«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1656-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հոկտեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:
2. Թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի իրականացման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` բարդ ընթացակարգով, մրցութային եղանակով և անժամկետ:
3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրությամբ կամ առևտրով կարող են զբաղվել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
5. Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի այդ բնագավառում զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն որպես անհատ ձեռնարկատեր:
6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:
7. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու ու գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իսկ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը` ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով,
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
դ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ե) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը:
8. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության համար նշված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև`
ա) լիցենզավորման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև այն դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում է արտադրել,
բ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից` սարքավորումների պիտանիության մասին` համաձայն «Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ) լիցենզավորված մարմնի փորձաքննության եզրակացություն դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական պրոցեսների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման մասին,
դ) տեղեկանք պահեստի պահպանության ապահովման մասին,
ե) նախկինում ունեցած դեղերի արտադրության լիցենզիայի պատճենները:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեությամբ,
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
10. «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների վերահսկումը կատարվում է լիցենզավորող մարմնի կողմից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
11. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:
13. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի առևտրի դեպքում պետք է ունենա`
ա) հոգեմետ դեղերի առևտրի դեպքում`
առանձին պահեստ` հոգեմետ դեղերը պահպանելու համար: Պահեստի պատուհանները պետք է պատված լինեն վանդակաճաղերով, դուռը պետք է լինի երկաթյա կամ թիթեղապատված: Հոգեմետ դեղերը պահելու համար պահեստը պետք է ունենա երկաթյա պահարաններ և խոնավաչափ.
բ) թմրամիջոցների կամ ռադիոակտիվ նյութերի առևտրի դեպքում`
առանձին պահեստ` թմրամիջոցների կամ ռադիոակտիվ նյութերի պահպանման համար: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում թմրամիջոցներն ու ռադիոակտիվ նյութերը պետք է պահվեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններում, խոնավաչափի առկայությամբ:
14. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցների համար առանձին պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:
15. Թմրամիջոցների և հոգեմետ միջոցների պահպանումն իրավաբանական անձանց կողմից իրականացվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________ ________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը _________________________________________ ________________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) _______________________________ ________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ___________________ ________________________________________________________________
5. Գործունեության տեսակը ______________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Կանոնադրության պատճենը
2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
3. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)
4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ |
______________________________________________________ |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________________________________
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________________ ________________________________________________________________
3. Անձնագիր |
___________________________________________________ |
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ___________________ ________________________________________________________________
5. Գործունեության տեսակը ______________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը
2. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել) պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)
3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ |
______________________________________________________ |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Հավելված N 2 |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX - 000000
Տրված ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը _______________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________ ________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը |
________________________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ
_______________________ |
Կ. Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Ա - XX - 000000
Տրված ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը _______________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը |
________________________________________ |
Նշումներ _________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
_____________________ |
Կ. Տ.
|
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:
2. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` բարդ ընթացակարգով և անժամկետ:
3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանմամբ կամ ներմուծմամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
5. Հայտատուն, համաձայն օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության լիցենզավորման համար ներկայացնում է`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով`
իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը,
ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն).
բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով,
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
դ) թմրամիջոցների պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ե) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին,
զ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը:
6. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեությամբ,
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
7. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների վերահսկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
8. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումն ու դադարեցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:
10. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`
ա) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրադեղեր,
բ) թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:
11. Թմրամիջոցների պահպանումն իրավաբանական անձանց կողմից իրականացվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ___________________________ ________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը _________________________________________ ________________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) _______________________________ ________________________________________________________________
4. Թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը ________ ________________________________________________________________
5. Գործունեության տեսակը ______________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Կանոնադրության պատճենը
2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
3. Պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)
4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ |
______________________________________________________ |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________________________________
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________________
_______________________________________________________________
3. Անձնագիր |
___________________________________________________ |
4. Թմրամիջոցների պահպանման պահեստի վայրը (հասցեն), հեռախոսահամարը ______________ ________________________________________________________________
5. Գործունեության տեսակը ______________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը
2. Պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)
3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
4.
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ |
______________________________________________________ |
____ _________ 200 թ.
Կ. Տ.
Հավելված N 4 |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX - 000000
Տրված ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը ______________________________________________
_______________________________________________________________ _______________________________________________________________
_______________________________________________________________ _______________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________ ________________________________________________________________
Թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը |
__________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ
_______________________ |
Կ. Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Ա - XX - 000000
Տրված ____ _________ 200 թ.
Գործունեության տեսակը ________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը _______________________________________________________________
_______________________________________________________________
Թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը |
__________________________ |
Նշումներ _________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
_______________________ |
Կ. Տ.
Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|