Գլխավոր տեղեկություն
Համար
N 1009-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2002-27.03.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.710
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2002 թվականի N 1009-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները, ըստ հաստատությունների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:

6. Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպումը,

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը,

գ) նախապատրաստական դասընթացների կազմակերպումը,

դ) մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպումը,

ե) կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը,

զ) գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,

է) ուսումնաարտադրական, արտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացումը,

ը) հրատարակչական գործունեությունը,

թ) սովորողների հանրային սննդի կազմակերպումը,

ժ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպումը և սպասարկումը,

ժա) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպումը,

ժբ) մշակութային գործունեության իրականացումը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 25 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 19
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հին անվանումը

Պետական ոչ առևտրային
կազմակերպության անվանումը

Լիազորված պետական
մարմինը

1

2

3

4

1.

Երևանի պետական
արդյունաբերական
քոլեջ
«Երևանի պետական
արդյունաբերական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն
Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

2.

Երևանի պետական
էլեկտրատեխնիկական
քոլեջ
«Երևանի պետական
էլեկտրատեխնիկական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

3.

Երևանի
ինֆորմատիկայի
պետական քոլեջ
«Երևանի ինֆորմատիկայի
պետական քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

4.

Երևանի կիրառական
քիմիայի պետական
քոլեջ
«Երևանի պետական
տեխնոլոգիական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

5.

Երևանի թեթև
արդյունաբերության
պետական քոլեջ
«Երևանի թեթև արդյունաբերու-
թյան պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

6.

Երևան սննդի
արդյունաբերության
պետական քոլեջ
«Երևան սննդի արդյունա-
բերության պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

7.

Երևանի Ա. Թամանյանի
անվան պետական
շինարարական քոլեջ
«Երևանի Ա. Թամանյանի անվան
պետական շինարարական քո-
լեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

8.

Երևանի պետական
ֆինանսատնտեսագի-
տական քոլեջ
«Երևանի պետական ֆինանսա-
տնտեսագիտական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

9.

Երևանի Ն. Աճեմյանի
անվան առևտրի և
սպասարկման
պետական քոլեջ
«Երևանի Ն. Աճեմյանի անվան
առևտրի և սպասարկման
պետական քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

10.

Երևանի պետական
հումանիտար-
տեխնիկական քոլեջ
«Երևանի պետական հումա-
նիտար-տեխնիկական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

11.

Երևանի Ա. Բակունցի
անվան պետական ման-
կավարժական քոլեջ
«Երևանի Ա. Բակունցի անվան
պետական մանկավարժական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

12.

Երևանի պետական
հումանիտար քոլեջ
«Երևանի պետական հումանի-
տար քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

13. Երևանի Ռ. Մելիքյանի
անվան պետական
երաժշտական
ուսումնարան
«Երևանի Ռ. Մելիքյանի անվան
պետական երաժշտական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

14. Երևանի Ա. Բաբաջանյանի
անվան պետական
երաժշտամանկավարժական
ուսումնարան
«Երևանի Ա. Բաբաջանյանի
անվան պետական երաժշտա-
մանկավարժական ուսումնա-
րան» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

15. Երևանի Փ. Թերլեմեզյանի
անվան գեղարվեստի
պետական ուսումնարան
«Երևանի Փ. Թերլեմեզյանի
անվան գեղարվեստի պետական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

16. Հայաստանի պետական
ճարտարագիտական
համալսարանի քոլեջ
«Հայաստանի պետական
ճարտարագիտական
համալսարանի քոլեջ» պետական
ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

17. Գյումրու պետական
ճարտարագիտական
քոլեջ
«Գյումրու պետական
ճարտարագիտական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

18. Գյումրու պետական
տեխնիկական քոլեջ
«Գյումրու պետական
տեխնիկական քոլեջ» պետական
ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

19. Գյումրու պետական
մանկավարժական
քոլեջ
«Գյումրու պետական
մանկավարժական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

20. Գյումրու Կարա-
Մուրզայի անվան
պետական
երաժշտական
ուսումնարան
«Գյումրու Կարա-Մուրզայի
անվան պետական երաժշտական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

21. Արթիկի պետական
քոլեջ
«Արթիկի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

22. Վանաձորի Ս. Թևոսյանի
անվան պետական
պոլիտեխնիկական քոլեջ
«Վանաձորի Ս. Թևոսյանի անվան
պետական պոլիտեխնիկական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

23. Վանաձորի պետական
տեխնոլոգիական քոլեջ
«Վանաձորի պետական
տեխնոլոգիական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

24. Վանաձորի Մ. Թավրիզյանի
անվան պետական
երաժշտական ուսումնարան
«Վանաձորի Մ. Թավրիզյանի
անվան պետական երաժշտական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

25. Ալավերդու պետական
քոլեջ
«Ալավերդու պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

26. Սպիտակի պետական
քոլեջ
«Սպիտակի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

27. Գավառի պետական
ինդուստրիալ-մանկա-
վարժական քոլեջ
«Գավառի պետական
ինդուստրիալ-մանկավարժական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

28. Գավառի պետական
երաժշտական
ուսումնարան
«Գավառի պետական
երաժշտական ուսումնարան»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

29. Սևանի պետական քոլեջ «Սևանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

30. Մարտունու պետական քոլեջ «Մարտունու պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

31. Վարդենիսի պետական քոլեջ «Վարդենիսի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

32. Կապանի պետական
ճարտարագիտական
քոլեջ
«Կապանի պետական
ճարտարագիտական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

33. Կապանի պետական
երաժշտական
ուսումնարան
«Կապանի պետական
երաժշտական ուսումնարան»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

34. Գորիսի պետական
մանկավարժական
քոլեջ
«Գորիսի պետական
մանկավարժական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

35. Սիսիանի պետական
հումանիտար քոլեջ
«Սիսիանի պետական հումա-
նիտար քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

36. Սիսիանի պետական
տնտեսագիտական
քոլեջ
«Սիսիանի պետական
տնտեսագիտական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

37. Մեղրու պետական
քոլեջ
«Մեղրու պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

38. Իջևանի պետական
քոլեջ
«Իջևանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

39. Դիլիջանի պետական
քոլեջ
«Դիլիջանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

40. Դիլիջանի արվեստի
պետական ուսումնարան
«Դիլիջանի արվեստի պետական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

41. Բերդի պետական
քոլեջ
«Բերդի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

42. Արմավիրի պետական
ինդուստրիալ-մանկա-
վարժական քոլեջ
«Արմավիրի պետական
ինդուստրիալ-մանկավարժական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

43. Աբովյանի պետական
ճարտարագիտական
քոլեջ
«Աբովյանի պետական
ճարտարագիտական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

44. Հրազդանի պետական
քոլեջ
«Հրազդանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

45. Չարենցավանի պետական
քոլեջ
«Չարենցավանի պետական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

46. Արմավիրի արվեստի
պետական
ուսումնարան
«Արմավիրի արվեստի պետական
ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

47. Էջմիածնի պետական
քոլեջ
«Էջմիածնի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

48. Արարատի պետական
քոլեջ
«Արարատի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

49. Եղեգնաձորի պետական
քոլեջ
«Եղեգնաձորի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

50. Երևանի պետական
գյուղատնտեսական
քոլեջ
«Երևանի պետական
գյուղատնտեսական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն
Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն
51. Հայկական գյուղա-
տնտեսական ակադե-
միայի քոլեջ
«Հայկական գյուղատնտեսական
ակադեմիայի քոլեջ» պետական
ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

52. Շիրակի ակադեմիկոս
Մ. Թումանյանի անվան
պետական գյուղա-
տնտեսական քոլեջ
«Շիրակի ակադեմիկոս Մ. Թու-
մանյանի անվան պետական գյու-
ղատնտեսական քոլեջ» պետա-
կան ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

53. Վանաձորի պետական
գյուղատնտեսական
քոլեջ
«Վանաձորի պետական
գյուղատնտեսական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

54. Ստեփանավանի պրոֆ.
Ա. Քալանթարի անվան
պետական գյուղա-
տնտեսական քոլեջ
«Ստեփանավանի պրոֆեսոր
Ա. Քալանթարի անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

55. Գավառի պետական
գյուղատնտեսական
քոլեջ
«Գավառի պետական
գյուղատնտեսական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

56. Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ
«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի
անվան պետական գյուղատնտե-
սական քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

57. Արմավիրի Ս. Լուկաշինի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ
«Արմավիրի Ս. Լուկաշինի անվան
պետական գյուղատնտեսական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

58. Նոր Գեղիի ակադեմիկոս
Ա. Աղաջանյանի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ
«Նոր Գեղիի ակադեմիկոս Ա. Աղա-
ջանյանի անվան պետական գյու-
ղատնտեսական քոլեջ» պետա-
կան ոչ առևտրային կազմա-
կերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

59. Մասիսի պետական
գյուղատնտեսական քոլեջ
«Մասիսի պետական
գյուղատնտեսական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

60. Երևանի պետական
բժշկական
համալսարանի
քոլեջ
«Երևանի պետական բժշկական
համալսարանի քոլեջ» պետական
ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

61. Երևանի պետական
հենակետային
բժշկական քոլեջ
«Երևանի պետական հենա-
կետային բժշկական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

62. Երևանի «Էրեբունի»
պետական
բժշկական քոլեջ
«Երևանի «Էրեբունի» պետական
բժշկական քոլեջ» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

63. Գյումրու պետական
բժշկական քոլեջ
«Գյումրու պետական բժշկական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

64. Վանաձորի պետական
բժշկական քոլեջ
«Վանաձորի պետական բժշկական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

65. Կապանի պետական
բժշկական քոլեջ
«Կապանի պետական բժշկական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

66. Դիլիջանի պետական
բժշկական քոլեջ
«Դիլիջանի պետական բժշկական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

67. Երևանի մշակույթի
պետական քոլեջ
«Երևանի մշակույթի պետական
քոլեջ» պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի Հանրա-
պետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

68. Երևանի
պարարվեստի
պետական
ուսումնարան
«Երևանի պարարվեստի պետա-
կան ուսումնարան» պետական ոչ
առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրա-
պետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

69. Երևանի
էստրադայի և
ջազային արվեստի
պետական քոլեջ
«Երևանի էստրադայի և ջազա-
յին արվեստի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի Հանրա-
պետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

70. Երևանի
օլիմպիական
հերթափոխի
պետական
մարզական
ուսումնարան
«Երևանի օլիմպիական
հերթափոխի պետական
մարզական ուսումնարան»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի Հանրա-
պետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

71. Գյումրու օլիմպիական
հերթափոխի պետական
մարզական ուսումնարան
«Գյումրու օլիմպիական
հերթափոխի պետական
մարզական ուսումնարան»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի Հանրա-
պետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

72. Աբովյանի պետական
էներգետիկական քոլեջ
«Աբովյանի պետական
էներգետիկական քոլեջ»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
էներգետիկայի
նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը` քոլեջը, ուսումնարանը (այսուհետ` հաստատություն) շահույթի նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, միջին մասնագիտական կրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

3. Հաստատության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

6. Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:

7. Հաստատության լրիվ անվանումն է`

հայերեն` ______________

ռուսերեն` _____________

անգլերեն` _____________

8. Հաստատության գտնվելու վայրն է`

9. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

 

II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրտսեր մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

11. Հաստատությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպումը.

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը.

գ) նախապատրաստական դասընթացների կազմակերպումը.

դ) մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպումը.

ե) կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը.

զ) գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

է) ուսումնաարտադրական, արտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացումը.

ը) հրատարակչական գործունեության իրականացումը.

թ) սովորողների հանրային սննդի կազմակերպումը.

ժ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպումը և սպասարկումը.

ժա) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպումը.

