«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 139-Ն
«ԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները (հիմնադրի լիազորությունները) վերապահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, լուծարվող բաժնետիրական ընկերության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
4. «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման ու այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
5. «Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխանող գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ « Գույք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխանող գույքի տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|