«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2003 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-ին և 21.3-րդ հոդվածներով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.08.2010, N 966-Ն | 19.08.2010, N 23-Ն | |
03.05.2007, N 573-Ն | 01.06.2007, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|