ժբ) մշակութային գործունեության իրականացումը:

12. Հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) օգտագործվում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հաստատությունն ընդունելությունը կատարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության կանոններին համապատասխան:

14. Հաստատության ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ուսանողներն ատեստավորվում են: Հաստատությունում կարող են կիրառվել նաև միջանկյալ ատեստավորման ձևեր:

15. Հաստատության ուսումնական գործունեությունը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական գործընթացի ժամանակացույցով և դասացուցակներով:

Հաստատությունը մշակում է իր ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, դրանք համաձայնեցնում է լիազորված պետական կառավարման համապատասխան մարմնի հետ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը:

16. Հաստատությունում ուսուցումը կարող է կազմակերպվել առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

17. Հաստատությունը կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ ուսանողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ:

Հաստատության ուսանողների և ունկնդիրների արտադրական պրակտիկան, որպես կանոն, անցկացվում է կազմակերպություններում, հիմնարկներում` դրանց և հաստատության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

18. Հաստատությունում ուսումնական պարապմունքներն իրականացվում են խմբերով, ենթախմբերով, հոսքերով, անհատական հետևյալ հիմնական ձևերով` դաս, դասախոսություն, սեմինար, գործնական աշխատանք, լաբորատոր աշխատանք, ստուգողական աշխատանք, անհատական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, խորհրդատվություն, պրակտիկա, կուրսային նախագծում (կուրսային աշխատանք), դիպլոմային նախագծում (դիպլոմային աշխատանք): Հաստատությունը կարող է կիրառել նաև ուսումնական պարապմունքների այլ ձևեր (էքսկուրսիա, դերային խաղերի դաս, կոնֆերանս, տնային աշխատանք, պրակտիկում և այլն): Լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար սահմանվում է ակադեմիական ժամ` 45 րոպե տևողությամբ, զույգ ժամերի միանվագ վարման դեպքում` 80 րոպե:

19. Առկա ուսուցմամբ սովորողների համար տարեկան առնվազն 2 անգամ սահմանվում են արձակուրդներ` 8-11 շաբաթ ընդհանուր տևողությամբ, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս ձմռան ժամանակահատվածում:

20. Ուսանողների միջին շաբաթական բեռնվածությունը լսարանային ուսումնական պարապմունքներով որպես կանոն չպետք է գերազանցի 36 ժամը: Ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի և արտադրական ուսուցման անցկացման ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով:

Ուսանողների առաջադիմության միջանկյալ ատեստավորման ու ընթացիկ վերահսկողության ձևերը, կարգը և պարբերականությունը սահմանվում են ուսումնական պլաններով:

21. Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա ուսուցման համար` 20-25, հեռակա ուսուցման համար` 15-20 մարդ, եթե տվյալ մասնագիտության ուսումնական պլանով այլ թիվ նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում ուսումնական խումբը կարող է բաժանվել ենթախմբերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ:

22. Ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի բոլոր պահանջները կատարած ուսանողներին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը, որի դրական արդյունքների հիման վրա նրանց տրվում է համապատասխան որակավորում և պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ):

Տվյալ կրթական ծրագիրը չավարտածներին տրվում է համապատասխան տեղեկանք:

23. Հաստատությունը սահմանված կարգով կարող է իրականացնել նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր, կազմակերպել նախապատրաստական, մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ:

24. Հաստատությունն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական, արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ` պարբերաբար կազմակերպելով կոնֆերանսներ, գիտաժողովներ, գիտագործնական սեմինարներ, օլիմպիադաներ և այլն:

25. Հաստատությունը միջոցներ է ձեռնարկում ուսանողների (ունկնդիրների) ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար:

 

IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

26. Հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը:

Հաստատության կանոնադրությամբ կարող է նախատեսվել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ, և (կամ) խորհրդակցական մարմին` տնօրինական կամ գեղարվեստական խորհուրդ:

27. Հաստատության հիմնադիրը`

ա) հիմնադրում է հաստատությունը.

բ) սահմանում է հաստատության գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

գ) հաստատում է հաստատությանը` սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

դ) վերակազմակերպում կամ լուծարում է հաստատությունը.

ե) լուծում է օրենքով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

28. Լիազորված պետական մարմինը`

ա) հաստատում է հաստատության կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

բ) սահմանում է հաստատության կառավարման համակարգը.

