Գլխավոր տեղեկություն
Համար
N 2013-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-28.07.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.30/60.1 Հոդ.1389
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 2013-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 2013-Ն որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն փաստաթուղթը սահմանում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության (այսուհետ՝ ԱՀՀ) կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

ԱՀՀ-ն էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող հիմնական փաստաթուղթն է, որը փաստում է անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն ուղղված էներգաբլոկի նախագծով ու շահագործման ընթացակարգով նախատեսված միջոցառումների համապատասխանությունն անվտանգության չափանիշներին:

ԱՀՀ-ն մշակվում է շահագործող կազմակերպության կողմից և ներկայացվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմին (այսուհետ՝ ԿՄ)՝ էներգաբլոկի անվտանգությունը գնահատելու համար: Անվտանգության գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում էներգաբլոկի շահագործման գործունեությունը լիցենզավորելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

ԱԷԿ-ի նորմալ շահագործման խախտում՝ խախտում ԱԷԿ-ի աշխատանքում, որի դեպքում շեղում է տեղի ունեցել շահագործման սահմանված պայմաններից և սահմաններից: Այդ դեպքում կարող են խախտվել նաև նախագծով սահմանված այլ սահմաններ և պայմաններ, ներառյալ անվտանգ շահագործման սահմանները:

Անվտանգ շահագործման սահմաններ՝ նախագծով սահմանված տեխնոլոգիական գործընթացի պարամետրեր, որոնցից շեղումները կարող են բերել վթարի:

Անվտանգության չափանիշներ՝ նորմատիվ-իրավական ակտերով և (կամ) կարգավորող մարմինների կողմից սահմանված էներգաբլոկի պարամետրերի և դրա շահագործման ռադիոլոգիական ցուցանիշների սահմանային արժեքներ, որոնց համապատասխան հիմնավորվում է ԱԷԿ-ի անվտանգությունը:

Անվտանգության սկզբունքներ՝ տեխնիկական և կազմակերպական միջոցներ, որոնց կիրառումը էներգաբլոկի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ ապահովում է անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունը:

Անվտանգության գործառույթ՝ յուրահատուկ կոնկրետ նպատակ և դրա կատարումն ապահովող գործողություններ, որոնք ուղղված են կանխելու վթարը կամ սահմանափակելու դրա հետևանքները:

Անվտանգություն՝ ԱԷԿ-ի վիճակ, որի դեպքում, ինչպես նորմալ շահագործման, այնպես էլ նորմալ շահագործման խախտման դեպքում, ներառյալ վթարները, ճառագայթային ազդեցությունը անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա չի գերազանցում հաստատված սահմանները:

Առաջին կոնտուր՝ ճնշման կոմպենսացման համակարգի հետ միասին փակ կոնտուր կազմող համակարգ, որով աշխատանքային ճնշման տակ շրջանառում է ջերմակիրը՝ հովացնելով ռեակտորի ակտիվ գոտում տեղադրված միջուկային վառելիքը: Առաջին կոնտուրն ապահովում է ակտիվ գոտուց ջերմահեռացումը շահագործման նորմալ ռեժիմի ժամանակ, նորմալ շահագործման խափանման և վթարների դեպքում:

Առավելագույն հաշվարկային երկրաշարժ՝ երկրաշարժ, որը 10000 տարվա կտրվածքով առաջացնում է ԱԷԿ-ի հրապարակի վրա առավելագույն ուժգնության տատանումներ:

Արտանախագծային վթար՝ վթար, որն առաջացել է այնպիսի ելակետային միջադեպի հետևանքով, որը ներառված չի նախագծային վթարների ցանկում կամ ներառված է, բայց ուղեկցվում է անվտանգության համակարգերի լրացուցիչ խափանումներով (եզակի խափանման սկզբունքից բացի), կամ անձնակազմի սխալ որոշումների իրականացմամբ, որոնք կարող են բերել ծանր հետևանքի կամ միջուկային վառելիքի հալման: Արտանախագծային վթարի հետևանքների նվազեցմանը հասնում են վթարի կառավարմամբ և/կամ անձնակազմի ու բնակչության պաշտպանության միջոցառումների պլանի իրականացմամբ:

Դետերմինիստական վերլուծություն՝ վթարի վերլուծության մեթոդակարգ, որն սկսվում է վթարի հնարավոր ելակետային միջադեպերի որոշմամբ, որոնք իրենցից ներկայացնում են տվյալ տեղակայանքի անվտանգության համար ռիսկի հնարավոր գործոնները և որոնցով պայմանավորվում են տեղակայանքի նախագծին ներկայացվող պահանջները: Տվյալ միջադեպերի վերլուծության հիման վրա գնահատվում է տեղակայանքի նախագիծը՝ հաշվի առնելով ճառագայթային պաշտպանության նորմերի պահանջները, օգտագործելով կոնսերվատիվ մուտքային տվյալներ: Բնակչության և անձնակազմի անվտանգության գնահատման դեպքում դիտարկվում է ակտիվ համակարգի կամ տարրի կամայական եզակի խափանումը՝ հաշվի առնելով միայն անվտանգության համար կարևոր համակարգերը և տարրերը: Ի տարբերություն անվտանգության հավանականային վերլուծության, դետերմինիստական վերլուծությունն ուղղված է վթարի հետևանքների գնահատմանը և անվտանգության կանոնների պահպանմանը:

Եզակի խափանման սկզբունք՝ սկզբունք, որին համապատասխան համակարգը պետք Է կատարի առաջադրված գործառույթը ցանկացած ելակետային միջադեպի դեպքում և ելակետային միջադեպի հետ ուղեկցվող որևԷ շարժական մեխանիկական մասեր ունեցող ակտիվ և պասիվ տարրերի խափանման դեպքում:

Ելակետային միջադեպ՝ ԱԷԿ-ի համակարգերում եզակի խափանում, արտաքին միջադեպ կամ անձնակազմի սխալ, որոնք բերում են նորմալ շահագործման խախտմանը և կարող են բերել անվտանգ շահագործման սահմանների և(կամ) պայմանների խախտմանը: Ելակետային միջադեպը ներառում է դրա հետևանքը հանդիսացող բոլոր կախյալ խափանումները:

Հերմետիկ պատվար՝ նախագծով սահմանված, ռեակտորային համակարգը կամ այլ ռադիոակտիվ նյութեր պարունակող օբյեկտը շրջափակող շինարարական և այլ կոնստրուկցիաներ ընդգրկող համակարգ, որը խոչընդոտում է թույլատրելի սահմանները գերազանցող քանակով ռադիոակտիվ նյութերի ելքը շրջակա միջավայր:

Խափանումներ՝ ընդհանուր պատճառներով՝ մեկ խափանման կամ անձնակազմի սխալի, կամ արտաքին, կամ ներքին ազդեցության, կամ այլ ներքին պատճառով առաջացած համակարգերի (տարրերի) խափանումներ:

Ծանր վթար՝ նախագծային առավելագույն սահմանը գերազանցող, միջուկային վառելիքի վնասվածքով ուղեկցվող արտանախագծային վթար, որի դեպքում կարող է գերազանցվել ռադիոակտիվ նյութերի շրջակա միջավայր արտանետման թույլատրելի վթարային սահմանը:

Ճառագայթահարում՝ մարդկանց վրա իոնացնող ճառագայթման ազդեցություն, որը կարող է լինել մարդու մարմնից դուրս գտնվող աղբյուրից՝ արտաքին ազդեցություն, կամ նրա օրգանիզմ ներթափանցած աղբյուրից՝ ներքին ազդեցություն:

Նախագծային երկրաշարժ՝ երկրաշարժ, որը 100 տարվա կտրվածքով շինարարական հրապարակում առաջացնում է առավելագույն ուժգնության տատանումներ:

Նախագծային վթար՝ վթար, որի համար նախագծով որոշված են ելակետային միջադեպերը և վերջնական վիճակն ու նախատեսված են անվտանգության համակարգերը, որոնք, հաշվի առնելով անվտանգության համակարգերի եզակի խափանման սկզբունքը կամ անձնակազմի կողմից թույլ տրված եզակի սխալը, ելակետային միջադեպի հետ միասին, ապահովում են դրա հետևանքների սահմանափակումը՝ նման վթարների համար որոշված սահմաններում:

Նորմալ շահագործում՝ ԱԷԿ-ի շահագործման նախագծով որոշված շահագործման սահմանների և պայմանների շրջանակում:

Չհայտնաբերվող խափանում՝ համակարգի (տարրի) խափանում, որը նորմալ շահագործման ժամանակ հանդես չի գալիս իր առաջացման պահին և չի հայտնաբերվում սպասարկման և ստուգման կանոնակարգով նախատեսված հսկողության միջոցներով:

Վթար՝ ԱԷԿ-ի շահագործման խախտում, երբ տեղի է ունեցել նորմալ շահագործման համար նախագծով նախատեսված սահմաններից դուրս՝ անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի և(կամ) իոնացնող ճառագայթման ելք: Վթարը բնութագրվում է ելակետային միջադեպով, զարգացման ճանապարհով և հետևանքներով:

 

ԱԳՀՀ` ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգ
ԱԷԿ` ատոմային էլեկտրակայան
ԱԷՄԳ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
ԱՀՀ` անվտանգության հիմնավորման հաշվետվություն
ԱՀՎ` անվտանգության հավանականային վերլուծություն
ԱՓ` ապահովիչ փական
ԱՋԱՀ` աշխատած ջերմանջատիչ հավաքվածք
ԱՌՍ - Կ` դեպի տուրբինի կոնդենսատոր գոլորշու դուրսնետման արագագործ ռեդուկցիոն սարք
ԱՌՍ - Մ` դեպի մթնոլորտ գոլորշու դուրսնետման արագագործ ռեդուկցիոն սարք
ԲԿՎ՝ բլոկի կառավարման վահանակ
ԳՇՊ՝ գլխավոր շրջանառու պոմպ
ԷՀՄ՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենա
ԿՄ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմին
ԿՊՀ՝ ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգ
ԿՊՎ՝ կառավարման պահուստային վահանակ
ՃՓ՝ ճնշման փոխհատուցիչ
ՇԳ՝ շոգեգեներատոր
ՋԱՀ՝ ջերմանջատիչ հավաքվածք
ՋԷ՝ ջերմանջատիչ էլեմենտ
ՋՋԷՌ՝ ջրաջրային էներգետիկ ռեակտոր
ՌԱԹ՝ ռադիոակտիվ թափոններ
ՊԴԷԿ՝ պահուստային դիզելային էլեկտրակայան
ՊՏ՝ պայմանական տրամագիծ
ՎԷՀ՝ վթարային էլեկտրասնուցման համակարգ
ՎՊ՝ ռեակտորի վթարային պաշտպանություն

 

3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Որպես էներգաբլոկի անվտանգության հիմնավորման նորմատիվ բազա պետք է օգտագործել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը: Այդ փաստաթղթերի պահանջներից շեղումները պետք է գնահատել էներգաբլոկի անվտանգության ապահովման տեսանկյունից:

Շահագործման պրակտիկայի վերլուծության դեպքում պետք Է ելնել էներգաբլոկի աշխատանքի ցուցանիշներից: Պետք է նաև հաշվի առնել նույնատիպ էներգաբլոկների շահագործման փորձը:

Էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հիմքում պետք է դրվի գործող նորմատիվ փաստաթղթերով նախատեսված անվտանգության հիմնական սկզբունքների և չափանիշների կատարման դետերմինիստական գնահատումը: Անվտանգության ապահովման հարցերում թերություններ հայտնաբերելու և ծանր վթարների կառավարման հրահանգներ մշակելու համար պետք է վերլուծության ենթարկել հնարավոր արտանախագծային վթարները, որոնց ցանկը սահմանված կարգով համաձայնեցվում է ԿՄ-ի հետ: Հաշվի առնելով նման գնահատումների փորձի պակասը՝ դրանց արդյունքները պետք է դիտարկել որպես սկզբնական, որոնք պետք է ճշգրտվեն էներգաբլոկի անվտանգության պարբերական վերագնահատումների ընթացքում:

Հավանակային վերլուծության արդյունքները քննարկման են ներկայացվում ԱՀՀ-ից առանձին:

Նույնատիպ էներգաբլոկների հետազոտման արդյունքները կարող են օգտագործվել՝ հաշվի առնելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի առանձնահատկությունները:

Էներգաբլոկի անվտանգության գնահատումների արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է լրացուցիչ դիտարկել առանձին թերությունները և մշակել միջոցառումներ՝ դրանք վերացնելու համար:

ԱՀՀ-ի կառուցվածքը և բովանդակությունը պետք է համապատասխանեն սույն փաստաթղթի 5-րդ և 6-րդ կետերում ներկայացվող պահանջներին: Այդ պահանջներից շեղումները համաձայնեցվում են ԿՄ-ի հետ:

ԱՀՀ-ն պետք է պարունակի տեղեկություններ լիցենզավորման պահին էներգաբլոկի նախագիծը, անվտանգության հայեցակարգը և դրա ապահովման տեխնիկական ու կազմակերպական միջոցներն ադեկվատ հասկանալու համար:

 

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հաշվետվության հիմնական մասը և հավելվածները պետք է հաստատված լինեն շահագործող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: ԱՀՀ-ի համապատասխան բաժինները պետք է պարունակեն մշակողների կողմից ստորագրված տիտղոսաթերթեր: ԱՀՀ-ի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է պարունակի օգտագործված գրականության ցանկ՝ ներառյալ հրապարակումներ, գիտատեխնիկական հաշվետվություններ, շահագործման փաստաթղթեր և այլ հղումներ:

ԱՀՀ-ն պետք է կոմպլեկտավորվի առանձին թղթապանակների տեսքով: Յուրաքանչյուր թղթապանակ պետք է պարունակի կամ ԱՀՀ-ի մեջ մտնող փաստաթղթերից մեկը կամ դրա առանձին բաժինները: Յուրաքանչյուր թղթապանակի վրա պետք է նշվի ԱԷԿ-ի անվանումը, էներգաբլոկի համարը, փաստաթղթի լրիվ անվանումը, առանձին բաժնի (բաժինների) անվանումը:

ԱՀՀ-ի կազմում ներկայացված բոլոր տեքստային նյութերը պետք է տպագրվեն ԷՀՄ–ի տպագրական սարքավորման օգտագործմամբ կամ մեքենագրական եղանակով՝ Ա4 ֆորմատի սպիտակ թղթի մեկ կողմի վրա: Գրաֆիկական նյութերը պետք է ներկայացվեն ոչ ավելի, քան Ա3 ֆորմատի թղթի վրա՝ կարդալու համար հարմար մասշտաբով:

Հապավումները և հատուկ տերմինները պետք է լինեն ընդունված և անփոփոխ՝ ԱՀՀ-ի կազմում ընդգրկված բոլոր փաստաթղթերի համար: ԱՀՀ-ի տեքստում փոփոխություններ և ուղղումներ կատարվում են էջերը փոխարինելու միջոցով:

ԱՀՀ-ն, ներառյալ հավելվածները, ԿՄ-ին պետք է ներկայացվի 2 օրինակով:

 

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԱՀՀ-ն կազմված է հիմնական մասից և հավելվածներից: Հիմնական մասը բաղկացած է բաժիններից և ենթաբաժիններից և պետք է պարունակի էներգաբլոկի անվտանգության ընթացիկ և սպասվելիք վիճակը պայմանավորող բոլոր գործոնների դիտարկումը և գնահատումը, ներառյալ վերլուծությունների մեթոդակարգերի նկարագրությունը:

Հավելվածներում պետք է շարադրվի Էներգաբլոկի անվտանգության վերլուծությունների մանրամասն նկարագրությունը:

ԱՀՀ-ում պարունակվող տեղեկությունները պետք է շարադրված լինեն սեղմ տեսքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար մատչելի ձևով և անկախ փորձագիտական գնահատումներ անցկացնելու համար բավարար ծավալով: Հավելվածներում հնարավոր առավելագույն ծավալով պետք է ներկայացվեն ԱՀՀ-ում ներկայացված հիմնական դրույթների պարզաբանման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, մեթոդիկայի նկարագրումը և վերլուծության արդյունքները: Հավելվածների մշակման ժամանակ պետք է օգտագործել սույն փաստաթղթի համապատասխան բաժիններում շարադրված մեթոդակարգերը և վերլուծության ծավալին ներկայացվող պահանջները:

 

6. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 

6.1. Ներածություն ԵՎ ամփոփ տեղեկություն

 

6.1.1. Համառոտ տեղեկություններ նախագծի, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման վերաբերյալ

 

ԱՀՀ-ի տվյալ բաժնում պետք է ներկայացնել համառոտ տեղեկություններ էներգաբլոկի սկզբնական նախագծի մշակման, շինարարության և շահագործման մեջ մտցնելու պատմության մասին: Նշել էներգաբլոկի նախագծմանը, շինարարությանը և շահագործմանը վերաբերող կառավարման մարմինների (այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ի) համապատասխան որոշումները և դրանց պաշտոնական ընդունման տարեթվերը: Անհրաժեշտ է թվարկել նախկինում նախագծված նույնատիպ էներգաբլոկները: Նշել տվյալներ էներգաբլոկի սկզբնական նախագծի մշակման և էներգաբլոկի կառուցման համար պատասխանատու կազմակերպությունների մասին:

Բերել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և ԿՄ-ի թույլտվությունների վերաբերյալ՝ ներառյալ շահագործող կազմակերպության իրավասությունները հաստատող փաստաթղթերը: Նշել տվյալ պահին էներգաբլոկի անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների դերը՝ ներառյալ գիտահետազոտական ինստիտուտները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, հետազոտական լաբորատորիանները և այլ կազմակերպություններ: Նշել նաև այն կազմակերպությունները, որոնք տվյալ պահին պատասխանատու են վերակառուցման նախագծի մշակման, նոր տեղադրվող սարքավորման մոնտաժման, փորձարկման և տեխսպասարկման համար: Նշել համակարգերի շահագործումը և(կամ) տեխսպասարկումը պայմանագրային հիմունքներով իրականացնող այլ կազմակերպության մասին: Բերել տեղեկություններ ԱՀՀ-ի նախապատրաստմանն ուղղված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, կատարող կազմակերպությունների ցանկը, դրանց կողմից միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում աշխատանքներ կատարելու իրավասությունների հաստատումով:

 

6.1.2. Անվտանգության բարձրացման միջոցառումները

 

Տվյալ բաժնում անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն տեղեկություն այն որոշումների վերաբերյալ, որոնց հիման վրա կատարվում են կամ կատարվել են էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքները: Անհրաժեշտ է հղումներ անել մոդեռնիզացիայի աշխատանքներին վերաբերող որոշումների, լուծումների և այլ փաստաթղթերի վրա: Տվյալ բաժնում անհրաժեշտ է հղումներ անել ԱՀՀ-ի համապատասխան բաժինների վրա, որպեսզի ներկայացվի անվտանգության բարձրացմանն ուղղված՝ կատարված և պլանավորված հիմնական միջոցառումները:

 

6.1.3. Հաշվետվության խնդիրները, կառուցվածքը և կազմակերպումը

 

Տվյալ բաժնում անհրաժեշտ է հստակ սահմանել ԱՀՀ-ի խնդիրները: Այդ խնդիրները պետք է ներառեն՝

էներգաբլոկի նախագծում օգտագործված անվտանգության հայեցակարգի ու տեխնիկական լուծումների համապատասխանության վերլուծությունը միջուկային, ճառագայթային և ընդհանուր տեխնիկական անվտանգության գործող նորմերի ու կանոնների պահանջներին,

գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներից՝ էներգաբլոկի նախագծի հնարավոր շեղումների հայտնաբերումը, էներգաբլոկի անվտանգության վրա դրանց ազդեցության վերլուծությունը, փոխհատուցող միջոցների համապատասխանության ապացույցը՝ ներառյալ տեղակայանքի անվտանգության բարձրացման միջոցառումները,

կառույցների, համակարգերի և բաղադրամասերի տեխնիկական վիճակի բավարար մակարդակի հիմնավորումը,

հիմնավորում, որ էներգաբլոկում ներդրված շահագործման ընթացակարգերը, անվտանգ շահագործման սահմաններն ու պայմանները, կառավարման և գերատեսչական հսկողության սխեմաներն ու որակի համակարգն ապահովում են Հայաստանի Հանրապետության ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությամբ նախատեսված՝ շահագործող կազմակերպության գործառույթների արդյունավետ կատարումը,

հիմնավորում, որ էներգաբլոկի շահագործման փաստացի ազդեցությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա չի գերազանցում նորմատիվ փաստաթղթերով ու կարգավորող մարմնի կողմից սահմանված անվտանգության չափանիշները և սահմանները:

Տվյալ բաժնում անհրաժեշտ է միայն հաստատել, որ վերը շարադրած կետերը հանդիսանում են ԱՀՀ-ի խնդիրները. այդ դրույթների մանրամասն դիտարկումը պետք է կատարվի հաջորդ բաժիններում:

 

6.1.4. Ընդհանուր տեղեկություններ էներգաբլոկի տեղադրման հրապարակի վերաբերյալ

 

Անհրաժեշտ է ներկայացնել ԱԷԿ-ի տեղադրման վայրի համառոտ վարչական բնութագիրը և արտադրվող էլեկտրաէներգիայի արտաքին ցանցերին հաղորդման սխեման:

Պետք է նաև ներկայացնել էներգաբլոկի տեղադրման պլանը՝ 1 : 2500 մասշտաբով, ներառյալ՝

բոլոր շենքերի, ջրաապահովման կառույցների, հիմնական խողովակաշարերի և մալուխների ուղեգծերի (մայրուղիների), առանձին տեղաբաշխված տարողությունների, օդափոխության խողովակի, ինչպես նաև վտանգ ներկայացնող այլ սարքերի դասավորվածությունը,

տրանսպորտային ուղիները,

ԱԷԿ-ի արդյունաբերական հարթակի, հսկման գոտու և դիտարկման գոտու սահմանները;

հարևան էներգաբլոկի սահմանները և մատույցները:

Անհրաժեշտ է բնութագրել ԱԷԿ-ի շուրջը 10 կիլոմետր շառավիղ ունեցող տարածքի վրա հողային և ջրային պաշարների օգտագործումը, բնակչության տեղաբաշխումը և թվաքանակը՝ դիտարկման գոտու հատվածներում:

Նկարագրել կլիման և հնարավոր օդերևութաբանական առանձնահատկությունները:

Անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ երկրաշարժերի հաճախության և ուժգնության, էպիկենտրոնի խորության և բազմամյա դիտարկումների տվյալներից բխող՝ դրանց հավանականային բնութագրերի վերաբերյալ, նախագծում օգտագործված հաշվարկային և առավելագույն արժեքները:

Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ՝ ԱԷԿ-ի շուրջը 10 կիլոմետր շառավիղ ունեցող տարածքում տեղաբաշխված օդանավակայանների, թռիչքային սխեմաների և երթևեկության հաճախության վերաբերյալ:

 

6.1.5. Ընդհանուր տեղեկություններ ռեակտորային տեղակայանքի վերաբերյալ

 

6.1.5.1. Ընդհանուր տեղեկություններ և հիմնական տեխնիկական բնութագրեր

 

Տվյալ բաժինը պետք է ներառի ռեակտորային տեղակայանքի համառոտ նկարագրությունը: Անհրաժեշտ է հղումներ կատարել 6.3 գլխի վրա, որը պարունակում է ռեակտորային տեղակայանքի ընդհանուր նկարագրությունը:

 

6.1.5.1.1. Տեխնոլոգիական սխեմա

 

Պետք է ներկայացվի էներգաբլոկի սկզբունքային տեխնոլոգիական սխեման, որը ներառում է՝

ռեակտորը,

գլխավոր շրջանառու պոմպերը,

առաջին կոնտուրի հիմնական խողովակաշարերը,

շոգեգեներատորները,

ճնշման փոխհատուցիչը,

շոգեմուղները,

շոգետուրբինային տեղակայանքը,

տուրբագեներատորը,

կոնդենսատասնուցման ուղին (տրակտ):

Սխեմայի վրա պետք է նշվեն հերմետիկ պատվարների սահմանները: Սխեման պետք է լրացվի հիմնական տեխնոլոգիական սարքավորման, դրա նշանակության և փոխազդեցության համառոտ նկարագրությամբ: Տեխնոլոգիական համակարգերի նկարագրման դեպքում պետք է նշվեն կառավարման և հսկման հիմնական միջոցները: Անհրաժեշտ է տալ հղումներ այն փաստաթղթերի վրա, որտեղ ներկայացված են էներգաբլոկի կոնկրետ տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների մանրամասն նկարագրությունը՝ հաշվի առնելով շահագործման ընթացքում դրանց մոդեռնիզացիայի և վերակառուցման միջոցառումները:

 

6.1.5.1.2. Էներգաբլոկի հիմնական տեխնիկական պարամետրերը

 

Աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն էներգաբլոկի հիմնական տեխնոլոգիական և տեխնիկական բնութագրերը, այդ թվում՝

անվանական էլեկտրական հզորությունը,

ռեակտորային տեղակայանքի անվանական ջերմային հզորությունը,

առաջին և երկրորդ կոնտուրի ջերմակրի պարամետրերը բնորոշիչ կետերում,

տեղադրված հզորության օգտագործման հաշվարկային գործակիցը,

սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը,

միջուկային վառելիքի հիմնական բնութագրերը (սկզբնական հարստացում, միջին և առավելագույն այրման աստիճան, ռեակտորի ակտիվ գոտու ընդհանուր ծավալը, ամենամյա վերաբեռնման ծավալը),

էներգաբլոկի հիմնական սարքավորման և ամբողջությամբ էներգաբլոկի շահագործման հաշվարկային ժամկետը,

էներգաբլոկի նախագծով նախատեսված հիմնական տեխնոլոգիական գործընթացները հասկանալու համար այլ պարամետրերը:

 

6.1.5.2. Էներգաբլոկի շահագործման ռեժիմները

 

Պետք է տեղեկություններ ներկայացվեն էներգաբլոկի շահագործման առավել բնորոշ ռեժիմների վերաբերյալ, նշվեն բազային և թույլատրելի մանևրային ռեժիմների բնութագրերը: Բոլոր ռեժիմների համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ էներգաբլոկի ողջ կենսական ցիկլի ընթացքում ռեժիմների քանակի սահմանափակման մասին, նորմալ և վթարային պայմաններում ռեակտորային տեղակայանքի սարքավորումների և խողովակաշարերի տաքացման ու հովացման սահմանային արագությունների մասին և ռեակտորային տեղակայանքի հզորության տարբեր մակարդակներում բեռնվածության փոփոխման արագության վերաբերյալ:

 

6.1.5.3. Փոխազդեցություն էներգահամակարգի հետ

 

Պետք է նկարագրվեն էլեկտրաէներգիայի արտահանման սխեման և դրա հիմնական բնութագրերը (էլեկտրահաղորդման լարերի քանակությունը, հզորությունը, լարումը), էներգաբլոկի շահագործման ռեժիմների վրա ազդող էներգահամակարգի ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության աշխատանքի ռեժիմները: Անհրաժեշտ է նշել էներգահամակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ռեժիմները, որոնք բերում են էներգաբլոկի բեռնվածության նվազեցմանը, ընդհուպ մինչև սեփական կարիքները և դրանց թույլատրելի քանակը էներգաբլոկի կյանքի տևողության ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է նաև ներկայացնել տեղեկություն արտաքին աղբյուրներից էներգաբլոկի սեփական կարիքների էլեկտրասնուցման վերականգնման համար անհրաժեշտ ժամանակի մասին:

 

6.1.6. Վերլուծության օրենսդրական և նորմատիվ բազան

 

Պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ցանկը, որոնց պահանջները դրված են էներգաբլոկի անվտանգության վերլուծության հիմքում:

 

6.1.6.1. Անվտանգության վերլուծության հիմքում դրված հիմնական փաստաթղթերի ցանկը

 

Տվյալ բաժինն աղյուսակի տեսքով պետք է ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք ԱՀՀ-ի մշակման ընթացքում օգտագործվել են և բերված են հղումների տեսքով: Փորձարկման և վերլուծության արդյունքները կարող են ներկայացվել առանձին հաշվետվության ձևով կամ համապատասխան հավելվածների կազմում: Այդ դեպքերում անհրաժեշտ է տվյալ բաժնում հղումներ կատարել այդ հաշվետվությունների վրա և համառոտ ներկայացնել ԱՀՀ-ի համապատասխան բաժնում:

 

6.1.7 ԱՀՀ-ի՝ գործող պահանջներին լրիվ համապատասխանության բնութագրումը

 

Տվյալ բաժնում անհրաժեշտ է որոշել ԱՀՀ-ում ներկայացված տեղեկության լրիվության աստիճանը և համապատասխանությունը սահմանված պահանջներին: Եթե ներկայացված տեղեկությունը լրիվ ծավալով չի համապատասխանում ԿՄ-ի պահանջներին, ապա պետք է դա նշել և բերել անհրաժեշտ բացատրություններ:

 

6.2. Անվտանգության ապահովման հայեցակարգը

 

6.2.1. Անվտանգության ապահովման նպատակները և դրանց իրականացման սկզբունքները

 

Տվյալ բաժնում անհրաժեշտ է ձևակերպել անվտանգության ապահովման նպատակները, որոնց կատարումը պետք է ապացուցվի հետագա բաժիններում: Պետք է թվարկել անվտանգության ապահովման սկզբունքները, որոնց արդյունավետ իրականացումը էներգաբլոկի նախագծում և շահագործման պրակտիկայում պետք է ցուցադրվի ԱՀՀ-ում:

 

6.2.2. Անվտանգության ապահովման նպատակները

 

Անհրաժեշտ է շարադրել Էներգաբլոկի անվտանգության ապահովման ընդհանուր և լրացուցիչ (տեխնիկական և ճառագայթային) նպատակները:

Ընդհանուր նպատակ՝ ԱԷԿ-ում արդյունավետ տեխնիկական և կազմակերպական պաշտպանական միջոցների ստեղծման և պահպանման ճանապարհով պետք է ապահովվի անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը ռադիոլոգիական վտանգից:

Անվտանգության ապահովման տեխնիկական նպատակ՝ պետք է ձեռնարկվեն բոլոր պրակտիկորեն իրականացվող տեխնիկական և կազմակերպական միջոցները, որպեսզի ՝

կանխվի վթարը և նվազեցվեն դրա հետևանքները,

ապահովվի, որ էներգաբլոկի նախագծում հաշվի առնված վթարների ռադիոլոգիական հետևանքները չգերազանցեն սահմանված անվտանգության նորմերը,

ապահովվի ծանր արտանախագծային վթարի առաջացման չափազանց փոքր հավանականությունը, որի դեպքում առկա է էներգաբլոկից դուրս սահմանված անվտանգության նորմերը գերազանցող ռադիոակտիվ նյութերի ելքը:

Ճառագայթային պաշտպանության նպատակ՝ անհրաժեշտ է ապահովել՝

որ նորմալ շահագործման ժամանակ անձնակազմի և բնակչության ճառագայթահարման դոզան գտնվի խելամտորեն հասանելի ցածր մակարդակի վրա և չգերազանցի սահմանված սահմանները,

վթարով պայմանավորված ռադիոակտիվ էներգաբլոկի սահմաններից դուրս նյութերի ելքի և համապատասխան ռադիոլոգիական հետևանքների սահմանափակումը:

 

6.2.3. Նախագծային չափանիշները և անվտանգության ապահովման սկզբունքները

 

Այս բաժինը պետք է պարունակի նախագծման պահին գոյություն ունեցող նախագծման և շահագործման ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման հիմնական չափանիշների և սկզբունքների նկարագրությունը: Տվյալ բաժնում պետք է հղում կատարվի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ օգտագործված էներգաբլոկի անվտանգության ապահովման միջոցառումներին վերաբերող նորմերի և կանոնների վրա:

 

6.2.4. Շեղումներ պահանջներից

 

Այս բաժինը պետք է նկարագրի գոյություն ունեցող և ԱՀՀ-ի նախապատրաստման ժամանակ գործող նորմատիվային պահանջներից բոլոր շեղումները: Բաժինը պետք է պարունակի անվտանգության վրա՝ պահանջներից շեղումների ազդեցության վերլուծությունը, հղումներ անելով այն որոշումների վրա, որոնց համաձայն թույլատրվում է էներգաբլոկի շահագործումն այդ շեղումների դեպքում: Տվյալ բաժնում պետք է ցույց տրվի, որ էներգաբլոկը նախագծված է և շահագործվում է նորմատիվ պահանջների, ԿՄ-ի կողմից տրված կարգադրագրերի համաձայն և ան-վտանգ շահագործման սահմաններին ու պայմաններին համապատասխան՝ բացառությամբ ԿՄ-ի հետ համաձայնեցված շեղումների:

Բաժինը պետք է դիտարկի ատոմային կայանների անվտանգության ընդհանուր դրույթների, ատոմային կայանների ռեակտորային տեղակայանքի միջուկային անվտանգության կանոնների և սեյսմակայուն ԱԷԿ-ներ նախա-գծման նորմերի պահանջների կատարման վիճակը: Եթե նշված փաստաթղթերի պարտադիր պայմանները դեռ չեն կատարվել, ապա պետք է ներկայացնել դրանց կատարման պլանը և ժամանակացույցը կամ այդ պահանջների կասեցման հիմնավորումը:

 

6.2.5 Անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներին և գործառույթներին վերաբերող նախագծային լուծումները

 

Անհրաժեշտ է ներկայացնել անվտանգության ապահովման հիմնական սկզբունքների և գործառույթների ներդրմանը վերաբերող նախագծային լուծումների համառոտ նկարագրումը: Անհրաժեշտ է տալ կազմակերպական միջոցառումների նկարագրումը, որոնք ապահովում են էներգաբլոկի անվտանգության վրա նախագծի փոփոխման անբարենպաստ ազդեցության բացառումը:

 

6.2.6. Անվտանգության համակարգի մոդեռնիզացումը

 

Անհրաժեշտ է բերել տեղեկություններ շահագործման հաձնելուց հետո անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի մոդեռնիզացման և շահագործման ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ:

Անհրաժեշտ է նաև բերել տեղեկություն տեխսպասարկման, նորոգման, փորձարկման և հսկողության մեջ կատարված զգալի փոփոխությունների վերաբերյալ:

 

6.2.7. Ներքին ինքնակարգավորման հատկությունների օգտագործումը

 

Պետք է նկարագրել նորմալ, անցումային և վթարային պայմաններում ռեակտորային տեղակայանքի ինքնակարգավորման հատկությունների օգտագործումը:

 

6.2.8. Անվտանգության ապահովման տեխնիկական սկզբունքը

 

Տեխնիկական սկզբունքների թվում հիմնական շեշտը պետք է դրվի իոնացնող ճառագայթման ու ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ հաջորդական պատվարների համակարգի և այդ պատվարների պաշտպանության ու արդյունավետության պահպանման միջոցները ներառող էշելոնային պաշտպանության հայեցակարգի վրա:

Տվյալ բաժինը պետք է ցույց տա, թե ինչպես է կիրառվել էշելոնային պաշտպանության սկզբունքը էներգաբլոկի նախագծման և շահագործման ժամանակ: Օրինակ, որ չվերահսկվող արտանետումը և անձնակազմի, բնակչության ու շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ նյութերի ազդեցությունը կանխելու նպատակով տեղադրվել է ֆիզիկական պատվարների համակարգ և այդ համակարգի ամբողջականության ու արդյունավետության ապահովման նպատակով ներդրվել են մի շարք բազմամակարդակ կազմակերպական և տեխնիկական միջոցներ: Ինժեներատեխնիկական և կազմակերպական միջոցները պետք է կազմեն ատոմային կայանների անվտանգության ընդհանուր դրույթներում նշված էշելոնային պաշտպանության 5 մակարդակները:

Լրացուցիչ տարրերը, որոնք անհրաժեշտ է դիտարկել որպես էշելոնային պաշտպանության մաս, ներառում են՝

1. նորմալ շահագործման ժամանակ առաջին կոնտուրի հովացման համակարգի հուսալիությունը,

2. պահեստավորման, տարածական և գործառութային բաժանման ու եզակի խափանման սկզբունքների հիման վրա անվտանգության համակարգերի կիրառում,

3. նորմալ շահագործման ժամանակ անձնակազմի ճառագայթահարման դոզայի հսկում,

4. շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի չվերահսկվող արտանետման կանխման նպատակով բազմաթիվ պատվարների օգտագործում (ջերմանջատիչ տարրերի պատյանի և ջերմակրի առաջին կոնտուրի ամբողջականությունը ներառյալ),

5. անվտանգության կրիտիկական գործառույթների (ակտիվ գոտու հզորությունը և ռեակտիվությունը ներառյալ) հսկման և կառավարման տարբեր միջոցների ապահովմանն ուղղված միջոցառումներ,

6. նորմալ շահագործումից շեղումների սահմանափակման և վթարից հետո աշխատանքի նորմալ ռեժիմի վերականգնման ապահովման ու անվտանգ դադարի պայմաններին հասնելու նպատակով սարքավորումներ և կազմակերպական միջոցառումներ,

7. տեղափոխման, պահման և վերաբեռնման ժամանակ միջուկային անվտանգության պահանջների կիրառում,

8. վթարային հակազդման համար անհրաժեշտ վթարային արտանետման հսկման միջոցներ,

9. վթարային հակազդման արդյունավետ պլանի մշակում:

 

6.2.9. Էներգաբլոկի անվտանգության հայեցակարգը

 

Պետք է շարադրվեն էներգաբլոկի անվտանգության նախագծային հայեցակարգի հիմնական դրույթները: Էներգաբլոկի անվտանգության նախագծային հայեցակարգի նկարագրման ժամանակ անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչ չափով է դա հաշվի առնում 6.2.1 բաժնում շարադրված անվտանգության նպատակները և դրանց իրականացման սկզբունքները:

Անհրաժեշտ է ներկայացնել, ըստ գործառույթների, անվտանգության համար կարևոր համակարգերի ցանկը և ընդհանուր նկարագրումը: Հաշվետվության համապատասխան բաժիններում անհրաժեշտ է հղումներ կատարել անվտանգության առանձին համակարգերի և սարքերի կազմի ու գործառույթների մանրամասն նկարագրության վրա: Պետք է համառոտ նկարագրվեն անվտանգության համակարգերը, ներառյալ՝

գործառութային դերը,

աշխատանքի սկզբունքը (ակտիվ, պասիվ),

նույն անվտանգության գործառույթը կատարող զուգահեռ կանալների առկայությունը և այդ կանալների տարերի պահեստավորումը,

տարբեր կանալների տարածական բաժանումը,

տարբեր մեթոդների կիրառումն ըստ գործողության սկզբունքի, տվյալ անվտանգության գործառույթը կատարելու համար,

եզակի խափանման սկզբունքի հաշվի առնելը:

Անհրաժեշտ է նաև համառոտ բնութագրել նորմալ շահագործման համակարգերի մասնակցության չափը անվտանգության գործառույթների կատարման գործում:

 

6.3. Անվտանգության համար կարԵՎոր համակարգերի ԵՎ տարրերի վերլուծությունը

 

Տվյալ բաժնում պետք է ներկայացվեն անվտանգության համար կարևոր համակարգերի ու տարրերի ցանկը և դասակարգումը: Հակիրճ տեսքով պետք է նկարագրվի դրանց գործառութային արդյունավետության և հուսալիության վերլուծության մեթոդիկան, ներկայացվի բոլոր համակարգերի վերլուծության՝ ընդհանրացված արդյունքները, իսկ սահմանափակ ցանկի համար (6.3.3 կետի համաձայն) - ավելի մանրամասն շարադրմամբ:

 

6.3.1. Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը

 

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը պետք է հիմնվի հանապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջների (առաջին հերթին՝ «Ատոմային կայանների անվտանգության հիմնական կանոնների»), ԿՄ-ի պարզաբանումների և ցուցումների վրա:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը և կառուցվածքների կատեգորիան պետք է ներկայացվեն աղյուսակի տեսքով՝ ընդ որում պետք է նշվեն՝

անվտանգության դասը (կախված դասակարգվող համակարգի կամ տարրի խափանման ազդեցությունից վառելիքի վնասվածության վրա, փակ կոնտուրի սահմաններից դուրս ռադիոակտիվության ելքից կամ անվտանգության համակարգերի գործարկումից),

խումբը, որը որոշվում է սարքավորումների պատրաստման որակին ներկայացվող պահանջներով (ճնշման տակ աշխատող սարքավորումների և տարրերի համար),

սեյսմակայունության կատեգորիան,

էկեկտրասնուցման կատեգորիան:

Բացի այդ, դասակարգման մեջ պետք է նշվի անվտանգության գործառույթը (գործառույթները), որն իրականացվում է դիտարկվող համակարգի (տարրի) օգնությամբ և որի կատարման արդյունավետությունը հանդիսանում է հետագա վերլուծության առարկա: Անվտանգության գործառույթի որոշման ժամանակ պետք է ելնել աղյուսակ 6.3.1-ում ներկայացված ցանկից:

Ավտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգման հիմնավորումը պետք է բերվի ԱՀՀ - ում:

 

Աղյուսակ 6.3.1. Անվտանգության գործառույթների ցանկը

 

1. Նորմալ շահագործման սահմանների և պայմանների խախտումը առաջացնող՝ ռեակտիվության փոփոխությամբ պայմանավորված անցումային գործընթացների կանխում:

2. Դադարի վիճակում ռեակտորի անվտանգության պահպանում:

3. Բոլոր շահագործման վիճակներում, ներառյալ դադարի ռեժիմը, ակտիվ գոտու հովացման համար ռեակտորի մեջ ջերմակրի բավարար քանակության պահպանում:

4. Ռեակտորի ավտոմատ դադար, որն իրականացվում է, որպեսզի նորմալ շահագործման ռեժիմից խախտումները չվերածվեն վթարային վիճակի և որպեսզի մեղմացվեն վթարի հետևանքները:

5. Առանց առաջին կոնտուրի ամբողջականության խախտմամբ և դրա խախտմամբ վթարի ժամանակ և վթարից հետո ակտիվ գոտու հովացման համար ռեակտորի մեջ ջերմակրի բավարար քանակության պահպանում:

6. էներգաբլոկի անվտանգության վրա ազդող համակարգերից ջերմության հեռացում դեպի վերջնական կլանիչ:

7. Անվտանգության համակարգերի աշխատունակության ապահովում (մատակարարում էլեկտրական, պնևմատիկ և հիդրավլիկ էներգիայով, քսուքով և այլն):

8. Նորմալ շահագործման պայմաններում և նախագծային վթարների ժամանակ՝ նորմատիվ պահանջներին համապատասխան ՋԷ-ների պատյանների ամբողջականության պահպանում:

9. Առաջին և երկրորդ կոնտուրների ամբողջականության պահպանում:

10. Նախագծային վթարների ժամանակ և դրանցից հետո հերմետիկ տարածքներից (շինություններից) ռադիոակտիվ նյութերի արտանետման սահմանափակում:

11. Ռեակտորին կից պահեստարանում և դրանից դուրս, բայց էլեկտրակայանի հարթակի սահմաններում գտնվող աշխատած վառելիքային պարկուճներից ռադիոակտիվ նյութերի արտահոսքի հսկման ապահովում:

12. Ռեակտորից դուրս, բայց էլեկտրակայանի հարթակի սահմաններում պահվող բեռնաթափված ԱՋԱՀ-ում գեներացվող մնացորդային ջերմության հեռացում:

13. Ռեակտորից դուրս, բայց էլեկտրակայանի հարթակի սահմաններում պահվող ինչպես թարմ, այնպես էլ աշխատած միջուկային վառելիքի բավարար ենթակրիտիկականության պահպանում:

 

6.3.2. Վերլուծության մեթոդիկան

 

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծության խնդիրներն են.

ցույց տալ, որ համակարգը (տարրը) կատարում է իր գործառութային դերը, ինչպես նորմալ շահագործման ռեժիմում, այնպես ել սարքավորումների խափանման և անձնակազմի սխալների դեպքում (հաշվի առնելով եզակի խափանման և չհայտնաբերվող խափանման սկզբունքը),

ցույց տալ, որ ապահովվում է համակարգի (տարրի) վրա դրված անվտանգության գործառույթների կատարումը,

շահագործման փորձի հիման վրա հաստատել համակարգի (տարրի) գործառութային հուսալիությունը, հաշվի առնելով դրանց կատարելագործման համար իրականացված կամ պլանավորվող միջոցները,

հայտնաբերել ԱՀՀ-ում ավելի մանրամասն քննարկում պահանջող թերի տեղերը՝ այդ թվում՝ համակարգի (տարրի) նախագծի և հանգույցների պատրաստման թերությունները, շահագործման ռեժիմների անկատարությունը, ինչպես նաև նորմատիվ պահանջներից շեղումները:

Վերլուծությունը պետք է կատարել ստորև ներկայացված մեթոդակարգով:

 

6.3.2.1. Համակարգի (տարրի) դերը և նախագծային հիմունքները

 

Նկարագրել համակարգի դերը, ներառյալ դրա դասակարգմանը վերաբերող տվյալները: Շարադրել համակարգի նախագծի հիմքում դրված սկզբունքները և չափանիշները, այդ թվում՝ ռեակտորային տեղակայանքի կողմից համակարգին ներկայացվող պահանջները: Պետք է նույնպես նշել համակարգի կողմից կատարվող անվտանգության գործառույթը (գործառույթները):

 

6.3.2.2. Կոնստրուկցիայի և(կամ) տեխնոլոգիական սխեմայի նկարագրումը

 

Տալ կոնստրուկցիայի և(կամ) տեխնոլոգիական սխեմայի նկարագրումը՝ ընդգծելով ինքնուրույն գործառույթներ կատարող տարրերը (ենթահամակարգերը):

Բերել համակարգի (տարրի) կոնստրուկցիայի և գործելու սկզբունքի պարզաբանման համար անհրաժեշտ սխեմաները, ինչպես նաև համակարգի հիմնական տեխնիկական բնութագրերը:

Բերել համակարգի տարրերի հիմնական մեխանիկական, ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական բնութագրերի սահմանային թույլատրելի արժեքները:

 

6.3.2.3. Կառավարում և հսկում

 

Տալ համակարգի կառավարման և հսկման միջոցների նկարագրումը, տեխնոլոգիական պաշտպանության և գործարկման պարամետրերը ներառյալ:

 

6.3.2.4. Նյութերը

 

Ցույց տալ օգտագործված նյութերի բնութագրերի համապատասխանությունը համակարգի շահագործման պայմաններին:

 

6.3.2.5. Պատրաստման, մոնտաժման և շահագործման ժամանակ որակի ապահովումը

 

Տեղեկություններ տալ պատրաստման, մոնտաժման և շահագործման ժամանակ համակարգի բոլոր տարրերի որակի ապահովման վերաբերյալ:

 

6.3.2.6. Տեղեկություններ փորձարկումների, զննումների և ստուգումների վերաբերյալ

 

Ներկայացնել տեղեկություններ փորձարկումների անցկացման մեթոդների, ծավալների, ժամկետների և հիմնական արդյունքների վերաբերյալ՝ ներառյալ տեղեկություններ՝ գործարկման և կարգաբերման աշխատանքների ժամանակ անցկացված փորձարկումների վերաբերյալ, ինչպես նաև շահագործման ընթացքում անցկացված փորձարկումների, զննումների և ստուգումների վերաբերյալ:

Ցույց տալ փորձարկման արդյունքների համապատասխանությունը համակարգի գործառութային պահանջներին՝ ընդ որում, պետք է ներկայացնել փորձարկումների անբավարար արդյունքների և հայտնաբերված շեղումների վերացմանը և(կամ) փոխհատուցմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առավել էական տվյալները:

 

6.3.2.7. Համակարգի հուսալիության վերլուծությունը

 

Ելնելով էներգաբլոկի, ինչպես նաև այլ նմանատիպ էներգաբլոկների շահագործման փորձից՝ ներկայացնել տվյալներ անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի հուսալիության վերաբերյալ: Շահագործման ամբողջ ժամանակաշրջանում տեղի ունեցած համակարգի և դրա մեջ մտնող բոլոր տարրերի խափանումների վերաբերյալ տվյալները ներկայացնել աղյուսակի ձևով:

 

6.3.2.8. Համակարգի աշխատանքը նորմալ ռեժիմում

 

Նկարագրել համակարգի կողմից տրված գործառույթների կատարումը նախագծային ռեժիմում և համակարգի տարրերի փոխազդեցությունն իրար մեջ և մյուս համակարգերի հետ:

Ցույց տալ, որ համակարգի (տարրի) պարամետրերը չեն գերազանցում 6.3.2.1 ենթաբաժնում բերված թույլատրելի արժեքները:

 

6.3.2.9. Համակարգի աշխատանքը խափանումների դեպքում

 

Կատարել շահագործման ժամանակ տեղի ունեցած համակարգերի տարրերի խափանումների՝ ներառյալ անձնակազմի սխալների վերլուծություն:

Տալ համակարգի աշխատունակության վրա խափանումների ազդեցության գնահատականը և համակարգի կողմից անվտանգության գործառույթների կատարումը, ընդ որում, պետք է հաշվի առնել էներգաբլոկի և նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման ընթացքում գրանցված խափանումները և միջադեպերը՝ ներառյալ ինչպես համակարգերի տարրերի, այնպես էլ դրա հետ կապված ապահովող ու կառավարող համակարգերի խափանումները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ընդհանուր պատճառներով առաջացած խափանումների վերլուծության վրա:

Դիտարկվող խափանումների համար տալ դրանց հետևանքների, ներառյալ էներգաբլոկի անվտանգության վրա ազդող հիմնական պարամետրերի փոփոխությունները, որակական և հնարավորության դեպքում՝ քանակական բնութագրումը: Գնահատել այդ խափանումների ազդեցությունը մյուս համակարգերի աշխատունակության վրա, որոշել նման խափանումների հետևանքների սահմանափակման և վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:

 

6.3.2.10. Համակարգի (տարրի) ունակությունը դիմակայելու ներքին և արտաքին ազդեցություններին

 

Ներկայացնել համակարգի (տարրի)՝ նախագծում հաշվի առնվող ներքին և արտաքին ազդեցությունների ցանկը, օրինակ.

ներքին հրդեհ,

ներքին հեղեղում,

բարձր էներգիա պարունակող միջավայրերի քայքայման հետևանքով երկրորդային վնասվածքներ,

ծանր բեռի անկում,

երկրաշարժ,

արտաքին հրդեհ,

թունավոր կամ քիմիապես ագրեսիվ նյութերի ազդեցություն,

հարվածային ալիք,

եղանակային ծայրագույն պայմանների ազդեցություններ,

կենսաբանական ազդեցություններ (օրինակ, հովացնող ջրի արտաքին ջրանցքների խցանումը կենսազանգվածով),

դիվերսիա,

ռազմական գործողություններ:

Ազդեցությունների ցանկը յուրաքանչյուր համակարգի (կամ համակարգերի խմբի) համար որոշվում է առանձին:

Ներքին ազդեցությունների պարամետրերը որոշվում են՝ տվյալ համակարգի շահագործման կոնկրետ պայմաններից ելնելով:

 

6.3.2.11. Համակարգի նախագծի ընդհանուր գնահատականը

 

Համակարգի վերլուծության արդյունքում ցուցադրել, որ այն համապատասխանում է անվտանգության պահանջներին և չափանիշներին ու այդպիսով կատարվում են անվտանգության նպատակները՝

ռեակտորում շղթայական ռեակցիայի հուսալի դադարեցում,

դադարի ռեժիմում ենթակրիտիկականության ապահովում,

ՋԱՀ-երի հովացում,

ՋԷ-ների պատյանների և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ այլ պատվարների ամբողջականության ապահովում:

 

6.3.3. Համակարգերի (տարրերի) վերլուծությունը

 

Տվյալ բաժնում պետք է սեղմ ներկայացվի համակարգերի և տարրերի վերլուծության արդյունքները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը էներգաբլոկի անվտանգության վրա:

Նշված վերլուծությանը ենթակա են 6.3.1 բաժնում թվարկված բոլոր համակարգերը (տարրերը): Ստորև բերվում են մի շարք կարևոր համակարգերին ներկայացվող լրացուցիչ պահանջները, որոնք պետք է հաշվի առնվեն սույն ենթաբաժնի մշակման ժամանակ:

 

6.3.3.1. Ռեակտորի ակտիվ գոտի

 

Պետք է դիտարկել ՋԱՀ-ը, կառավարման և պաշտպանության համակարգի կլանիչ ձողերի և ակտիվ գոտու այլ կոնստրուկտիվ տարրերը: Անհրաժեշտ է ցուցադրել կոնստրուկցիաների և ակտիվ գոտու տարրերում օգտագործվող նյութերի հուսալիությունը, այդ թվում՝ նորմալ շահագործման պայմանների խափանումների դեպքում՝

հովացման խախտում՝ օտար մարմինների ազդեցության հետևանքով,

երկրաչափության փոփոխություն, որը կարող է բերել ռեակտիվության աճի և խոչընդոտել ռեակտորում շղթայական ռեակցիայի կանգնեցմանը,

ԿՊՀ-ի ձողերի արտանետում:

Պետք է նաև ցույց տալ, որ կատարվում կամ հաշվի են առնվում հետևյալ պահանջները՝

շահագործման ամբողջ ժամանակաշրջանում ՋԷ - ների մեխանիկական բեռնվածությունը, հաշվի առնելով Ճառագայթային և կոռոզիոն ազդեցությունը, չի գերազանցում թույլատրելի սահմանները,

շահագործման միջադեպերի (հիդրավլիկ հարվածներ, ջերմային հոսքեր) և արտաքին միջադեպերի (երկրաշարժեր, շինությունների հիմքերի նստվածք և այլ պատճառներից առաջացած ճիգեր) ժամանակ ապահովված է ակտիվ գոտու տարրերի բավարար կայունությունը (ՋԱՀ, կլանիչ ձողեր):

Անհրաժեշտ է նաև դիտարկել հետևյալ գործոնները.

էներգաանջատման բաշխման անհավասարաչափության գործակիցը,

ռեակտորի ռեակտիվության գործակիցները, հաշվի առնելով ինքնապաշտպանվածության հատկությունը,

ռեակտիվության կառավարումը (վթարային արագ դադարի բնութագրեր, ԿՊՀ–ի առանձին տարրի առավելագույն արդյունավետությունը, ռեակտիվության փոփոխության արագությունը, պաշտպանության համակարգի գործարկման (ինքնագործարկման) չափանիշները),

ՋԷ-ների վնասման նախագծային չափանիշները,

պաշտպանական համակարգերի ինքնագործարկման և գործելու նախադրվածքներ,

ակտիվ գոտու սխալ բեռնավորման կանխումը,

ռեակտորի ակտիվ գոտու ենթակրիտիկականության ապահովումը (ջերմակրում բորի խտության հսկում) կանգառի ռեժիմում,

ռեակտորի ակտիվ գոտու ենթակրիտիկական վիճակին անցումն ապահովող միջոցառումները (ակտիվ գոտու մեջ ԿՊՀ-ի ձողերի թափանցման հսկում),

թողարկման ժամանակ ԿՊՀ-ի ձողերի չթույլատրված դուրսբերման կանխումը,

ակտիվ գոտում էներգաանջատման խտության հսկման և կարգավորման միջոցառումները,

վնասված ՋԷ-ների հայտնաբերման համար ջերմակրի ակտիվության հսկումը:

 

6.3.3.2. Առաջին կոնտուրը և ճնշման փոխհատուցման համակարգ

 

Վերլուծությունում հատուկ ուշադրություն պետք է դարձվի առաջին կոնտուրի ջերմակրի ճնշման սահմանների ամբողջականության վրա: Անհրաժեշտ է նկարագրել նախագծի հիմքում ընկած բեռնվածությունները, դրանց զուգակցումը և առաջացման հաճախությունը:

Անհրաժեշտ է ցույց տալ սարքավորումների կայունությունը ներքին և արտաքին ազդեցություններին, այդ թվում այլ սարքավորումների տարրերի քայքայման ժամանակ առաջացած շիթերից ու թռչող մասերից պաշտպանման միջոցառումները: Պետք է նշել կոնստրուկցիաների, օգտագործվող նյութերի և պատրաստման տեխնոլոգիաների պիտանիության վերաբերյալ եղած հիմնավորումները: Տալ մետաղի պարբերական ստուգումների հիման վրա ստացված արդյունքների գնահատականը:

Անհրաժեշտ է նաև դիտարկել՝

բաղադրամասերի մոնտաժման որակին վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացված են եղել էներգաբլոկի կառուցման ավարտից հետո,

մետաղի պարբերական ստուգման ժամանակ որակի ապահովման միջոցառումները,

շահագործման ժամանակ հայտնաբերված նյութերի թերությունները և դրանց վերացման նպատակով իրականացված միջոցառումները.

Ռեակտորի իրանը: Անհրաժեշտ է հիմնավորել ռեակտորի իրանի ճառագայթային պաշարը և դրա հսկման միջոցառումները, այդ թվում.

ներկայացնել իրանի պաշարի հիմնավորման մեթոդակարգը,

բերել բեռնվածության արժեքները և դրանց զուգակցումները՝ հաշվի առնելով նախագծով նախատեսված սահմանափակումները (տաքացման և հովացման, ճնշման բարձացման և իջեցման արագությունների ու ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունների զուգակցման սահմանափակում),

շահագործման ընթացքում իրանի նյութի բնութագրերի փոփոխության գնահատումը,

հայտնաբերված արատների չափն ու դիրքը և դրանց ազդեցությունը ռեակտորի իրանի և զոդված մասերի փխրունացման վրա, որը տեղի է ունենում ճառագայթային ազդեցության հետևանքով: Պետք է կատարել մետաղի չքայքայող հսկման մեթոդների զգայունության և արդյունքների վերլուծություն:

Խողովակաշարեր: Խողովակաշարերի և դրանց տարրերի համար անհրաժեշտ է ապացուցել արտաքին և ներքին ազդեցությունների ժամանակ դրանց ամբողջականության պահպանումը: Ցուցադրել ԼԲԲ հայեցակարգի կիրառելիությունը:

Ճնշման սահմանափակման սարքեր: Պետք է ցուցադրել ճնշման սահմանափակման սարքերի արդյունավետությունը, դրանց աշխատունակությունը ջրի և շոգեջրային խառնուրդի արտահոսքի պայմաններում, ինքնաբերական բացման կանխումը, պարբերական ստուգումների արդյունավետությունը, բարբոտաժային բաքի կառուցվածքի և ծավալի համապատասխանությունը շահագործման կարիքներին: Բերել տեղեկություններ գործարկման նախադրվածքների տեղադրման և ստուգման մեթոդների վերաբերյալ:

Առաջին կոնտուրի տարրերի կառավարում և էլեկտրամատակարարումը:

Անհրաժեշտ է ցույց տալ որ՝

փակման ամրանները բավարար պահեստավորված են,

ամրանների շարժակներն ունեն բավարար հզորություն:

Պետք է նաև ներկայացնել ամրանի, ԳՇՊ-ի և ճնշման փոխհատուցչի էլեկտրամատակարարման և կառավարման վերաբերյալ տվյալներ, դրանց ինքնաբերական սխալ գործողությունների կանխման միջոցառումները:

Ռեակտորի հովացման և ճնշման փոխհատուցման համակարգերի՝ անվտանգության համար կարևոր շահագործման ռեժիմներ: Անհրաժեշտ է նկարագրել միջոցառումները, ուղղված.

ճնշման փոխհատուցիչում ջերմակրի մակարդակի պահպանմանը (անթույլատրելի բարձր կամ ցածր մակարդակի կանխում),

շահագործման ցուցանիշների հսկմանը (ջերմակրի ծորանցումները, չամրացված մասերի առկայություն, թույլ ամրացված և շարժվող տարրերի հսկում),

ջերմակրի անհրաժեշտ ջրաքիմիական ռեժիմի ապահովմանը,

ջրածնի պայթունավտանգ խտությունների առաջացման կանխմանը, այդ թվում՝ ճնշման փոխհատուցիչում և բարբոտաժային բաքում:

Շոգեգեներատոր: Անհրաժեշտ է ներկայացնել ջերմափոխանակիչ խողովակների վրա նախագծային բեռնվածությունը (ստատիկ, դինամիկ), շոգեգեներատորի շահագործման բոլոր ռեժիմների դեպքում (այդ թվում՝ առաջին և երկրորդ կոնտուրների հիդրավլիկ փորձարկման ժամանակ): Անհրաժեշտ է նշել շոգեգեներատորի խողովակների պատերի հաստության բարակեցման թույլատրելի մեծությունը և բնութագրել պարբերական ստուգման մեթոդի զգայնության չափը:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները.

շոգեգեներատորի մեջ թույլատրելի ճնշումից բարձր ճնշման կանխումը (նախագծային հիմնավորում, ապահովիչ փականների արդյունավետություն և գործառութային հուսալիություն, դրանց պարբերական փորձարկում, ընդհանուր պատճառներով խափանման բացառում),

շոգեգեներատորում ջերմակրի մակարդակի բարձրացման կանխարգելում (մակարդակի կարգավորման հուսալիություն, կարգավորման համակարգի սխալ գործողության բացառում),

շոգեգեներատորի պաշտպանությունը ջրազրկումից և ռեակտորի առաջին կոնտուրի գերսառեցման սահմանափակման միջոցառումներ (ջրի կորստի բացառում և միջոցառումներ շոգեգեներատորը ջրով ապահովելու ուղղությամբ),

ջրաքիմիական ռեժիմի պահպանում (առաջին և երկրորդ կոնտուրներում),

առաջին կոնտուրից երկրորդ կոնտուր հոսքի կանխարգելում և հսկման հուսալիություն:

 

6.3.3.3. Հերմետիկ պատվարների համակարգը

 

Անհրաժեշտ է ցույց տալ, որ նախագծային վթարների դեպքում հերմետիկ պատվարների համակարգը ապահովում է.

ռադիոակտիվ նյութերի տարածման սահմանափակում,

ճառագայթահարման դոզայի սահմանափակում:

Հերմետիկ պատվարների համակարգի վերլուծության մեջ անհրաժեշտ է ընդգրկել՝

շինարարական կոնստրուկցիաները,

հերմետիկ պատվարների համակարգի հերմետիկացման սարքերը (փականներ, մալուխային անցումներ և այլն),

հերմետիկ պատվարների համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ բոլոր լրացուցիչ սարքերը:

Հերմետիկ պատվարների համակարգի և նրա մեջ մտնող տարրերի համար անհրաժեշտ է քննարկել հետևյալ գործոնները.

կոնստրուկցիաների և օգտագործված նյութերի արդյունավետությունը, ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել դրանց պարբերական ստուգման հնարավորությունը,

նախագծի հիմքում ընկած բեռնվածության վերլուծությունը, դրա առաջացման հաճախականությունը և բեռնվածության զուգակցումը:

Անհրաժեշտ է ապացուցել, որ արտաքին ներգործությունների դեպքում և նոսրացման ժամանակ (օրինակ՝ ջրացնցուղային համակարգի երկարատև աշխատանքի ժամանակ) հերմետիկ պատվարների համակարգի հուսալիությունն ապահովված է: Պետք է հիմնավորել բեռնվածության որոշման մեթոդը:

Անհրաժեշտ է նաև վերլուծության ենթարկել հերմետիկ պատվարների համակարգի տարրերի ընթացիկ վիճակը, ընդ որում, անհրաժեշտ է նկարագրել հերմետիկության պարբերական փորձարկման մեթոդակարգը, վերհանել այդպիսի փորձարկման ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց վերացման միջոցառուները, ինչպես նաև արտահոսքի մեծության տվյալները և դրա փոփոխության դինամիկան:

Անհրաժեշտ է ցուցադրել հերմետիկ պատվարների սահմանը հատող հերմետիկությունն ապահովող տեխնիկական միջոցների արդյունավետությունը (մալուխային և խողովակային անցումներ), նկարագրել տեխնոլոգիան և պարբերական ստուգման արդյունքները:

Անհրաժեշտ է դիտարկել նաև տեխնիկական միջոցների արդյունավետությունը և բավարարությունը՝

հերմետիկ պատվարների համակարգի ներսում ճնշման երկարաժամկետ բարձրացման սահմանափման համար,

ռադիոակտիվ նյութերի արտանետման նախազգուշացման և սահմանափակման համար (վթարային իրավիճակներում արտահոսքի ժամանակ):

 

6.3.3.4. Անվտանգության պաշտպանիչ համակարգերը

 

Անհրաժեշտ է ցույց տալ, որ անվտանգության համակարգերը նախագծված են այնպես, որ ապահովվում է դրանց վրա դրված անվտանգության գործառույթների իրականացումը, ընդ որում, անհրաժեշտ է քննարկել հետևյալ գործոնները.

նախագծային ջերմահիդրավլիկ բնութագրերը,

համակարգի ղեկավարումը (ավտոմատացման աստիճանը),

էներգասնուցումը (հուսալի սնուցման կատեգորիան),

համակարգերի հուսալիությունը բանվորական ճնշման բարձրացման, բանվորական միջավայրի աղտոտման, օտար առարկաների թափանցման դեպքում,

պահեստավորումը,

տարածական բաժանումը (վթարների հետևանքների դեպքում պաշտպանություն, ընդհանուր պատճառներով խափանումից պաշտպանություն),

պարբերական փորձարկումները (փորձարկումների և ստուգումների տեսակն ու ծավալը),

վթարային հակազդման պատրաստվածության ապահովումը (համակարգերի վիճակի մոնիտորինգ),

բարձր և ցածր ճնշման հարակից համակարգերի բաժանման հուսալիությունը,

պոմպերի ներծծման անբարենպաստ պայմանների պատճառով կավիտացիայի նախազգուշացումը,

փականների հեռակառավարման աշխատանքի հուսալիությունը:

 

6.3.3.5. Անվտանգության ղեկավարող համակարգերը

 

Նկարագրել անվտանգության ղեկավարող համակարգերի աշխատանքի սկզբունքները ու կառուցվածքը՝ ընդգրկելով հետևյալ գործառույթների կատարումը.

անվտանգության տեսակետից կարևոր պարամետրերի չափում և ստուգում,

չափված պարամետրերի մշակում,

կարգավորում և ղեկավարում:

Անհրաժեշտ է քննարկել հետևյալ կոնկրետ գործոնները.

համակարգում տվյալ անվտանգության գործառույթ կատարող զուգահեռ կանալների առկայությունը և տարածական բաժանումը,

պարբերական ստուգումների հնարավորությունը (ստուգման տեսակը և ծավալը) ու շահագործման ժամանակ խափանման վաղ հայտնաբերումը,

հուսալի էներգամատակարարման ապահովումը (վթարային էներգամատակարարման և նրա պահեստային տեսակները),

գործառութային անկախությունը,

արտաքին ներգործությունների դեպքում աշխատունակությունը,

սարքավորումների ապահովվածությունը և էներգաբլոկի բոլոր հնարավոր վիճակների բավարար դիապազոնի գրանցումը,

սարքավորումների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահանջներին, այդ թվում՝ նաև վթարների դեպքում,

ընդհանուր պատճառների հետևանքով խափանումների կանխումը,

ազդանշանների ձևավորումը, ազդանշանների միջև կապը:

Հայտնաբերված և չհայտնաբերված խափանումների վերլուծության հիման վրա անհրաժեշտ է ցույց տալ, որ եզակի խափանումները չեն բերում անվտանգության որևէ գործառույթի խախտման:

Անհրաժեշտ է նաև ցույց տալ էներգաբլոկի ընթացիկ վիճակի մասին ստացվող գրանցված տեղեկության բավարար լինելը, վթարների ժամանակ գրանցվող տեղեկության ծավալը:

Անհրաժեշտ է ապացուցել իրար հակասող ղեկավարման ազդանշանների բացառումը (կեղծ ազդանշանների ձևավորման կամ անձնակազմի ոչ ճիշտ գործունեության արդյունքում), օպերատորի կողմից ավտոմատիկայի ոչ ճիշտ գործողության ուղղման հնարավորությունը:

Անհրաժեշտ է նաև նկարագրել պահեստային ղեկավարման վահանի նշանակությունը, կառուցվածքը և հիմնավորել դրա աշխատունակության բավարար լինելը և ԲԿՎ-ից անկախ գործունեությունը:

 

6.3.3.6. Անվտանգության ապահովող համակարգերը

 

Անհրաժեշտ է դիտարկել հետևյալ համակարգերը և տարրերըը՝

վթարային դիզել գեներատորներ (նախագծային հիմքերը և բնութագրերը, այդ թվում՝ անհրաժեշտ օժանդակ համակարգերը): Ընդ որում, պետք է վերլուծվի հզորության հաշվեկշիռը, պահեստավորումը և ղեկավարումը՝ գործառութային հուսալիությունը արտաքին ու ներքին ազդեցությունների դեպքում, նկարագրել ավտոմատ թողարկումը և համակարգի աստիճանական թողարկումը:

ակումուլյատորային մարտկոցներ (հզորության հաշվեկշիռը, պահեստավորումը, լիցքավորված վիճակի պահումը, լիցքաթափման ժամանակը, օպերատորի կողմից բեռնվածության փոփոխության հնարավորությունը):

կերպարափոխիչ, բաշխիչ և կոմուտացիոն սարքերը (նկարագրում, բնութագրեր):

անհրաժեշտ է ցուցադրել ՎԷՀ-ի տարբեր կանալների անկախ աշխատանքի իրականացման սկզբունքը, հոսանքազրկման ռեժիմում ՎԷՀ-ի աշխատանքին պահանջվող տևողության հիմնավորումը,

տեխնիկական ջրի պատասխանատու սպառիչների ջրամատակարարման համակարգ,

հատուկ օդափոխության համակարգ,

խտացված օդի համակարգ:

Անհրաժեշտ է ցույց տալ սարքավորումների կայունությունը, որոնք ապահովում են անվտանգության համակարգը վթարային իրավիճակներում և արտաքին ու ներքին ազդեցությունների ժամանակ:

 

6.3.3.7. Միջուկային վառելիքի պահման և դրա հետ տարվող աշխատանքները

 

Անհրաժեշտ է ապացուցել վառելիքի պահման ավազանում գտնվող օգտագործված վառելիքի ենթակրիտիկականության ապահովվածությունը, այդ թվում նաև՝ հետևյալ դեպքերում՝

ԱՋԱՀ-ի տեղադրման ոչ նպաստավոր դասավորվածության,

մեխանիկական ազդեցությունների հետևանքով երկրաչափական չափերի փոփոխության (ծանր առարկաների անկում, արտաքին գործոնների ազդեցություն, վերաբեռնման ժամանակ ՋԱՀ-ի անկում), ջրի խտության փոփոխության:

Ենթակրիտիկականության ստուգման համար անհրաժեշտ է հիմնավորել հաշվարկային մեթոդների ընդունելի լիելը:

Անհրաժեշտ է ապացուցել վառելիքի պահման ջրավազանում ջերմահեռացման արդյունավետությանը: Ընդորում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ջրի կորստի հայտնաբերման և վերացման միջոցառումների վրա և կանխել ջերմակրի կորուստը:

Հարկավոր է հաստատել թարմ և աշխատած վառելիքի տեղափոխման և տեղաշարժի սարքավորումների գործառութային բավարարությունը, ինչպես նաև ցույց տալ սխալ գործողությունների կանխմանն ուղղված կազմակերպական միջոցառումների առկայությունը:

 

6.4. Էներգաբլոկի անվտանգության վերլուծությունը

 

6.4.1.2. Նորմալ շահագործման ռեժիմների խախտման և նախագծային վթարների վերլուծությունը

 

Հարկավոր է ցույց տալ, որ 6.2.1-րդ կետում նշված անվտանգության ապահովման նպատակների իրականացումը հնարավոր է նախագծով նախատեսված տեխնիկական միջոցների օգնությամբ:

Սույն ենթաբաժնում համառոտ պետք է շարադրվի.

շահագործման ռեժիմների խախտումների և նախագծային վթարների վերլուծության մեթոդակարգը, այդ թվում նաև ելակետային միջադեպերի ցանկը,

նորմալ շահագործման ռեժիմների և նախագծային վթարների ճարտարագիտական գնահատման արդյունքները, այդ թվում ազդեցությունը սարքավորումների վրա (օրինակ՝ առաջին և երկրորդ կոնտուրներից ջերմակրի արտահոսքի վթարի դեպքում),

ռադիոլոգիական տեսակետից առավել ցայտուն վթարների հաշվարկման վերլուծությունը և արդյունքները, ապացույցը, որ նախագծով նախատեսված (շահագործման ընթացքում իրականացված մոդեռնիզացիան հաշվի առած) տեխնիկական միջոցները և շահագործման հրահանգներն ապահովում են 2 և 3 մակարդակների էշելոնային պաշտպանության անվտանգության նպատակների իրականացումը և դրանցից բխող անվտանգության գործառույթները:

 

6.4.1.1. Վերլուծության մեթոդակարգը

 

6.4.1.1.1. Ելակետային միջադեպերի ցանկը

 

Անհրաժեշտ է ներկայացնել ելակետային միջադեպերի լրիվ ցանկը, ներառյալ սարքավորումների և տեխնոլոգիական համակարգերի խափանումները:

Ելակետային միջադեպերի ցանկի ձևավորումը պետք է հիմնված լինի.

էներգաբլոկի նախագծի վրա,

էներգաբլոկի և նմանատիպ այլ ԱԷԿ-ների շահագործման փորձի վրա,

նոր նորմատիվ փաստաթղթերի լրացուցիչ պահանջների վրա,

գործող նմանատիպ էնեգաբլոկների անվտանգության վերլուծությունների արդյունքների վրա,

ԱԷՄԳ-ի «ԱԷՄԳ-ԷԲՊ-ՎՎԵՌ-01» խորհրդատվական փաստաթղթի վրա:

Ելակետային միջադեպերը հարկավոր է բաժանել համապատասխան դասերի՝ հաշվի առնելով.

ելակետային միջադեպի ծագման հաճախականությունը,

վթարի հետևանքների ծանրությունը:

Հարկավոր է ելակետային միջադեպերից տարանջատել այն միջադեպերը, որոնք բերում են.

նորմալ շահագործման ռեժիմների խախման,

վթարների:

Ելակետային միջադեպերի ցանկը պետք է ներկայացվի աղյուսակի ձևով՝ հիմք ընդունելով 6.4.1-րդ և 6.4.2-րդ աղյուսակները: Միջադեպերի վերջնական ցանկը պետք է համաձայնեցվի ԿՄ-ի հետ:

Միջադեպերից հարկավոր է ընտրել առավել ծանր վթարային սցենարները, որոնք կարող են ունենան առավել ծանր հետևանքներ, ինչպես սարքավորումների ծանրաբեռնվածության, այնպես էլ ռադիոլոգիական հետևանքների տեսակետից, էներգաբլոկի ներսում և դրանից դուրս:

Մնացած միջադեպերի համար անհրաժեշտ է կատարել որակական վերլուծություն և ցույց տալ, որ դրանց հետևանքները չեն գերազանցում ծանր սցենարների հետևանքներին:

Ընտրված միջադեպերի համար հարկավոր է ներկայացնել վերլուծության մեթոդակարգը և արդյունքները:

 

Աղյուսակ 6.4.1. Ելակետային միջադեպերի նվազագույն ցանկը

 

1. Ջերմահեռացման արագության մեծացում

 

1.1. Ջրի սնուցման համակարգի գործողության խափանում, որը հանգեցնում է ջրի ջերմաստիճանի իջեցման.

1.2. Ջրի սնուցման համակարգի գործողության խափանում, որը հանգեցնում է ջրի ծախսի մեծացման.

1.3. Կարգավորող համակարգի գործունեության խափանում, որը հանգեցնում է գոլորշու ծախսի մեծացման.

1.4. Փականների ոչ միտումնավոր բացում.

1.5. Գոլորշու խողովակացանցի ճեղքվածք և գոլորշու արտահոսք շոգեգեներատորի ներսում և դրանից դուրս:

 

2. Ջերմության հեռացման նվազում

 

2.1. Կարգավորիչ համակարգի սխալ գործողություն, որը հանգեցնում է գոլորշու ծախսի իջեցման.

2.2. Բեռնվածության իջեցում մինչև սեփական կարիքները.

2.3. Տուրբինների վթարային անջատում.

2.4. Գոլորշու անջատիչ փականների ոչ միտումնավոր փակում.

2.5. Սեփական կարիքների ապահովման խափանում.

2.6. Սնուցման ջրի մատակարարման խափանում.

2.7. Սնուցման ջրի խողովակացանցի ճեղքվածք և ջրի արտահոսք:

 

3. Ռեակտորի սառեցման համակարգում ջրի ծախսի նվազում

 

3.1. Մեկ կամ մի քանի ԳՇՊ-ների անջատում.

3.2. ԳՇՊ-ներից մեկի լիսեռի լռում կամ խզում:

 

4. Ռեակտիվության և հզորության բաշխման սխալ փոփոխություն

 

4.1. Թողարկման կամ բեռնվածության ավելացման ժամանակ կառավարող ձողերի սխալմամբ դուրսբերում ակտիվ գոտուց.

4.2. Հզորությամբ աշխատելու ժամանակ կառավարման ձողերի սխալմամբ ակտիվ գոտուց դուրսբերում.

4.3. Ակտիվ գոտում կառավարման ձողի սխալ տեղադրում.

4.4. Ջերմատարի մեջ բորի կոնցենտրացիայի չնախատեսված փոփոխություն.

4.5. Բեռնվածության ավելացում ակտիվ գոտու սխալ ձևավորման դեպքում.

4.6. Ամենաարդյունավետ կառավարման ձողի արտանետում.

4.7. ԳՇՊ-ներից մեկի սխալ միացում:

 

5. Ռեակտորում ջերմակրի քանակի մեծացում

 

5.1 Վթարային սառեցման համակարգի սխալմամբ միացում:

5.2 Սարքավորումների ոչ ճիշտ աշխատանք կամ սպասարկող անձնակազմի սխալ, որը բերում է ջերմակրի քանակի մեծացման առաջին կոնտուրում:

 

6. Առաջին կոնտուրից ջերմակրի կորուստ

 

6.1 ճնշման կոմպեսատորի ապահովիչ փականի սխալ բացում.

6.2 Ջերմափոխանակման մակերեսների կամ ՇԳ-կոլեկտորների վնասվածք.

6.3 Արտահոսք՝ հերմետիկ սենյակներում (իմպուլսային խողովակների ճեղքվածք).

6.4 Առաջին կոնտուրի համակարգի հերմետիկության կորուստ և ջրի արտահոսք:

 

7. Ենթահամակարգերից և բաղադրիչներից ռադիոակտիվ նյութերի արտանետում

 

7.1 Արտահոսք գազերի հեռացման և մաքրման համակարգում:

7.2 Արտահոսք ռադիոակտիվ ջրի ծավալներից մեկում (հեղուկ թափոնների պահպանման համակարգի վնասվածք):

7.3 ՋԱՀ-ի վնասվածք՝ նրա հետ աշխատանքի ժամանակ:

7.4 ՋԱՀ-ի տեղափոխման ժամանակ բեռնարկղի անկում:

 

Աղյուսակ 6.4.2. Արտաքին և ներքին ազդեցություններով պայմանավորված ելակետային միջադեպերի ցանկ

 

Ներքին ազդեցություններ

 

1. Ներքին հրդեհներ.

2. Ներքին հեղեղում.

3. Ազդեցություն, կապված բարձր ճնշման տակ գտնվող խողովակացանցի քայքաման հետ.

4. Թռչող առարկաններ՝ կապված բաղադրիչների վնասվածքների հետ.

5. Բեռների անկում:

 

Արտաքին ազդեցություն

 

1. Երկրաշարժ.

2. Ազդեցություն, կապված տրանսպորտային ուղիներում և ռազմական օբյեկտներում կատարված վթարների հետ.

3. Դիվերսիա.

4. Ռազմական գործողություններ:

 

6.4.1.1.2. Սկզբնական և սահմանային պայմանների ընտրությունը

 

Պետք է ներկայացնել վթարի ընթացքի վերլուծության ժամանակ սկզբնական և սահմանային պայմանների ընտրության մեթոդակարգի համառոտ նկարագիրը:

Սկզբնական պայմանների տակ հարկավոր է հասկանալ էներգաբլոկի ու առանձին համակարգերի հիմնական տեխնոլոգիական պարամետրերի արժեքները (ռեակտորի ջերմային հզորությունը, ջերմակրի ջերմաստիճանն ու ճնշումը, ջերմակրի ծախսը, ռեակտորի ակտիվ գոտում էներգիայի բաշխումը, ռեակտիվության գործակիցները, միջուկային վառելիքի այրման աստիճանը և այլն), հնարավոր փոփոխման դիապազոնը և չափման սխալմունքը:

Սկզբնական պայմանները հարկավոր է որոշել կախված համապատասխան վերլուծության նպատակից: Օրինակ՝ հարկավոր է ելնել ռեակտորի զրոյական հզորության վիճակից, երբ այն բերում է ավելի անբարենպաստ վիճակի, քան անվանական հզորության ժամանակ:

Սահմանային պայմանների տակ հարկավոր է հասկանալ նախադրյալները, որոնք որոշում են անվտանգությունն ապահովող սարքավորումների և համակարգերի անջատման-միացման ռեժիմները: Հատկապես պետք է դիտարկվեն այն վթարների սցենարները, որոնց համար մտցվում են հատուկ սահմանային պայմաններ, այդ թվում՝

ռեակտորի վթարային անջատման կամ նրա հզորության սահմանափակման դեպքում առաջին չափանիշի խափանումը.

ելակետային միջադեպի և որևէ եզակի խափանման համընկնումը.

էլեկտրամատակարարման արտաքին աղբյուրի կորուստը.

սկզբնական իրադարձությունների վերլուծության ժամանակ նորմալ շահագործման համակարգի հաշվառումը.

հաշվարկային երկրաշարժի հաշվառումը:

Պետք է ցույց տալ, որ սկզբնականի և սահմանայինի պայմանները ընտրված են այնպես, որ վթարի հետևանքները լինեն առավել ծանր:

 

6.4.1.1.3. Հաշվարկային մոդելները և ծրագրային միջոցները

 

Պետք է ցույց տալ, թե ինչ հաշվարկային ծրագրային միջոցներով է արված վերլուծությունը և ներկայացնել տվյալներ այն մասին, որ օգտագործված հաշվարկային մոդելներն արտացոլում են իրական նեյտրոնաֆիզիկական և ջերմահիդրավլիկ գործընթացները: Անհրաժեշտ է ներկայացնել ՋՋԷՌ տիպի ռեակտորի համար տվյալ հաշվարկային ծրագրային միջոցները կիրառելի լինելու մասին տվյալները:

 

6.4.1.2. Վերլուծության արդյունքների գնահատումը

 

6.4.1.2.1. Ընդունելի չափանիշները

 

Վերլուծության ենթարկվող յուրաքանչյուր սցենարի համար անհրաժեշտ է ցույց տալ ընդունելի չափանիշների կատարումը, որոնցով պայմանավորված է էշելոնային պաշտպանության պատվարների վնասման կանխարգելումը (նվազեցումը), ներառյալ՝

միջուկային վառելիքի հաբեր (վառելիքի հալումը),

ՋԷ-ի թաղանթը (ջերմափոխանցման ճգնաժամը),

առաջին կոնտուրի սահմանները (մեխանիկական լարվածությունը, պաշարը մինչև սահմանային լարվածությունը, մետաղի վիճակը),

հերմետիկ կառույցները (հերմետիկ պատվարների համակարգը):

Անհրաժեշտ է ներկայացնել գնահատվող չափանիշների քանակական մեծությունները և համեմատել գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի «ԱԷՄԳ-ԷԲՊ-ՎՎԵՌ-01» փաստաթղթում բերված արժեքների հետ:

 

6.4.1.2.2. Վերլուծության արդյունքների ներկայացումը

 

Պետք է ներկայացվի էներգաբլոկի հիմնական տեխնոլոգիական պարամետրերի փոփոխությունը՝ ըստ ժամանակի: Որպես տեխնոլոգիական պարամետրեր կարող են դիտվել.

ջերմային նեյտրոնների հոսքի խտությունը.

ռեակտորի ջերմային հզորությունը.

ռեակտորի ակտիվ գոտում ջերմային հոսքը.

ճնշումը առաջին կոնտուրում.

ռեակտորի ակտիվ գոտում ջերմափոխանակման պաշարը, մինչև ճգնաժամին հասնելը.

ռեակտորով և առաջին կոնտուրի առանձին հանգույցներով հոսող ջերմակրի ծախսը.

ջերմակրի ջերմաստիճանը ռեակտորի ակտիվ գոտու մուտքի և ելքի վրա.

ջերմակրի միջին շոգեպարունակությունը ռեակտորի ակտիվ գոտում.

միջուկային վառելիքի առավելագույն ջերմաստիճանը.

ՋԷ-ի թաղանթի առավելագույն ջերմաստիճանը.

ռեակտորում ջերմակրի քանակը.

ռեակտորի վթարային հովացման համակարգի միջոցով ռեակտոր մղվող ջերմակրի քանակը.

երկրորդ կոնտուրի բնութագրերը (գոլորշու ծախս, ճնշում և ջերմաստիճան, սնող ջրի քանակ և ջերմաստիճան):

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել էներգաբլոկի սահմաններից դուրս ռադիոակտիվ նյութերի ելքը սահմանափակող պաշտպանիչ պատվարների վիճակին և համապատասխան պարամետրերին.

ճնշումը ռեակտորում և շոգեգեներատորում,

ճնշումը հերմետիկ շինություններում, հերմետիկ շինությունների տարածք հագեցած ջրի և գոլորշու տեսքով մտնող ջերմակրի գումարային զանգվածը և էներգիան,

հերմետիկ շինություններ մտնող ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը (իներտ գազեր և յոդի իզոտոպներ),

հերմետիկ շինություններից դուրս եկած ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը (իներտ գազեր և յոդի իզոտոպներ):

Յուրաքանչյուր սցենարի վերլուծության համար պետք է ներկայացվեն իրադարձությունների հաջորդական ժամանակագրությունը՝ ելակետային իրադարձությունների առաջացումից մինչև կայուն վիճակի հասնելը: Ժամանակագրությունը պետք է հաշվի առնի վթարային պաշտպանության և անվտանգության համակարգի համաձայնեցված աշխատանքը՝ համակարգի նորմալ շահագործման միացում-անջատում, ջերմակրի ծախսի չափը, ճնշում և ջերմաստիճան, պաշտպանիչ արգելապատը բնութագրող ճգնաժամային կետեր:

 

6.4.1.3. Վերլուծության արդյունքների գնահատումը

 

Յուրաքանչյուր սցենարի վերլուծության համար անհրաժեշտ է կատարել համեմատություն՝ ընդունելիության չափանիշների հետ: Այդպիսի համեմատության հիման վրա հարկավոր է հետևություն անել էներգաբլոկի համակարգերի և տարրերի վրա դրված անվտանգության գործառույթների կատարման վերաբերյալ, ինչպես նաև 6.2.1-րդ ենթաբաժնում նկարագրված անվտանգության նպատակներին հասնելու մասին:

Նշված գնահատումը պետք է կատարել առավել ներկայացուցչական սցենարների ցանկի համար՝ դրանց վերլուծության ժամանակ կիրառելով հատուկ սահմանային պայմաններ, որոնք տրված են սույն բաժնի 6.4.1.1.2-րդ ենթաբաժնում:

Վթարային վերլուծության արդյունքները ներկայացնել աղյուսակների ձևով, դրանք ուղեկցելով համառոտ բացատրություններով և հիմնավորումներով:

 

6.4.2. Արտանախագծային վթարների վերլուծությունը և դրանց կառավարման միջոցառումների պլանավորումը

 

6.4.2.1. Նպատակները և խնդիրները

 

Պետք է շարադրել արտանախագծային վթարների վերլուծության հիմնական նպատակները, այդ թվում.

նախագծային վթարների արտանախագծայինի վերաճման պատճառների բացահայտում.

տեխնիկական և կազմակերպական միջոցառումների մշակում՝ ուղղված արտանախագծային վթարների առաջացման պատճառների բացառմանը.

արտանախագծային վթարների կառավարման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ տվյալների ստացում.

Արտանախագծային վթարների վերլուծության և դրանց կառավարման միջոցառումների հիմնավորման ընթացքում անհրաժեշտ է՝

կազմել և հիմնավորել վերլուծության ենթակա արտանախագծային վթարների ցանկը,

նկարագրել արտանախագծային վթարների վերլուծության մեթոդները,

ներկայացնել արտանախագծային վթարների ընթացքի վերլուծության արդյունքները,

որոշել արտանախագծային վթարների հետևանքների կանխարգելման և նվազեցման հիմնական միջոցառուները, ներառյալ նման վթարների կառավարման միջոցառումները:

Արտանախագծային վթարների ընթացքի վերլուծությունը պետք է կատարվի սկսած պատահարի առաջացումից մինչև շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետման (նորմատիվային սահմանները գերազանցող) ակտիվ փուլի ավարտը:

 

6.4.2.2. Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը

 

Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը կազմելիս, անհրաժեշտ է ընդգրկել այն վթարները, որոնք բնութագրվում են առավել ծանր ռադիոլոգիական հետևանքներով: Ընդ որում հարկավոր է ելնել .

նախկին ԱՀՀ-ի արդյունքներից և առաջարկություններից (եթե կան տվյալ էներգաբլոկի համար),

էներգաբլոկի կամ այլ նմանատիպ էներգաբլոկների շահագործման փորձից,

նմանատիպ էներգաբլոկների անվտանգության վերլուծության արդյունքներից:

Վերլուծման ենթակա արտանախագծային վթարների ցանկը պետք է սահմանված կարգով համաձայնեցվի ԿՄ-ի հետ: Աղյուսակ 6.4.2.1-րդ տրված է առաջարկվող արտանախագծային վթարների ցանկը:

 

Աղյուսակ 6.4.2.1. Առաջարկվող արտանախագծային վթարների ցանկ

 

1. Լրիվ հոսանքազրկում, միաժամանակ երկրորդ կատեգորիայի հուսալի էլեկտրասնուցման խափանմամբ (փոփոխական հոսանքի կորուստ բոլոր ներքին և արտաքին աղբյուրներից, ներառյալ ՊԴԷԿ):

2. Փոքր արտահոսք՝ ԱԳՀՀ-ի խափանումով:

3. Փոքր արտահոսք՝ լրիվ հոսանքազրկմամբ, ներառյալ ՊԴԷԿ խափանում:

4. Առաջին կոնտուրի գերճնշում:

5. Միջին արտահոսք՝ ԱԳՀՀ-ի խափանումով:

6. Մեծ արտահոսք՝ ԱԳՀՀ-ի խափանումով:

7. Մեծ արտահոսք՝ ջրացնցուղային համակարգի խափանումով:

8. Ռեակտորի վթարային պաշտպանության խափանում:

9. Սնուցման ջրի կորուստ ՇԳ-ի վթարային սնուցման խափանումով:

10. Արտահոսք 1-ին կոնտուրից 2-րդ կոնտուր (արտահոսք խողովակներից, ՇԳ-ի կոլեկտորի կափարիչից) պաշտպանիչ փականների խափանումով:

 

6.4.2.3 Արտանախագծային վթարների վերլուծության մեթոդակարգը

 

Որպես հիմք հարկավոր է ընդունել նախագծային վթարների մեթոդակարգը (տես ենթաբաժին 6.4.1): Վերլուծությունը հարկավոր է իրականացնել՝ ելնելով իրատեսական մոտեցումներից:

Պետք է բերվեն և հիմնավորվեն ելակետային պարամետրերը (երկրաչափական, նեյտրոնաֆիզիկական, ջերմաֆիզիկական, տեխնոլոգիական, տոպոլոգիական) և սկզբնական պայմանները: Դրանք պետք է ունենան բավարար պահպանողականության աստիճան:

Պետք է ներկայացվեն տեղեկություններ օգտագործվող ֆիզիկական և մաթեմատիկական վերլուծական մեթոդների, մոդելների կառուցման առանձնահատկությունների և թվային մեթոդների վերաբերյալ:

Անհրաժեշտ է ցուցադրել հաշվարկային մեթոդների և ծրագրերի կիրառման բնագավառները, ներկայացնել դրանց ճշտաբերման տվյալները: Այն դեպքում, երբ ԿՄ-ի կողմից օգտագործվող մեթոդները ատեստավորված չեն, պետք է արտանախագծային վթարների շարքը վերլուծել ընդունված այլընտրանքային ծրագրերի օգնությամբ՝ ճշտաբերված ՋՋԷՌ տիպի ռեակտորային տեղակայանքի համար:

Հաշվարկի արդյունքները պետք է ներառեն տեղեկություններ ակտիվ գոտում և ռեակտորային տեղակայանքի կոնտուրներում, էներգաբլոկի շինություններում՝ առաջին հերթին հերմետիկ շինություններում պարամետրերի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև արտանախագծային վթարի ռադիոլոգիական հետևանքների հաշվարկային գնահատականների վերաբերյալ:

Ռեակտորային տեղակայանքի վերլուծության ժամանակ, որպես հիմնական պարամետր անհրաժեշտ է դիտարկել.

ռեակտորի առաջին և երկրորդ տեսակի վթարային պաշտպանության գործարկման պարամետրերը,

անվտանգության համակարգի բնութագրերը և նրանց գործարկման նախադրվածքները՝ ներառյալ ապահովիչ սարքերը,

ջերմային նեյտրոնների հոսքի խտությունը, ռեակտիվության գործակիցը,

դանդաղ նեյտրոնների մասը,

կարգավորող համակարգերի արդյունավետությունը,

բորի ներածման արդյունավետությունը,

ակտիվ գոտում առավելագույն և միջին ջերմային հոսքերը, պաշարը մինչև ջերմափոխանակման ճգնաժամին հասնելը, ռեակտորի ակտիվ գոտում էներգիայի բաշխումը, ՋԷ-ի պատյանի առավելագույն ջերմաստիճանը,

ջերմակրի զանգվածը ռեակտորում և առաջին կոնտուրում, ճնշումը երկրորդ կոնտուրում, ջերմակրի ծախսը ռեակտորի մուտքի և ելքի մոտ, շոգեպարունակությունը ռեակտորի մուտքի և ելքի մոտ,

ջրի մակարդակը ճնշման փոխհատուցիչում,

թարմ գոլորշու ճնշումը և ծախսը, սնող ջրի ծախսը և ջերմաստիճանը:

Վթարների ռադիոլոգիական հետևանքների վերլուծության ժամանակ, որպես առաջնային, անհրաժեշտ է դիտարկել հետևյալ պարամետրերը.

ռեակտորի ջերմային հզորությունը,

միջուկային վառելիքի այրման աստիճանը,

ոչ հերմետիկ ՋԷ-ի քանակը,

ռադիոակտիվ նյութերի արտանետման չափը (ըստ իզոտոպների),

յոդի արտանետումը (ըստ ձևերի. օրգանական, էլեմենտար, աերոզոլային),

առաջին և երկրորդ կոնտուրների ջերմակրի ռադիակտիվությունը (ըստ իզոտոպների) մինչև վթարը,

հերմետիկ շինությունների ծավալը և դրանցից արտանետումների մեծությունը,

առաջին և երկրորդ կոնտուրների և հերմետիկ շինությունների պաշտպանիչ փականների գործարկման ժամանակը,

զտիչների վրա ռադիոիզոտոպների նստեցման աստիճանը,

ջրացնցուղային համակարգի բնութագրերը:

 

6.4.2.4. Արտանախագծային վթարների կառավարման միջոցառումների հիմնավորումը

 

Յուրաքանչյուր արտանախագծային վթարների համար պետք է կազմվի անվտանգության ապահովման նպատակների ցանկ, որին պետք է ձգտի օպերատիվ անձնակազմը, որպեսզի կանխի անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների վնասվածքների հետագա զարգացումը, ինչպես նաև բացառի և սահմանափակի ռադիոակտիվ նյութերի արտանետումը շրջակա միջավայր:

Արտանախագծային վթարների վերլուծության հիման վրա պետք է կազմվեն էներգաբլոկի վիճակի հատկանիշները և չափանիշները, որոնց օգնությամբ կարող է որոշվել արտանախագծային վթարի առաջացման փաստը և կանխատեսել նրա զարգացումը:

Պետք է բացահայտվեն բոլոր տեխնիկական միջոցները և տեխնոլոգիական համակարգերը, որոնք կարելի է օգտագործել անվտանգության նպատակներին հասնելու և վթարների հետևանքների սահմանափակման համար: Պետք է հաշվի առնվեն նույն գործողությունները կատարող տարբեր համակարգերի հնարավորությունները: Պետք է գնահատվեն նյութերի, տեխնիկական միջոցների և սարքավորումների օգտագործման հնարավորությունները, որոնք գտնվում են էներգաբլոկի սահմաններից դուրս (հարակից էներգաբլոկների, կայանի պահետարաններում, ԱԷԿ-ի տարածքից դուրս):

Անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է վթարի զարգացման յուրաքանչյուր փուլում, սահմանել անձնակազմի գործողությունների հաջողության չափանիշները: Այդ չափանիշները պետք է արտահայտվեն տեխնոլոգիական սարքավորումների և համակարգերի վիճակը բնութագրող հատկանիշների միջոցով:

Անհրաժեշտ է որոշել տեղեկությունների ծավալը, որը պահանջվում է վերը նշված խնդիրների լուծման համար, նաև այդ տեղեկությունների ստացման տեխնիկական միջոցները և ձևերը:

Անհրաժեշտ է շարադրել անվտանգության ապահովման նպատակների իրականացմանն ուղղված՝ վթարների տարբեր փուլերում անձնակազմի գործողությունների ռազմավարությունը՝ ըստ էներգաբլոկի վիճակը բնութագրող հատկանիշների:

Անհրաժեշտ է ցույց տալ, որ նախատեսված գործողությունների կատարումն ապահովում է վթարների զարգացման կանխումը կամ զգալիորեն մեղմացնում է դրանց հետևանքները:

Եզրակացության մեջ պետք է ցույց տալ, որ արտանախագծային վթարների կառավարման մշակված միջոցառումները իրատեսական և արդյունավետ են:

 

6.5. Շահագործման փորձի վերլուծությունը

 

Էներգաբլոկի շահագործման փորձը պետք է ապացուցի 6.2.1-րդ բաժնում շարադրված անվտանգության նպատակների կատարումը:

Համաձայն 6.2.1-րդ բաժնում շարադրված անվտանգության ապահովման նպատակների իրականացման սկզբունքի, շահագործման վերլուծությունը պետք է ընդգրկի հետևյալ բաժինները՝

էներգաբլոկի կառավարման կազմակերպական կառուցվածքը և պաշտոնատար անձանց պատասխանատվության ոլորտը,

շահագործող անձնակազմի համալրումը և նրա մասնագիտական որակավորումը,

շահագործման փաստաթղթերի արդյունավետությունը և բավարար լինելը,

ներքին գերատեսչական հսկողությունը,

տեխնիկական աջակցությունը, սպասարկման և նորոգման կազմակերպումը,

որակի ապահովումը,

ճառագայթային պաշտպանության կազմակերպումը,

ֆիզիկական պաշտպանության կազմակերպումը:

Բացի դրանից անհրաժեշտ է.

նկարագրել շահագործման փորձի տվյալների հավաքման և փաստագրման համակարգը, դրա վերլուծությունն ու օգտագործումն էներգաբլոկի անվտանգության բարձրացման համար,

ներկայացնել հիմնական տվյալներ բնակչության և շրջակա միջավայրի վրա էներգաբլոկի շահագործման ազդեցության վերաբերյալ:

Ներկայացված տեղեկությունների գնահատումը պետք է ցույց տա, որ շահագործող կազմակերպությունն ապահովում է բոլոր կազմակերպական և տեխնիկական նախադրյալներն էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար:

 

6.5.1. Կազմակերպական կառուցվածքը և պատասխանատվության սահմանումը

 

Պետք է ներկայացված լինի շահագործող կազմակերպության և դրա ստորաբաժանումների կառուցվածքը, կարգադրությունների ու կարգադրագրերի պատրաստման և կատարման համակարգի նկարագիրը: Կազմակերպական կառուցվածքի բոլոր մակարդակների համար պետք է նշված լինեն համապատասխան պաշտոնատար անձանց հիմնական գործառութային խնդիրները, պարտականությունները և պատասխանատվությունը: Հարկավոր է ցույց տալ, որ ընդունված որոշումները հստակ և միանշանակ են և հիմնված են համապատասխան իրավասության վրա: Դրա հետ մեկտեղ պետք է ցուցադրել, թե ինչ ձևով են փոխկապակցված էլեկտրաէներգիայի արտադրության և անվտանգության ապահովման նպատակները, ինչպես նաև ապացուցել, որ շահագործող կազմակերպությունն առաջնությունը տալիս է անվտանգությանը, քան էլեկտրաէներգիայի արտադրությանը, և որ այդ ռազմավարությունն արտացոլված է էներգաբլոկի կառավարման ողջ կառուցվածքի մեջ:

Անհրաժեշտ է ապացուցել, որ կազմակերպական կառուցվածքն ապահովում է շահագործող կազմակերպության գործունեության իրականացումը, որը նախատեսված է նորմատիվ-իրավական ակտերի պահանջներով:

 

6.5.2. Շահագործող անձնակազմը և մասնագիտական որակավորումը

 

Անհրաժեշտ է տալ տեղեկություն էներգաբլոկի անձնակազմի պատրաստման և որակավորման բարձրացման վերաբերյալ (համապատասխան ժամանակացույցի, ուսումնամարզական կետերի ու կենտրոնների առկայությունը, դրանց ապահովվածությունը փաստաթղթերով, մանրակերտներով, մասնակի և լայնամասշտաբ մարզասարքերով): Պետք է ներկայացվի անձնակազմի ատեստավորման և լիցենզիայի ստացման ընթացակարգը:

Պետք է ներկայացվեն տվյալներ անձնակազմին ներկայացվող առավել կարևոր պահանջների վերաբերյալ (սկզբնական որակավորումը, կոնկրետ գործառութային պարտականությունների կատարման հետ կապված ուսուցման տևողությունը, պրակտիկ փորձը և այլն):

Անհրաժեշտ է ներկայացնել շահագործող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համակարգերի նկարագիրը՝ ելնելով նրանց ծառայողական պարտականություններից (ղեկավար օպերատիվ անձնակազմ, բլոկային և տեղական վահանակների օպերատորներ և այլն): Պատրաստման և վերապատրաստման համակարգում պետք է ընդգրկված լինեն անվտանգության կուլտուրային վերաբերող միջոցառումներ:

Պետք է ներկայացված լինի տեղեկություն ղեկավար, ընդհանուր բլոկային և հերթափոխի անձնակազմի համալրման մասին՝ համաձայն հաստատված հաստիքային ցուցակի: Նկարագրել աշխատանքի թույլտվության կարգը (ներառյալ ֆիզիկական և հոգեկան վիճակին ներկայացվող պահանջը, արտաժամյա աշխատանքի սահմանափակման պահանջը):

Պետք է նկարագրել նորոգման և այլ հատուկ աշխատանքներ կատարելու համար այլ կազմակերպությունների աշխատողներին ներգրավելու կարգը, որոնք պետք է ունենան գիտելիքների բավարար մակարդակ և պետք է բացառվի նրանց բացասական ազդեցության հնարավորությունն էներգաբլոկի անվտանգ շահագործման վրա:

 

6.5.3. Շահագործման փաստաթղթերը

 

Անհրաժեշտ է տալ շահագործման փաստաթղթերի մշակման, ճշգրտման (պարբերական վերանայում) նկարագիրը, շահագործման փաստաթղթերի հաստատումը, համակարգերի և սարքավորումների նկարագիրը, դրանց անվտանգ շահագործման հրահանգները, տեխնիկական սպասարկման, պարբերական ստուգման և համակարգերի (տարրերի) փորձարկման փաստաթղթերը, որոնք կարևոր են անվտանգ շահագործման տեսակետից:

Հատուկ ուշադրության պետք է դարձվի էներգաբլոկի անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգի նպատակների և խնդիրների նկարագրին, որի մեջ պարզ և հստակ պետք է համակարգված լինի տեխնիկական ու կազմակերպական միջոցառումները՝ ուղղված անվտանգ շահագործման սահմանների և պայմանների պահպանմանը, էներգաբլոկի նորմալ շահագործման, նորմալ շահագործման խախտման և նախագծային վթարների դեպքում: Անհրաժեշտ է ներկայացնել անվտանգ շահագործման տեսակետից կարևոր համակարգերի և տարրերի շահագործման հրահանգների ցանկը՝ ներառյալ վթարների կառավարման հրահանգներն ու դրանց կառուցվածքի նկատմամբ պահանջներն ու որակի ապահովումը: Ցույց տալ, որ շահագործման հրահանգները ունեն միատեսակ կառուցվածք, որն անհրաժեշտ է անձնակազմին՝ հրահանգները հստակ հասկանալու և կատարելու համար: Ներկայացնել պլաններ շահագործման փաստաթղթերի կատարելագործման վերաբերյալ:

 

6.5.4. Շահագործման տվյալների հավաքման, մշակման և հաշվառման համակարգը

 

Անհրաժեշտ է հստակ բնութագրել շահագործման տվյալների հավաքման, մշակման և հաշվառման համակարգն ու այն գնահատել լրիվության ու արդյունավետության տեսակետից: Նկարագրել շահագործման ընթացքում կատարվող խախտումների մասին տվյալների մշակման մեթոդակարգը՝ ներառյալ անվտանգ շահագործման սահմանների և պայմանների խախտումները և անձնակազմի սխալ գործողությունները: Հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել.

խափանումներին և անսարքություններին վերաբերող տվյալների հավաքման ու վերլուծման սկզբունքների վրա (էներգաբլոկում միջադեպերի ժամանակ անձնակազմի գործողությունները, միջադեպերի ազդարարման չափանիշները),

խախտումների վերլուծության ընթացակարգի և նախազգուշացնող միջոցառումների վրա (սեփական փորձը, այլ ԱԷԿ-ների շահագործման փորձը),

փաստագրման և հաշվետվությունների համակարգի վրա:

Անհրաժեշտ է ցույց տալ, որ կուտակված տվյալները թույլ են տալիս կատարել անվտանգության ապահովման թերությունների բացահայտման վերլուծություն, դրանց հայտնաբերում և վերացում: Տվյալների բազան պետք է թույլ տա վերլուծություն կատարել հետևյալ ուղղություններով՝

էներգաբլոկի շահագործման պատմությունը (շահագործման դիագրամները՝ նշելով կարևոր իրադարձությունները),

էներգաբլոկի անվտանգ շահագործման ցուցանիշների փոփոխման միտումների բացահայտումը՝ ներառելով.

էներգաբլոկի հզորությամբ աշխատելու ժամանակ վթարային դադարի դեպքերի հաճախականությունը,

նորոգման աշխատանքների պատճառով անվտանգության սարքավորումների անպատրաստվածությունը,

պլանավորված նորոգման աշխատանքների անավարտությունը, կրկնակի նորոգման ծավալը և շտկող միջոցառումները,

անձնակազմի չպլանավորված գործողությունների հաճախականությունը, որոնք ուղղված են էներգաբլոկի անվտանգության պահպանման ու դրա արդյունավետության գնահատմանը,

անձնակազմի անհատական և կոլեկտիվ դոզաները,

ռադիոակտիվ թափոնների կուտակման ծավալը և դինամիկան:

Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն տվյալների բազայի չթույլատրված միջամտության, պահվող տվյալների փոփոխության կամ վերացման կանխմանն ուղղված միջոցառումների մասին:

Պետք է ցույց տալ սարքավորումների խափանումների պատճառների հաշվառման և վերլուծության, շահագործման փորձի ամփոփման համակարգերի ու դրանց արդյունքների հիման վրա վարչական և շահագործման հրահանգների, էներգաբլոկի վերակառուցման ու մոդեռնիզացիայի պլանների կատարելագործման արդյունավետությունը:

 

6.5.5. Ներքին գերատեսչական հսկողության կազմակերպումը

 

Տվյալ ենթաբաժնում պետք է ներկայացված լինի ներքին տեխնիկական հսկողության և շահագործման վերահսկողության համակարգերի նկարագիրը, որպես շահագործող կազմակերպության հիմնական գործառույթներից մեկը:

Պետք է ցուցադրել կազմակերպության ներքին վերահսկման օղակների անկախությունն արտադրական ստորաբաժանումներից, որոնք պատասխանատու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Պետք է նկարագրված լինեն կազմակերպության ներքին հսկողության կառուցվածքը, իրավասությունները ու պատասխանատվությունը, որակյալ անձնակազմով համալրված լինելը: Պետք է նկարագրել շահագործման վերահսկողության կարգն ու հաճախականությունը, արդյունքների գրանցումը և վերլուծությունը, կարգադրագրերի կատարման հսկողությունը:

 

6.5.6. Տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպումը

 

Անհրաժեշտ է նկարագրել շահագործման տեխնիկական սպասարկման ծառայությունների կազմակերպական կառուցվածքը, ներառյալ ողջ կայանի ինժեներատեխնիկական, նորոգման ստորաբաժանումների և նյութատեխնիկական մատակարարման ծառայությունները:

Պետք է նկարագրել նաև տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը, ներառյալ համապատասխան աշխատանքների պլանավորումն ու իրականացումը, նորոգումից հետո փորձարկումների կազմակերպումը և որակի հսկումը, անվտանգության տեխնիկայի ապահովումը (կարգադրագիր-թույլտվությունների համակարգ), արդյունքների փաստագրումը, ինչպես նաև շահագործող կազմակերպության նորոգող անձնակազմի որակավորումը:

Պետք է ցույց տալ սպասարկման և նորոգման պլանների կազմման ժամանակ ինչպես է հաշվի առնվում սեփական փորձը, այլ ԱԷԿ-ների փորձը, ինչպես նաև սարքավորումը արտադրող կազմակերպության առաջարկները: Պետք է նկարագրել նաև նորոգող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համակարգը:

Պետք է նկարագրել, թէ ինչպես է կատարվում նորոգման ու կանխարգելիչ աշխատանքների սիստեմատիկ գնահատումը և ինչպես է այդ փորձն օգտագործվում էներգաբլոկի շահագործման ընթացքում: Անհրաժեշտ է տալ էներգաբլոկի շահագործման նյութատեխնիկական մատակարարման և տեխնիկական սպասարկման համառոտ բնութագիրը, համապատասխան հսկող միջոցների առկայությունը՝ նորոգման, փոխարինվող սարքավորումների, նյութերի, պահեստային մասերի և այլ հարցերի վերաբերյալ:

 

6.5.7. Որակի ապահովումը

 

Պետք է ներկայացվի որակի ապահովման համակարգի արդյունավետության նկարագրությունը և ապացուցվի, որ դա ԱԷԿ-ի անվտանգության վրա ազդող բաղկացուցիչ գործոն է: Ընդ որում, հարկավոր է ցույց տալ, որ որակի ապահովման համակարգը համապատասխանում է միջազգային ընդունված պրակտիկային:

Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել՝

որակի ապահովման իրականացման միջոցառումներին (որակի ապահովման վերաբերյալ ձեռնարկներ և հրահանգներ, կարգադրությունների կատարում, ոլորտի պատասխանատվության սահմանում, փաստագրում և հսկողություն),

պատվիրատուի և սարքավորումներ մատակարարողների ու ծառայություններ մատուցողների փոխհարաբերություններին.

o սարքավորումներ և ծառայություններ պատվիրելու դեպքում փաստաթղթերի անհրաժեշտ բովանդակության ապահովումը,

o կազմակերպությունների կողմից արտադրված սարքավորումների որակի ապահովումը,

o սարքավորումների և նյութերի մուտքագրման ժամանակ կատարվող հսկողությունն ու որակի գնահատականը, կապալառուի կողմից որակի ապահովման բնագավառում պարտականությունների կատարումը՝ ցույց տալով հսկողության մեթոդները, դրանց արդյունքների փաստագրումը և հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները, նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերից շեղումները,

որակի հսկողությունն ապահովող պատասխանատու անձնակազմի որակավորման պահանջները,

նախագծային, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերի մեջ փոփոխություններ մտցնելու ընթացակարգը,

չափաբանական սպասարկումը (հսկողության և չափման միջոցների տրամաչափարկումը և ստուգման ու ատեստատավորման պարբերականությունը),

շահագործող կազմակերպության և ԿՄ-ի փոխհարաբերությունը:

Պարբերական ստուգումների և կազմակերպության ներքին հսկողության տվյալները, որպես որակի ապահովման համակարգի տարր, պետք է ներկայացված լինեն համապատասխան բաժիններում:

 

6.5.8. Ճառագայթային պաշտպանության կազմակերպումը

 

Պետք է տրվի ճառագայթային պաշտպանության ծառայության խնդիրների և կառուցվածքի նկարագրությունը, էներգաբլոկի տարածքում, շինություններում, հսկվող գոտում, և ԱԷԿ-ի դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին տվյալների հավաքման և վերլուծության նկարագրերը: Անհրաժեշտ է ներկայացնել էներգաբլոկի շինությունների դասակարգումը և անձնագրավորումն ըստ ճառագայթային պարամետրերի, նկարագրել ճառագայթային վտանգ պարունակող աշխատանքներին շահագործող և նորոգող անձնակազմի թույտվություն տալու կարգը:

Անհրաժեշտ է ներկայացնել անձնական դոզիմետրիկ հսկողության համակարգը: Պետք է նկարագրել ռադիոլոգիական և ռադիոչափագրական տվյալների փաստագրման և պահպանման սխեման՝ ներառյալ հետևյալ տվյալները՝

շահագործող անձնակազմի դոզիմետրիկ հսկողությունը,

էներգաբլոկի ներսում և հարակից տարածքում ճառագայթային իրավիճակը,

շրջակա միջավայր արտանետվող ռադիոակտիվ նյութերը:

Պետք է ցույց տրվի, որ էներգաբլոկում առկա են անհրաժեշտ անվանացանկով բավարար ստացիոնար և շարժական դոզիմետրիկ սարքեր, այդ թվում՝ նաև դոզիմետրիկ հսկողության տեխնիկական միջոցներ, ինչպես նորմալ շահագործման, այնպես էլ բարձր (վթարային) ճառագայթային բեռնվածության ռեժիմներում աշխատող: Անհրաժեշտ է ցուցադրել, որ ձեռք են առնվում բոլոր անհրաժեշտ միջոցները ճառագայթային բեռնվածության հնարավորին չափ նվազեցնելու համար:

 

6.5.9. Ռադիոակտիվ թափոնների կառավարումը

 

Տվյալ ենթաբաժնում պետք է ներկայացվեն տարբեր ագրեգատային վիճակի և ակտիվության մակարդակի ռադիոակտիվ թափոնների կուտակման արագությունը և ծավալները բնութագրող տվյալները, դրանց վերամշակման միջոցները, տեղափոխումը և պահպանումը: Պետք է գնահատվի ճառագայթային անվտանգության պահանջների կատարումը, այդ նյութերի կառավարման ժամանակ:

 

6.5.9.1. ՌԱԹ-ի առաջացման աղբյուրների գնահատականը

 

Անհրաժեշտ է ներկայացնել տարբեր մակարդակի ակտիվության կոշտ, հեղուկ և գազային վիճակի ռադիոակտիվ թափոնների առաջացման հիմնական աղբյուրների կարճ վերլոււծությունը, նախագծային ցուցանիշների հետ համեմատ թափոնների առաջացման արագության գնահատականը: Պետք է նկարագրել ՌԱԹ-ի ծավալների կրճատման իրականացման և պլանավորման միջոցառումները:

 

6.5.9.2. ՌԱԹ-ի կառավարման նախագծային հայեցակարգը

 

Համառոտ պետք է ներկայացվի ՌԱԹ-ի կառավարման սկզբունքը, այդ թվում՝ նաև նախագծով նախատեսված տեխնոլոգիական ընթացակարգերը և բլոկի ներսում ՌԱԹ-ի վերամշակման սարքավորումները՝ նշելով.

դրանց տեխնիկական բնութագրերը, թափոնների վերամշակման ձևերը, դրանց քիմիական և իզոտոպային կազմն ու ակտիվության մակարդակը,

էներգաբլոկի և կայանի ներսում ՌԱԹ-ի տեղափոխման ձևերն ու տեխնիկական միջոցները,

ՌԱԹ-ի երկրորդական վերամշակման միջոցները՝ (խորը շոգեգոյացում, տեսակավորում, մամլում, բիտումացում, ցեմենտացում, այրում և այն)՝ նշելով տեխնոլոգիական բնութագրերը,

տարբեր մակարդակի ակտիվության կոշտ և հեղուկ ՌԱԹ-ի պահպանման ձևերն ու միջոցները:

Հարկավոր է նաև նկարագրել շահագործման ընթացքում իրականացված և իրականացման համար պլանավորված ՌԱԹ-ի կառավարման համակարգի կատարելագործման միջոցառումները:

 

6.5.9.3. Կուտակված ռադիոակտիվ թափոնների ծավալները և դրանց պահպանման հնարավորությունների գնահատումը

 

Անհրաժեշտ է աղյուսակի ձևով ներկայացնել կուտակված կոշտ և հեղուկ թափոնների ծավալները՝ ըստ դրանց ակտիվության մակարդակի: Նշված տվյալները պետք է համակարգված լինեն ըստ պահեստարաների (բաքեր, տարողություններ և այլն): Պետք է ներկայացվեն նաև կուտակված ՌԱԹ-ի քիմիական բաղադրությունը, դրա տեսակարար և գումարային ակտիվությամբ: Պետք է ներկայացվի կոշտ և հեղուկ թափոնների պահեստարարնների լցման կանխատեսումը՝ կախված կուտակման, վերամշակման արագությունից: Պետք է նկարագրել նաև կուտակված թափոնների ծավալների կրճատման, վերամշակման և դրանց վերջնական թաղման նախապատրաստման ուղղությամբ կատարված և պլանավորված միջոցառումները: Նկարագրել թափոնների հաշվառման կազմակերպումը:

 

6.5.9.4 Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության ապահովումը և գործող պահեստարանների և գերեզմանոցների գնահատումը

 

Անհրաժեշտ է նկարագրել ճառագայթային անվտանգության ապահովման միջոցառումները ՌԱԹ-ի կառավարման բոլոր փուլերում և գնահատել դրանց արդյունավետությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա՝ ՌԱԹ-ի ազդեցության տեսակետից: Ընդ որում, պետք է հաշվի առնել ընտրված սարքավորումների, համապատասխան տեխնոլոգիական համակարգերի և տեխնիկական միջոցների խափանման ազդեցությունը, հեղուկ ՌԱԹ-ի պահեստարանների հերմետիկության կորուստը, կոշտ ՌԱԹ-ի ԱԷԿ-ի տարածքում տեղափոխման ժամանակ վթարները:

Անհրաժեշտ է նաև բնութագրել ՌԱԹ-ի փոխադրումը ԱԷԿ-ից դուրս՝ անվտանգության միջոցառումները, իզոտոպների կազմի և տեսակարար ու գումարային նորմատիվ պահանջների կատարումը:

 

6.5.10. Էներգաբլոկի ֆիզիկական պաշտպանությունը

 

Ֆիզիկական պաշտպանությանը վերաբերվող տեղեկությունները պետք է ունենան ընդհանուր բնույթ՝ նկատի ունենալով, որ դրանց մանրամասն նկարագիրը պետք է ներկայացված լինի պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերում:

Պետք է ցույց տալ միջուկային նյութերի փոխադրման հսկողության կարգը, սկսած ԱԷԿ-ի հրապարակ հասցնելու պահից մինչև դրանց դուրս բերումը հրապարակից, ներառյալ ուղեկցող փաստաթղթերի առկայությունը և ԱԷԿ-ի ստորաբաժանումների միջև պատասխանատվության սահմանումը:

 

6.5.11. Շահագործման փորձի վերլուծությունը

 

Այս բաժնում անհրաժեշտ է շահագործման փորձի վերլուծության հիման վրա ցույց տալ, որ էներգաբլոկի տեխնիկական վիճակը և շահագործման մակարդակը համապատասխանում են միջուկային անվտանգության պահանջներին ու կատարվում են խոր էշելոնացված պաշտպանության պահանջները: Նշված վերլուծությունը պետք է անցկացնել հիմնվելով՝

անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող սարքավորումների ու համակարգերի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգումների արդյունքների վրա,

անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող սարքավորումների ու համակարգերի շահագործման ռեսուրսների գնահատականների վրա,

նորմալ շահագործման խախտումների վերլուծության վրա, այդ թվում անձնակազմի սխալ գործողությունները և դրանց ազդեցությունը էներգաբլոկի անվտանգության ապահովման վրա,

պաշտպանական արգելքների և անվտանգության համակարգերի հուսալիության ու արդյունավետության գնահատականների վրա:

Պետք է ներկայացվեն՝

էներգաբլոկի աշխատանքի ռեժիմի դիագրամները՝ հիմնական միջադեպերի նշումով,

շահագործման ցուցանիշները,

տվյալներ՝ սարքավորուների ու համակարգերի խափանումների քանակի մասին (օրինակ՝ ՋԷ-ի հերմետիկության խախտում, առաջին կոնտուրից արտահոսք, անվտանգության համակարգի սխալ գործարկում և այլն),

տվյալներ՝ անձնակազմի սխալ գործողությունների մասին,

տվյալներ՝ սարքավորումների մնացորդային ռեսուսների մասին (մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը),

անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պատահարների գնահատականները:

Տվյալ բաժնում պետք է օգտագործել նմանատիպ էներգաբլոկների շահագործման փորձը, ինչպես նաև նորագույն գիտական հետազոտությունների արդյունքները և դրանից բխող առաջարկությունները:

 

6.5.11.1. Անվտանգության ապահովման տեսակետից կարևոր նշանակություն ունեցող կառույցների, համակարգերի և սարքավորումների վիճակի հսկումը

 

Պետք է շարադրել անվտանգության ապահովման տեսակետից կարևոր նշանակություն ունեցող կառույցների, համակարգերի և սարքավորումների աշխատունակության պարբերական ստուգումների արդյունքները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել սահմանափակ ռեսուրս ունեցող համակարգերի և սարքավորումների վրա, որոնք էապես ազդում են էներգաբլոկի հետագա հուսալի և անվտանգ շահագործման վրա:

Կառուցվածքների, համակարգերի և սարքավորումների վիճակի ու աշխատունակության գնահատման համար պետք է ներկայացվեն՝

համակարգերի և սարքավորումների շահագործման պայմանները, որոնք որոշվում են դրանց տեղադրման վայրով (շրջակա միջավայրի բնութագիրը, տեխնիկական սպասարկում և հսկում անցկացնելու համար մուտքի հնարավորությունը, ապաակտիվացման ժամանակ քիմիական միջավայրի ազդեցությունը և այլն).

