Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2003-04.09.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.578
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 635-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման հավելվածի 95-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին օժանդակելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ներգրավել շահագրգիռ կազմակերպություններ, փորձագիտական խմբեր և փորձագետների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գ. Վարդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Փ. Թադևոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ-ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
Ա. Բալյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային հարկային հարաբերությունների գծով խորհրդատու
Ա. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության անուղղակի հարկերի և կանխիկ գործարքների վարչարարության բաժնի պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ
Ա. Զարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
Լ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ոլորտային վերլուծության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Հ. Քոթանյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ոլորտային վերլուծության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Գ. Քառյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ
Աշխատանքի նկարագիրը Ժամկետը
1. Հարկային օրենսգրքի նախագծի ընդհանուր մասի մշակում 2003 թ. օգոստոս
2. Հարկային օրենսգրքի նախագծի հատուկ մասի մշակում, այդ թվում՝ մինչև 2004 թվականի նոյեմբեր
  ավելացված արժեքի հարկի մասի մշակում 2003 թ. դեկտեմբեր-2004 թ. հունվար
  ակցիզային հարկի մասի մշակում 2004 թ. փետրվար
  շահութահարկի մասի մշակում 2004 թ. մարտ-ապրիլ
  եկամտահարկի մասի մշակում 2004 թ. մայիս
  պարզեցված հարկի մասի մշակում 2004 թ. հունիս
  հաստատագրված վճարների մասի մշակում 2004 թ. հուլիս
  գույքահարկի մասի մշակում 2004 թ. օգոստոս
  հողի հարկի մասի մշակում 2004 թ. սեպտեմբեր
  այլ պարտադիր վճարների մասի մշակում 2004 թ. հոկտեմբեր
3. Հարկային օրենսգրքի նախագծի անցումային մասի մշակում 2004 թ. նոյեմբեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