գ) նշանակում է հաստատության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

դ) հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ե) իրականացնում է հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննարկում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) վերահսկողություն է իրականացնում հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե հաստատությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.

ժա) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

29. Հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն), որին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազորված պետական մարմինը, իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:

30. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

31. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

32. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` տարադրամային.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) անհրաժեշտ պայմաններ է ստեղծում մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժ) վերահսկողություն է իրականացնում ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.

ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.

ժբ) սահմանված կարգով տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

33. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը:

34. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 ուսումնական տարի է:

35. Խորհրդի անդամների թիվը մինչև 25 մարդ է:

36. Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը կազմում են հաստատության ուսանողները, որոնց ընտրում են ուսանողների ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովները:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատության այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Տնօրենը չի կարող լինել խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:

37. Խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը` տնօրենի ներկայացմամբ:

38. Խորհուրդը`

ա) լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում առաջարկություններ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

բ) հաստատում է հաստատության զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.

գ) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն տնօրենի գործունեության նկատմամբ.

դ) քննարկում է հաստատության ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի նախագծերը.

ե) հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է հաստատության շահույթի տնօրինման ուղղությունները.

զ) հաստատում է հաստատության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

է) հաստատում է իր աշխատակարգը.

ը) ընտրում է խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ (տեղակալներ) և քարտուղար.

թ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

ժ) քննարկում և հաստատում է տնօրենի հաշվետվությունները, քննարկում տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս վարչական աշխատողների և դասախոսների հաշվետվություններն ու հաղորդումները.

ժա) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում հաստատության կանոնադրության նախագիծը, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

ժբ) քննարկում է հաստատության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ.

ժգ) լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով` սահմանում է մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը.

ժդ) քննարկում և առաջադրում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

ժե) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Խորհրդին չեն կարող վերապահվել պետական կազմակերպության հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ գործադիր մարմնի լիազորությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

39. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, խորհրդի անդամների մեկ երրորդի, ինչպես նաև տնօրենի պահանջով: Խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ:

40. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

41. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

42. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել հաստատության աշխատողները, ուսանողներն ու նրանց ծնողները, հասարակության, կազմակերպությունների ներկայացուցիչները:

43. Հաստատության խորհրդակցական մարմինը հաստատության տնօրինական խորհուրդն է կամ հաստատության գեղարվեստական խորհուրդը (այսուհետ` տնօրինական կամ գեղարվեստական խորհուրդ):

44. Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը, ամբիոնների և կրթական ծրագրերի ղեկավարները:

Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատության այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի նախագահը տնօրենն է:

45. Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի անհատական կազմը հաստատում է տնօրենը:

46. Տնօրինական կամ գեղարվեստական խորհուրդը`

ա) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

բ) քննարկում է հաստատության զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.

գ) քննարկում է հաստատության ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի նախագծերը և առաջարկություններ ներկայացնում տնօրենին.

դ) հաստատում է իր աշխատակարգը.

ե) ընտրում է տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի նախագահի տեղակալին (տեղակալներին) և քարտուղարին.

զ) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

է) քննարկում է հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

ը) քննարկում է տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս աշխատողների հաշվետվություններն ու հաղորդումները և առաջարկություններ ներկայացնում տնօրենին.

թ) քննարկում և տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

ժ) տնօրենին ներկայացնում է առաջարկություն մեկ ուսանողի համար ուսման վարձավճարի չափի վերաբերյալ.

ժա) քննարկում և տնօրենին առաջարկում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

ժբ) քննարկում է հաստատության աշխատողների ատեստավորման արդյունքները և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.

