Գլխավոր տեղեկություն
Համար
N 1587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2002-01.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1072
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1587-Ն

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։

2. Սահմանել, որ՝

ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է՝

 

անտառաշինական աշխատանքներ,

 

անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրություններ և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումներ,

 

անտառային պաշարների տեղեկատվական բանկի ստեղծում և օգտագործման արդյունավետ ձևերի մշակում,

 

կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմում,

 

անտառագիտասփյուռ աշխատանքներ, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստում և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում.

 

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) գիտական նպատակներով պտուղների, հատապտուղների և ընկուզենու աճեցում,

բ) անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,

գ) տնկանյութի աճեցում,

դ) մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:

3. Գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման նպատակով «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զիկատարի 150 հեկտար անտառատարածքը։

4. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման պահին դրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

5. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

6. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող անշարժ գույքի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Գումարը (հազ. դրամ, 2002 թ.
հունվարի 1-ի դրությամբ)

1.

Ավտոմեքենա «Գազ-24»

1

800

2.

Կահույք

2

432

3.

Աթոռ՝ գրասենյակային

15

144

4.

Գրասեղան

6

72

5.

Սառնարան

2

15

6.

Ընդամենը

 

1463

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակը
(հատ)

Հաշվեկշռային արժեքը (հազ.
դրամ, 2002 թ. հունվարի 1-ի
դրությամբ)

Լաբորատոր մասնաշենք

1

188

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան