«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2002 թվականի N 970-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 20-ի «2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 146 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.
«բ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 («Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի՝ ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 («Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի («02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի («04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի՝ ըստ ծառայությունների բաշխումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».
բ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.
«ա) մեկշաբաթյա ժամկետում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով նաև՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ, «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 («Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի՝ ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 («Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի («02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի («04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի՝ ըստ առանձին ծառայությունների բաշխումն իրականացնել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|