Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.544
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2002 թվականի N 764-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեհատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 278 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 241,8 հեկտարը, որից՝ 11 հեկտար վարելահող, 133 հեկտար արոտ, 97,8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 36,2 հեկտարը, որից՝ 25 հեկտար արոտ և 11,2 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ «Ագարակ» պատմամշակութային արգելոց հիմնելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 764-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան