Գլխավոր տեղեկություն
Համար
N 1498-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.1004
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1498-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 475 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետում «2002 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2003 թվականի հունվարի 1-ը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տարածքային հարկային տեսչություններին կից հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է տարածքային հարկային տեսչության պետը, անդամները` տեղական ինքնակառավարման մարմնի (քաղաքապետարանի) ներկայացուցիչը և համապատասխան հարկային մարմնի 2 աշխատող»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան