«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 797-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ 671,98 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող Ծաղկաձորի հանգստյան տան շենքը (այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 300 տոկոսի չափով՝ 9,31491 մլն դրամ:
1.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի 11 հասցեում գտնվող Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 234,34 հազ. դրամ արժեք ունեցող՝ նկուղային հարկի 65,2 քառ. մետր տարածքը (այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 1,9 մլն դրամ:
2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության՝ Ստեփանավանի N 21 գիշերօթիկ դպրոցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 73,7 հազ. դրամ արժեք և 230 քառ. մետր մակերես ունեցող օժանդակ շինությունը (այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 200 հազ. դրամ:
3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության ենթակայության՝ «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Շիրակի 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 303,83 քառ. մետր մակերես և 1,256547 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Երևանի Շիրակի 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 303,83 քառ. մետր մակերես ունեցող տարածքը վաճառել դասական աճուրդով:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 3,50787 մլն դրամ:
4.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Երևանի Բաբայան 26 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի Արաբկիրի N 2 մարզադպրոցի 63,6 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող շենքը (այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 2,3667 մլն դրամ.
գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ Երևանի Բաբայան 26 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի Արաբկիրի N 2 մարզադպրոցի շենքի տակ գտնվող 63,6 քառ. մետր մակերես ունեցող հողատարածքը կադաստրային արժեքով վաճառել գնորդին:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող N 2 Կառավարական տան շենքի նկուղային և առաջին հարկերից համապատասխանաբար 690 և 166,75 քառ. մետր տարածքները (այսուհետև՝ գույք) վաճառել դրանց վարձակալ «Արարատ Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև՝ գնորդ):
6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 34,5 մլն դրամ:
6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել 14,5 մլն դրամ, իսկ մնացած 20 մլն դրամը՝ հետագա 3 տարվա ընթացքում.
բ) մինչև գույքի վաճառքի գնի մարումը վճարել N 2 Կառավարական տան շենքի պահպանման և սպասարկման հետ կապված ամենամսյա ծախսերը (կոյուղի, աղբահանում, ասֆալտապատում, ջրամատակարարում և այլն).
գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 6.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված 14,5 մլն դրամ գումարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Ծաղկաձորի պանսիոնատի գույքը (նախկինում՝ «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության Վ. Տերեշկովայի անվան ճամբար, այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
7.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 24,625 մլն դրամ:
7.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ «Հասմիկ» մանկական ճամբարի գույքը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Արտավազ, այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
8.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 3,451 մլն դրամ:
8.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ «Բաղաբերդ» ճամբարի գույքը (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Կապան, այսուհետև՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
9.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 2,5 մլն դրամ:
9.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
9.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|