«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1571-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 625 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 74 և 2000 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 625 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշումներով հաստատված «Արմենպրես» պետական բաժնետիրական և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր լիազոր ներկայացուցիչների կազմում «ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության պետ (ի պաշտոնե)» բառերը փոխարինել «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ (ի պաշտոնե)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|