Basic information
Number
N 156
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.05.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.06.11/13
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.05.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.05.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.05.1997
Effective date
30.05.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 մայիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 1997 թ. N 156
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 367 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարկեր, ֆինանսական երաշխիքներ, օգնություն ստանալու ու տրամադրելու և պետական պարտքի սպասարկման հարցերը կարգավորելու մասին» N 367 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով`

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորություններ պարունակող պայմանագրերը ստորագրում, երաշխավորագրերը տրամադրում և արժեթղթերը թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու, ինչպես նաև նրանցից կապիտալ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով 30-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան