Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2002-30.11.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1316-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ենթակայության մարմինները վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետևյալ տարածքային մարմինների՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության՝

ա) Շիրակի մարզի մարզային կենտրոնն ու Ախուրյանի, Անիի, Արթիկի ներմարզային կայանները, Աշոցքի և Ամասիայի տարածքային բաժինները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի.

բ) Լոռու մարզի մարզային կենտրոնն ու Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի ներմարզային կայանները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի.

գ) Արարատի մարզի մարզային կենտրոնն ու Մասիսի, Արարատ քաղաքի, Վեդու ներմարզային կայանները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի.

դ) Արմավիրի մարզի մարզային կենտրոնն ու Էջմիածնի ներմարզային կայանը, Բաղրամյանի տարածքային բաժինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի.

ե) Սյունիքի մարզի մարզային կենտրոնն ու Սիսիանի, Գորիսի, Մեղրու ներմարզային կայանները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի.

զ) Արագածոտնի մարզի մարզային կենտրոնն ու Արագածի, Ապարանի, Թալինի ներմարզային կայանները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի.

է) Վայոց ձորի մարզի մարզային կենտրոնն ու Եղեգնաձորի և Ջերմուկի տարածքային բաժինները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի.

ը) Տավուշի մարզի մարզային կենտրոնն ու Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի.

թ) Գեղարքունիքի մարզի մարզային կենտրոնն ու Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի ներմարզային կայանները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի.

ժ) Կոտայքի մարզի մարզային կենտրոնն ու Չարենցավանի, Նաիրիի, Հրազդանի ներմարզային կայանները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի.

ժա) Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոնի.

ժբ) տրանսպորտի ու հաղորդակցության կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տրանսպորտի և հաղորդակցության կենտրոնի.

ժգ) Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոնի.

ժդ) Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոնի.

ժե) Երևանի Խորհրդայինի տարածքային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնների.

ժզ) Երևանի Էրեբունու տարածքային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոնների.

ժէ) Երևանի Շահումյանի և Մաշտոցի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային կենտրոնների.

ժը) Երևանի Սպանդարյանի և Մյասնիկյանի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոնների:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` օրենքով սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված վերակազմակերպման գործընթացները:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» N 518 և 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության N 518 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 107 որոշումները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Տեսչությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության իրավահաջորդն է:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

բ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման (մշակման) գործընթացին մասնակցությունը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը.

դ) հանրային առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերի համակարգումը.

ե) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը՝ սանիտարահամաճարակային անվտանգության չափորոշիչների սահմանման, սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով.

զ) մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը.

է) պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը.

ը) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.

թ) վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

ժ) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը.

ժա) վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացում, որը ներառում է՝

իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացում՝ լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ հետազոտությունների, ուսումնասիրությունների և հիգիենիկ փորձաքննության կատարման միջոցով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների բացահայտման, դրանց վերացման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից անհրաժեշտ փաստաթղթերի պահանջում,

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև մասնակցություն անհրաժեշտ առաջարկությունների մշակմանը,

բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը,

վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը.

բ) հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի, պարենահումքի ու սննդամթերքի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառումը.

գ) օրենքի համաձայն հիգիենիկ փորձաքննության կատարում և կազմակերպություններին, հիմնարկներին ու քաղաքացիներին փորձագիտական հիգիենիկ եզրակացությունների տրամադրումը, այդ թվում՝

շինարարության նպատակով հողահատկացումների, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատման, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային և կոմունալ շինությունների, արդյունաբերական, սննդի, տրանսպորտային ու այլ կազմակերպությունների, շենքերի ու կառույցների շինարարության և վերակառուցման ու դրանց շահագործման, ինչպես նաև ջրօգտագործման նպատակով ջրառման տեղի որոշման ու կեղտաջրերի թափման պայմանների, թափոնների թաղման, դրանց հետագա օգտագործման վերաբերյալ,

պարենահումքի և սննդամթերքի արտադրության բնագավառում սննդային հավելումների ու հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման և օգտագործման, նոր տեխնոլոգիաների կիրառման, նոր տեսակի սննդամթերքի մշակման ու արտադրության, ինչպես նաև պարենահումքի ու սննդամթերքի հետ առնչվող պոլիմերային և այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործման վերաբերյալ,

վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի ու կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառման վերաբերյալ:

Տեսչությունն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է մասնագիտական փորձաքննություն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի գիտահետազոտական հիմնարկների, լաբորատորիաների և այլ գիտական հիմնարկների ու կազմակերպությունների միջոցով.

դ) վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմիններ առաջարկություններ կամ պահանջ ներկայացնելը՝

կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող՝ վարակիչ հիվանդությունների տարածման հնարավոր աղբյուր հանդիսացող ու վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփված անձանց բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել այն անձանց, որոնք մանրէակիր կամ որդակիր (հելմինտակիր) են ու վտանգ են ներկայացնում շրջապատի համար և, ելնելով արտադրության կամ կատարվող աշխատանքի առանձնահատկություններից, կարող են հանդիսանալ վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների տարածման աղբյուր,

հոսպիտալացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդություններով տառապող անձանց,

կատարել ախտահանում և կրծողների ոչնչացում (դերատիզացիա) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում ու այն շենքերում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ.

զ) բնակչության առողջության պահպանման ու սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով որոշումների ընդունումը, այդ թվում՝

գործող արդյունաբերական, այդ թվում՝ սննդի արտադրության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կապի, հանրային սննդի, առևտրի կազմակերպությունների, դպրոցների, մանկական ու բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, մշակութային, կենցաղային նշանակության շենքերի և այլ օբյեկտների, սարքավորումների, հիդրոտեխնիկական սարքավորումների գործունեությունը, կառուցվածքների շահագործումը, տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,

քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը, կառուցապատումը, վերակառուցումը կամ առանձին տեսակի աշխատանքների կատարումը, շենքերի ու շինությունների կառուցումը ժամանակավորապես կասեցնելու մասին, այն դեպքերում, երբ դրանք իրականացվում են սանիտարական կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների խախտումներով: Նախագծման, կառուցման ու վերակառուցման աշխատանքները սանիտարական կանոնների խախտումներով կատարելու դեպքում տալիս է համապատասխան առաջադրանքներ,

տնտեսության մեջ և կենցաղում օգտագործման համար նախատեսված հումքի նոր տեսակների, տեխնոլոգիաների, նյութերի ու պատրաստուկների, արտադրանքի, շինարարական նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, կենսաբանական միջոցների, տարաների, փաթեթավորման, պլաստիկ, պոլիմերային և այլ նյութերի արտադրությունը, կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին, այն դեպքում, երբ դրանք հիգիենիկ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր,

սահմանված կարգով չգրանցված քիմիական նյութերի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումն ու կիրառումը արգելելու մասին.

է) խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների, սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը, այլ քիմիական նյութերի, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի կիրառումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,

խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ջրի որակը չի համապատասխանում անվտանգության սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին.

ը) Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական վարույթի իրականացումը (վարչական վարույթի հարուցում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննում և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառում):

 

IV . ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, տեսչության պետի տեղակալներին և տարածքային մարմինների ղեկավարներին (համապատասխան տարածքների գլխավոր պետական սանիտարական բժիշկներին) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը, իսկ տեսչության մյուս աշխատողներին՝ տեսչության պետը:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տալիս տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, ապահովում նախարարի կամ նրա տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը.

զ) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

է) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, տեսչության տարածքային մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումները և ցուցումները.

թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունը, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրավասու մարմիններին ներկայացնում է առաջարկություններ մարդու կյանքի և առողջության համար անվտանգության ցուցանիշներ սահմանող Հայաստանի Հանրապետության ստանդարտները, տեխնիկական պայմանները, նորմատիվային այլ ակտեր բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ դրա անհնարինության դեպքում՝ նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

 

V . ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տեսչության տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր:

Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Կենտրոնական ապարատ

 

Համաճարակաբանության բաժին

 

Մանուկների և դեռահասների հիգիենայի բաժին

 

Կոմունալ հիգիենայի բաժին

 

Սննդի հիգիենայի բաժին

 

Աշխատանքի հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժին

 

Տեղեկատվական-վերլուծական բաժին

 

Հանրային առողջության բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Արագածոտնի մարզային կենտրոն

 

Արարատի մարզային կենտրոն

 

Արմավիրի մարզային կենտրոն

 

Գեղարքունիքի մարզային կենտրոն

 

Լոռու մարզային կենտրոն

 

Կոտայքի մարզային կենտրոն

 

Շիրակի մարզային կենտրոն

 

Սյունիքի մարզային կենտրոն

 

Վայոց ձորի մարզային կենտրոն

 

Տավուշի մարզային կենտրոն

 

Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոն

 

Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն

 

Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոն

 

Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոն

 

Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոն

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային կենտրոն

 

Օդային և գծային հաղորդակցության կենտրոն

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան