Գլխավոր տեղեկություն
Համար
N 1476-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 25 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1476-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածի 01 խմբի 07 ենթախմբի «08. Միջոցառումներ» ծրագրի կատարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման ծրագրերի վարչության փոխարեն վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 20

Երևան