ժգ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

47. Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև անդամների 1/3-ի պահանջով: Տնօրինական կամ գեղարվեստական խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

48. Ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մեթոդական աշխատանքների, դասախոսների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով հաստատությունում սահմանված կարգով ստեղծվում են ամբիոններ, ուսումնամեթոդական, գիտամեթոդական, մանկավարժական խորհուրդներ, որոնք գործում են տնօրենի հաստատած կանոնակարգերով:

49. Հաստատությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

50. Միջին մասնագիտական կամ այլ կրթական ծրագրի իրականացման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը, հաստատության տեսչական ստուգումը, պետական ատեստավորումը և հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

51. Հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նրա կանոնադրության պահանջների կատարման, կրթական ու ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

52. Հաստատության աշխատողներն իրավունք ունեն`

ա) կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը.

բ) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդիկաներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ (մանկավարժական աշխատողները).

գ) սահմանված կարգով օգտվելու հաստատության տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հաստատության ղեկավարության հրամանները (կարգադրությունները):

Աշխատողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության կանոնադրությամբ չարգելված այլ իրավունքներ:

53. Հաստատության աշխատողը պարտավոր է`

ա) կատարել հաստատության կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

բ) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

գ) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը:

54. Հաստատության թափուր մանկավարժական աշխատատեղի համար խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մրցութային ընտրություն:

55. Հաստատության մանկավարժները և այլ աշխատողներ իրենց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով պարբերաբար վերապատրաստվում են: Տնօրենը պատասխանատվություն է կրում մանկավարժների և այլ աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման համար:

 

VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

 

56. Հաստատության ուսանողը տնօրենի հրամանով միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար ընդունված անձն է:

57. Հաստատության ունկնդիրը տնօրենի հրամանով նախապատրաստական դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար ընդունված անձն է: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում է ուսանողի իրավունքներից:

58. Հաստատության ուսանողի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով:

59. Հաստատության ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու կրթություն` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

բ) վճարովի հիմունքով ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում` վճարովի) կրթական ծառայություններից.

գ) մասնակցելու ուսանողական ինքնակառավարման մարմինների, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.

դ) անվճար օգտվելու հաստատության գրադարանից, տեխնիկական միջոցներից.

ե) մասնակցելու հաստատության գիտահետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.

զ) մասնակցելու հաստատության կարևորագույն հարցերի քննարկմանն ու լուծմանը.

է) սահմանված կարգով ստանալու պետական կամ այլ կրթաթոշակ:

60. Հաստատության անվճար հիմունքով սովորող ուսանողը սահմանված կարգով ստանում է պետական կրթաթոշակ:

61. Հաստատության ուսանողը պարտավոր է`

ա) կատարել հաստատության կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

բ) խնամքով վերաբերվել հաստատության գույքին.

գ) հարգել աշխատողների և ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը.

դ) սահմանված կարգով վճարել ուսման վարձը.

ե) կատարել միջին մասնագիտական կրթության ծրագրերի պահանջները:

62. Ուսանողների համար հաստատության կողմից սահմանվում են նյութական ու բարոյական խրախուսման ձևեր:

63. Ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի պահանջները չկատարելու, հաստատության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, ներքին կարգապահական կանոնները խախտելու համար ուսանողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ` ընդհուպ հաստատությունից հեռացումը:

64. Հաստատությունն ուսանողին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին:

 

VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

65. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

66. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

67. Հիմնադիրը հաստատությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

68. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:

69. Հաստատության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

70. Հիմնադիրը կարող է հաստատությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

71. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:

72. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու վարձակալության:

Հաստատությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

73. Հիմնադրի կողմից գույքը հաստատությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

74. Հիմնադրի կողմից հաստատությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ հաստատության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

VIII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

75. Հաստատության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

76. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և լրացուցիչ աղբյուրներից:

77. Հաստատության լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) լիազորված պետական մարմնի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

բ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

78. Հաստատությունն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:

79. Հաստատությունը ֆինանսական գործունեության մասին սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություն համապատասխան լիազորված պետական մարմին:

80. Հաստատությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

81. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

IX. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

82. Հաստատությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Հաստատությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Հաստատությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

83. Հաստատության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

84. Հաստատությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Հաստատությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

85. Հաստատությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

86. Հաստատության լուծարման դեպքում հաստատության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան