«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 891-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն իր համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված՝ հիմնական գործունեությանը չառնչվող գույքը (մանկապարտեզ, չօգտագործվող կաթսայատուն, մշակույթի տուն, ակումբ, հանգստյան տուն) օտարել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով վարձակալության պայմանագրի կնքման միջոցով՝ վարձակալի կողմից տվյալ գույքի՝ պայմանագրով նախատեսված վարձավճարի ամբողջ գումարը վճարելու դեպքում գույքը վարձակալի սեփականությանը հանձնելու պայմանով։
2. Սահմանել, որ պայմանագրի կնքման դեպքում՝ ստացված վարձավճարները մնում են կազմակերպության տնօրինության տակ՝ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|