Գլխավոր տեղեկություն
Համար
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.12/9(107) Հոդ.901
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի N 1266-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 370000,0 հազ. դրամ, այդ թվում՝ 340000, 0 հազ. դրամը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով) և 30000,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված հատկացումները կատարել հաստատված նախահաշիվների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված՝ փաստացի կատարված աշխատանքների կատարողական ակտերի հիման վրա։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1266-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամներով)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի  Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում

խումբ

ենթա-
խումբ

ինն ամիս

տարի

12

07

03. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Տրանսպորտի ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն
(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդված)

 

-150000.0

 

-450000.0

14

06

08. ՀՀ պահուստային ֆոնդ

100000.0

370000.0

12

07

01. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդված)

 

50000.0

 

80000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1266-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամներով)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում

խումբ

ենթա-
խումբ

ինն ամիս

տարի

12

07

Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Տրանսպորտի ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդված)

-150000.0

-450000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1266-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1.

Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ հենապատի հիմնանորոգում

10000,0

2.

Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հենապատի հիմնանորոգում

50000,0

3.

Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 263-րդ կմ հողապաստառի և ծածկի վերանորոգում

25000,0

4.

Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 330-րդ կմ հողապաստառի և ծածկի վերանորոգում

20000,0

5.

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ կամրջի մոտեցումների նորոգում

5000,0

6.

Պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի 5+400-10+200 կմ հատվածի հիմնանորոգում

197000,0

7.

Լերմոնտով-Մարգահովիտ համայնքային ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի կամրջի հիմնանորոգում

33000,0

8.

Նախագծային աշխատանքներ, այդ թվում՝

30000,0

 

ա) Մեղրի-Շվանիձոր-Նյուվադի-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Մեղրի-Նյուվադի 22 կմ հատվածի նախագծի վերահաշվարկ

1000,0

 

բ) Պետխճուղի-Շաքի-Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում

8000,0

 

գ) Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հիմնանորոգում

8000,0

 

դ) Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի հիմնանորոգում

5000,0

 

ե) Ճամբարակ-Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածի հիմնանորոգում

5000,0

 

զ) Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում

3000,0

 

Ընդամենը

370000,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան