Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 809-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 218 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 213,5 հեկտարը, որից՝ 196,5 հեկտար վարելահող, 7 հեկտար արոտ, 10 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 40 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 3 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, այդ թվում՝ 2 հեկտար վարելահողը՝ մարզադաշտի, մեկ հեկտար այլ հողեր՝ գերեզմանատան ընդլայնման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 809-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան