Basic information
Number
N 1381-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.09.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
09.09.2010
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
09.09.2010
Effective date
10.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 սեպտեմբերի 2010 թ.

 N 1381-Ա/Ք

.

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՄԱ-ՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ալմա-տրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2010թ. սեպտեմբերի 1-ի դիմումը`

 

Հրամայում եմ`

 

1. «Ալմա-տրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով` 2004թ. սեպտեմբերի 2-ի N 313 լիցենզիայի գործողությունը կասեցնել մեկ տարի ժամկետով` մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը, համաձայն լիցենզավորված անձի դիմումի:

2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան