«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 765-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Խնձորուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 6551 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 6550 հեկտարը, որից՝ 300 հեկտար վարելահող, 56 հեկտար խոտհարք, 942 հեկտար արոտ, 5252 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 27 հեկտար վարելահողը՝ անհատույց, իսկ 5 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 1,0 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատուն հիմնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|