Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.716
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2002 թվականի N 1018-Ն

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մի շարք բաժնետիրական ընկերությունների՝ համաձայն հավելվածի, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները (հիմնադրի լիազորությունները) փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների պետական բաժնետոմսերի (հիմնադրի լիազորությունների) գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության անվանմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1018-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

 

1. «Ագաթ» ԱԿՖ ՊՓԲԸ

2. Հյուրանոց «Ամասիա» ՊՓԲԸ

3. Աշոցքի ԲԿՏ ՊՓԲԸ

4. «Կապանի վերելակային տնտեսություն» ՊՓԲԸ

5. Ամասիայի «Բնակկոմունսան» ՊՓԲԸ

6. «Արմավիրի շրջ. ԲԿՏ» ՊՓԲԸ

7. «Տնաշինական կոմբինատ» ԲԲԸ

8. «Հողշինմոնտաժ» ԲԲԸ

9. «Շինմոնտաժհարդարող» ԲԲԸ

10. «Շինանյութսպասարկում» ԲԲԸ

11. «Տնաշինարար» ԲԲԸ

12. «Շինարար-25» ԲԲԸ

13. «Շինարար-26» ԲԲԸ

14. «Շինարար-27» ԲԲԸ

15. «Շինարար-29» ԲԲԸ

16. «Շինարար-30» ԲԲԸ

17. «Շինարար-31» ԲԲԸ

18. «Տունմոնտաժ» ԲԲԸ

19. «Հայհատուկշինպոլիմեր» ՓԲԸ

20. «Երկաթբետոնքիմշին» ԲԲԸ

21. «Տրանսբնակշին» ԲԲԸ

22. «Կոմունտնտ» գլխամասային ՊՓԲԸ

23. «Կոմուննախագիծ» ՊՓԲԸ

24. «Լոռիկոմուննախագիծ» ՊՓԲԸ

25. «Շինարար-28» ԲԲԸ

26. «Երկաթբետոնշին» ԲԲԸ

27. «Ախթալայի ԲԿՏ» ՊՓԲԸ

28. «Շամլուղի ԲԿՏ» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան