Գլխավոր տեղեկություն
Համար
N 691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.495
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2002 թվականի N 691-Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմի թվի ու աշխատավարձի չափերի որոշման նորմաները և նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմին անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաները և նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր  ԵՎ  Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

 Սպասարկող անձնակազմի թիվը

Մինչև 15 փախստականի համար

չի սահմանվում

16-50 փախստականի համար

բնակվող փախստականների թվի 6 տոկոսի չափով

50-250` յուրաքանչյուր 25 փախստականի համար

լրացուցիչ մեկական միավոր

250-ից ավելի` յուրաքանչյուր 50 փախստականի համար

լրացուցիչ մեկական միավոր

 

Ծանոթագրություն:

 

Ժամանակավոր կացարանների սպասարկող անձնակազմի ամսական աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր  ԵՎ  Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ

 

Ծախսի անվանումը  Հաշվարկման հիմքը Ծախսերի նորմատիվները
Անհրաժեշտ գույք Մինչև 50 փախստական ունեցող
կացարաններին
51-150 փախստական ունեցող
կացարաններին
101-150 փախստական ունեցող
կացարաններին
151 և ավելի փախստական ունեցող
կացարաններին
չի հատկացվում
տարեկան 10000 դրամ
տարեկան 15000 դրամ
տարեկան 20000 դրամ
Գրասենյակային ապրանքներ և նյութեր Սպասարկող անձնակազմի մեկ հաստիքային միավորի հաշվով տարեկան 2700 դրամ
Ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ծախս Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով ամսական 1 կՎտ/ժամ
Ընդհանուր օգտագործման ջրմուղ-կոյուղու ծախս Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով ամսական 0,3 մ3

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան