Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2002-10.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.705
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.2006

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 996-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման ու տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեությունների լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հեռագրային կապի ծառայությունների մատուցման ու տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեությունների լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 996-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ու տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական այլ ակտերով և սույն կարգով:

2. Համաձայն էլեկտրակապի միջազգային միության երաշխավորագրերի, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների` սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությունների հետևյալ տեսակների լիցենզավորման կարգը`

ա) հեռագրային կապի ծառայությունների մատուցում.

բ) տվյալների փոխանցման ծառայությունների մատուցում:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման համար սույն կարգով տրված լիցենզիաների գործողությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

6. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:

7. Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:

8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

9. Լիցենզիան տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:

10. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքում:

13. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

14. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով և յուրաքանչյուր գործունեության տեսակի իրականացման կարգերով նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

15. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

17. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվանման կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

18. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 996-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է ______________________________________________________________

(Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը _________________________________________________

_________________________________________________________________

 

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________________

_________________________________________________________________

 

Լիցենզիան տալու ամսաթիվը ______________________________________________

________________________________________________________________

 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ

ՆԱԽԱՐԱՐ

_____________

_______________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2006, N 121-Ն 02.03.2006, N 996-Ն
03.04.2003, N 365-Ն 10.05.2003, N 996-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան