2 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը կգործի որպես փակ բաժնետիրական ընկերություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 15
Երևան