ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հունվարի 2019 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՒՄ Գ1. ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներածական մաս
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ստացել է Երևանի քաղաքապետարանից գրություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով՝ շենքերի, շինությունների վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող՝ կադաստրային արժեքի նկատմամբ գործակցային N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակիցը։ Նույն Գ1. հարկայնության գործակիցը օգտագործվել է նաև վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը հաշվարկվող՝ N 3 բանաձևում։ Վարձակալության տրամադրված տարածքի վարձակալական վճարների մեծությունը հաշվարկելիս թույլ է տրվում կրկնահաշվարկ և արդյունքում ստացվում է ավելի մեծ արժեք։
Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 207-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ, համաձայն որի վերաշարադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը։ Որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող N 2 բանաձևում (Վտ= (Ակ x 0,05) / 12 x Գո) օգտագործվել են շենքերի, շինությունների վիճակը բնութագրող և մատուցվող ծառայությունների մասին Գո-ն գործակիցներ, որոնց շարքում ընդգրկված է նաև հարկայնության Գ1 գործակիցը չնայած այն հանգամանքի, որ վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը հաշվարկվող N 3 բանաձևում (Ակվ = Ամիջին x Տվ x Գ1) նույնպես օգտագործված է Գ1 հարկայնության գործակիցը։ Թույլ տրված վրիպակի հետևանքով վարձակալական վճարի մեծության հաշվարկման ժամանակ կրկնակի օգտագործվում է Գ1 գործակիցը։
Պատճառաբանական մաս
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, եթե տարածքի վարձակալական վճարի հաշվարկման N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակից, ապա շենքերի, շենք, շինության մեկ քառակուսի մետր տարածքի կադաստրային միջին արժեքի հաշվարկման N 3 բանաձևում Գ1 հարկայնության գործակիցը պետք է չկիրառել՝ կրկնահաշվարկ չկատարելու համար։
Եզրափակիչ մաս
Հիմք ընդունելով վերոգրյալը պաշտոնապես պարզաբանում ենք.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով՝ մեկ քառակուսի մետր տարածքի կադաստրային միջին արժեքի հաշվարկման N 3 բանաձևում Գ1. հարկայնության գործակիցը չի կիրառվում, եթե շենքերի, շինությունների վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող՝ N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակիցը:
Տ. Խաչատրյան |