Գլխավոր տեղեկություն
Համար
N 1616-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.07/20(475) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1616-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 701 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Մանկաբարձագինեկոլոգիական օգնության համակարգ» բաժնի «Օպտիմալացումն ըստ առանձին ծննդատների (աղյուսակ N 3)» ենթաբաժնի 4-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 15
Երևան