այդ պայմանների համեմատումը նախագծային պահանջների հետ, տվյալներ՝ համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների մասին, տեխնիկական սպասարկման ու նորոգման ընդհանրացված արդյունքներ, շահագործման փաստաթղթերի վարման մասին տվյալներ՝ համակարգերի և սարքավորումների վիճակի մասին տեղեկություններով:

Համակարգերի և սարքավորումների աշխատունակության պարբերական ստուգումների մասին տվյալները պետք է պարունակեն.

փորձարկումների ու հսկման արդյունքների ընդհանրացված գնահատականը՝ կարևոր պարամետրերի նշումով, որոնք հաստատում են համակարգի աշխատունակությանն առաջադրված պայմաններում (հոսք, ճնշում, պաշտպանիչ սարքերի գործարկման պարամետրերը, շահագործման տևողությունը և այլն),

փորձարկումների ժամանակ սահմանված պահանջներից հիմնական շեղումները (ժամկետներ, ծավալներ, մեթոդներ) այդ շեղումների պատճառները և դրանց փոխհատուցման միջոցները:

Անհրաժեշտ է նաև ներկայացնել համակարգերի և սարքավորումների պարբերական ստուգումների հիմնական դրույթները՝ ներառնելով չքայքայող եղանակով մետաղի վիճակի ստուգումը և հիդրավլիկ փորձարկումների անցկացումը, դրանց արդյունքների ընդհանրացված գնահատումը:

Արտապլանային փորձարկումներ անցկացնելիս պետք է նշել դրանց անցկացման պատճառները, նաև կարևորագույն արդյունքները և եզրակացությունները: Պետք է բերել տվյալներ փորձարկումների անբավարար արդյունքների և հայտնաբերված շեղումների վերացմանը ու(կամ) դրանց փոխհատուցմանն ուղղված միջոցառումների մասին:

Պետք է ներկայացնել տեղեկություններ անվտանգության տեսակետից կարևոր շենքերի և շինությունների վիճակի մասին (նստվածք, թեքվածք, վնասվածք և այլն): Հարկավոր է տալ փորձագիտական եզրակացություն էներգաբլոկի անվտանգության վրա ազդող հայտնաբերված թերությունների մասին, նաև դրանց վերացման միջոցառումները: Անհրաժեշտ է ցույց տալ, որ դրա հետ մեկտեղ իրականացվում են խոր էշելոնացված պաշտպանության պահանջներին համապատասխան անվտանգության գործողություններ:

 

6.5.11.2 Անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների վերլուծությունը

 

Պետք է նկարագրել անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների մնացորդային ռեսուրսների հսկման ծրագրերը, այդ թվում՝ նաև կառավարման և էլեկտրական սարքավորումների ռեսուրսները: Դրա հետ մեկտեղ հարկավոր է հաշվի առնել տարբեր ֆիզիկական պրոցեսներ՝

նյութերի հոգնածությունը,

կոռոզիա, էռոզիա,

կոնստրուկտիվ տարրերի ծերացում, առաջին հերթին էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական,

ճառագայթահարման հետևանքով նյութերի հատկությունների փոփոխություն:

Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել բեռնվածության հաշվառման և լարումների որոշման մեթոդների հնարավոր անորոշությունը և սխալմունքը: Եթե հնարավորություն չկա դիմելու բեռնավորման պատմության տվյալներին, պետք է օգտսգործել փորձագիտության արդյունքները:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների համար անհրաժեշտ է նշել մնացորդային ռեսուրսների մեծությունները և դրանք համեմատել տրված լիցենզիայի ժամկետների հետ: Հարկավոր է գնահատել համակարգերի և սարքավորումների ընթացիկ ռեսուրսային բնութագրերի ազդեցությունը էներգաբլոկի անվտանգ շահագործման վրա և ներկայացնել միջոցառումներ ուղղված այդ բնութագրերի բարելավմանը:

 

6.5.11.3 Էներգաբլոկի շահագործման ընթացքում խախտումների վերլուծությունը

 

Անհրաժեշտ է ներկայացնել խախտումների, որպես հնարավոր վթարների նախադրյալների, պատճառների ու հետևանքների վերլուծության արդյունքները: Հարկավոր է քննարկել միայն այնպիսի միջադեպերը և անսարքությունները, որոնք ազդում են էներգաբլոկի անվտանգության ապահովման վրա:

Միջադեպերն անհրաժեշտ է բաժանել հետևյալ խմբերի՝

միջադեպեր, որոնք հետևանք են նախագծի թերությունների պատճառով սարքավորումների, համակարգերի և շինարարական կոնստրուկցիաների վնասվածքների ու խափանումների կամ տեխնիկական սպասարկման և նորոգման անբավարար որակի.

միջադեպեր, որոնք առաջանում են անձնակազմի սխալների հետևանքով (շահագործման հրահանգների խախտում, թերություններ և սխալներ շահագործման հրահանգներում):

Պետք է նկարագրել ձեռնարկված միջոցառումներն՝ ուղղված նշված միջադեպերի կրկնության կանխմանը (տեխնիկական փոփոխություններ, փոփոխություններ շահագործման ընթացակարգում, անձնակազմի ուսուցում):

 

6.5.11.4. Պաշտպանական պատվարների արդյունավետությունը և անվտանգության համակարգերի հուսալիությունը

 

Անհրաժեշտ է նկարագրել պաշտպանական պատվարների արդյունավետության և անվտանգության համակարգերի հուսալիության հետևյալ առանձնահատուկ ցուցանիշները:

Ջերմատու էլեմենտների հերմետիկության խախտում: Անհրաժեշտ է բերել տվյալներ հերմետիկության խախտման վերաբերյալ՝ ըստ միջուկային վառելիքի օգտագործման ժամանակահատվածի, համադրել դրանք նախագծային մեծությունների հետ և վերլուծել դրանց փոփոխությունների միտումները: Ընդ որում, պետք է հաշվի առնել միջուկային վառելիքի այրման աստիճանը և ՋԱՀ-ի շահագործման ժամանակը:

Առաջին կոնտուրից արտահոսք: Վերլուծության նպատակով արտահոսքերն անհրաժեշտ է բաժանել երկու խմբի՝

արտահոսք՝ ջերմափոխանակիչ խողովակներից և ՇԳ-ի կոլեկտորներից,

արտահոսք մյուս սարքավորումներից (խողովակներ, փականներ, կցաշուրթային միացումներ):

Պետք է ցույց տալ ՇԳ-ի ջերմափոխանակիչ խողովակների ու կոլեկտորի արտահոսքերի քանակները և բնութագրերը: Ներկայացնել տվյալներ՝ խողովակների խցանման մասին և համեմատել դրանք թույլատրելի արժեքների հետ: Անհրաժեշտ է գնահատել ՇԳ-ի վնասվածքների հիմնական պատճառները՝ կախված շահագործման ժամկետի հետ: Ցույց տալ դրանց հուսալիության բարձրացմանն ուղղված իրականացվող և նախատեսվող միջոցառումները:

Պետք է ներկայացնել տվյալներ՝ առաջին կոնտուրի արտահոսքի մասին, որոնք տեղի են ունեցել էներգաբլոկի շահագործման ընթացքում ըստ տարինների ու խմբերի՝ կապված խողովակների պայմանական տրամագծերից, (օրինակ < ՊՏ 25, ՊՏ 25-50, ՊՏ 50-100, > ՊՏ 100): Ցույց տալ արտահոսքի հիմնական պատճառները: Վերլուծել արտահոսքի քանակների փոփոխության միտումները:

Հերմետիկ պատնեշների հերմետիկության խախտում: Անհրաժեշտ է ցույց տալ հերմետիկ պատնեշների հերմետիկության խախտման աստիճանը, որը որոշվում է փորձարկումների ժամանակ: Անհրաժեշտ է համեմատել հերմետիկության ընթացիկ արժեքները նախորդ տարիների միջին ցուցանիշների և նախագծային արժեքների հետ:

Անվտանգության համակարգերի խափանումները: Պետք է ցույց տալ և գնահատել անվտանգության համակարգերի խափանումները, այդ թվում՝ դրանց հաճախականությունը: Անվտանգության համակարգերի խափանումների տակ պետք է հասկանալ նաև դրանց անպատրաստվածությանը (բացառությամբ՝ պլանային նորոգման դուրս բերումը) և կեղծ գործարկումը:

Հարկավոր է ներկայացնել անվտանգության համակարգերի փորձարկումների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում հիմնավորել բացահայտված շեղումների թույլատրելիությունը համեմատած նախագծային արժեքների հետ կամ ցույց տալ դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:

Ահրաժեշտ է ցույց տալ անվտանգության համակարգերի խափանումների թիվը, որոնք բացահայտվել են կանխարգելիչ սպասարկման և պլանային նորոգման ժամանակ, ու որոնք էներգաբլոկի շահագործման ժամանակ կարող են բերել վթարային իրավիճակների առաջացման կամ զարգացման:

Հարկավոր է ցույց տալ, որ անվտանգության համակարգի հուսալիության նախագծային ցուցանիշները.

անվտանգության համակարգի միացման հաճախականությունը դրանց պահանջի դեպքում,

անվտանգության համակարգի տարրերի խափանման հաճախականությունը,

անվտանգության համակարգի անպատրաստվածությունը, (հաստատվում են շահագործման փորձի արդյունքներով):

Հարկավոր է գնահատել անվտանգության համակարգերի հնարավոր խափանումները ընդհանուր պատճառներով խափանման առաջացման տեսակետից:

 

6.5.11.5. Շահագործման փորձի և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հաշվառումը

 

Հարկավոր է ներկայացնել էներգաբլոկի տեխնիկական վիճակի կատարելագործման վերաբերյալ իրականացված և նախատեսված միջոցառումները՝ ելնելով տվյալ ու նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման փորձից և նոր գիտահետազոտական աշխատանքների արդյունքներից, ընդ որում անհրաժեշտ է ցույց տալ, թե որքանով է փորձի հաշվառման համակարգը համապատասխանում միջազգային ընդունված պրակտիկային: Անհրաժեշտ է ներկայացնել պլանավորված միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

 

6.5.11.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը

 

Հարկավոր է համառոտ ներկայացնել ԱԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ էներգաբլոկի նորմալ շահագործման, խախտման և վթարային իրավիճակների պայմաններում: Անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ.

ԱԷԿ-ի դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին, մինչև էներգաբլոկի աշխատանքի սկիզբը,

ռադիոակտիվ արտանետումները և արտահոսքերը,

ԱԷԿ-ի տարածքից դուրս պահեստարաններ և գերեզմանոցներ փոխադրվող ռադիոակտիվ թափոնների քանակը, տեսակը և ակտիվությունը,

ջերմային ազդեցությունը (եթե անհրաժեշտ է՝ նշել ջրահովարանի ազդեցությունը)

շրջակա միջավայրի վրա այլ ազդեցություններ.

o քիմիական (արտանետումներ և թափոններ),

o ազդեցությունը գրունտային ջրերի վրա:

Հարկավոր է նկարագրել ԱԷԿ-ի դիտարկման գոտում ճառագայթային հսկողության համակարգը: Բնակչության վրա ազդող ճառագայթային բեռնվածության մեծությունները համեմատել նախագծային և նորմատիվային մեծությունների հետ:

Սահմանված թույլատրելի մեծությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումներ, որոնք իրականացված են կամ պետք է իրականացվեն շրջակա միջավայրի վրա էներգաբլոկի ազդեցությունը փոքրացնելու համար:

 

6.5.12. Էներգաբլոկի շահագործման փորձի հիման վրա արված եզրակացություն՝ անվտանգության հիմնավորման տեսանկյունից

 

Տվյալ բաժնում պետք է էներգաբլոկի շահագործման փորձի հիման վրա տալ եզրակացություն այն մասին, թե ինչքանով են արդարացված նախագծային լուծումները՝ ուղղված անվտանգության ապահովմանը: Համաձայն 6.2.1-րդ բաժնում շարադրված անվտանգության ապահովման նպատակների և սկզբունքների սահմանման և ամփոփելով շահագործման հրահանգներից ստացված տեղեկատվությունը և շահագործման փորձը, անհրաժեշտ է վերջնականապես գնահատել.

էներգաբլոկի հուսալիությունը՝ վթարի կանխման տեսանկյունից.

վթարի կանխման տեսանկյունից նախատեսված տեխնիկական միջոցները.

ԱԷԿ-ի աշխատանքային ցուցանիշների փոփոխության միտումն անվտանգության ապահովման տեսանկյունից:

 

6.6 Նորմատիվային պահանջներից շեղումների վերլուծությունը և էներգաբլոկի անվտանգության հետագա բարձրացման միջոցառումների պլանավորումը

 

Սույն բաժնում անհրաժեշտ է ներկայացնել գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներից էներգաբլոկի նախագծի և շահագործման պրակտիկայի շեղումների ցանկը: Այդ ցանկի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել էներգաբլոկի անվտանգության գնահատման արդյունքները, որոնք շարադրված են նախորդ բաժիններում և այլ նմանատիպ էներգաբլոկների շահագործման փորձը:

Համառոտ պետք է ներկայացվի անվտանգության ապահովման նպատակների և անվտանգության գործառույթների իրականացման վրա հայտնաբերված շեղումների ազդեցության վերլուծության արդյունքներն աղյուսակի տեսքով՝ ցույց տալով

շեղումների բնույթը,

համապատասխան նորմատիվային փաստաթղթի կոնկրետ կետը,

անվտանգությա գործառույթների կատարման վրա շեղման ազդեցության գնահատականը:

Անհրաժեշտ է ներկայացնել շահագործող կազմակերպության կողմից պլանավորված՝ էներգաբլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված տեխնիկական և կազմակերպական միջոցառումները:

Յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

տվյալ միջոցառման իրականացման անհրաժեշտության հիմնավոր պատճառները (էներգաբլոկի անվտանգության վերլուծության արդյունքները, նորմատիվ պահանջներից շեղումները).

անվտանգության ապահովման գործառույթները, որոնք պետք է բարելավվեն տվյալ միջոցառման իրականացման հետևանքով.

հաստատում, որ տվյալ միջոցառումը բացասական ազդեցություն չի ունենա անվտանգության այլ գործառույթների վրա.

միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Միջոցառումները պետք է դասակարգված լինեն՝ կախված դրանց իրականացման առաջնահերթությունից և էներգաբլոկի անվտանգության վրա ազդեցության աստիճանից:

 

6.6.1 Անվտանգության առկա մակարդակի համառոտ նկարագրություն

 

Ղեկավարվելով անվտանգության վերլուծությունների արդյունքներով, անհրաժեշտ է գնահատել էներգաբլոկի անվտանգության առկա մակարդակը: Սույն ենթաբաժինը պետք է ընդգրկի 6.4.1-րդ և 6.4.2-րդ ենթաբաժիններում ներկայացված նախագծային ու արտանախագծային վթարների վերլուծությունների արդյունքները և առաջարկությունները: Անհրաժեշտ է դիտարկել այդ վերլուծությունները և գնահատականներն ամբողջությամբ՝ ելնելով այն բանից, որ դրանք ցուցադրում են կայանի գոյություն ունեցող նախագծային անվտանգությունը: Անհրաժեշտ է նաև դիտարկել շահագործման փորձի վերլուծության արդյունքները, որոնք բերված են 6.5 ենթաբաժնում:

 

6.6.2 Անվտանգության մակարդակը հաշվի առած անվտանգության բարձրացման պլանավորված միջոցառումները

 

Հարկավոր է ներկայացնել անվտանգության սպասվելիք մակարդակը՝ հաշվի առնելով սույն գլխում նկարա-գրված միջոցառումների ներդրումը: Հարկավոր է վերջնական եզրակացություն տալ էներգաբլոկի հետագա շահագործման ընթացքում անվտանգության վերաբերյալ՝ հաշվի առնելով անվտանգության բարձրացման պլանավորված միջոցառումները:

Մասնավորապես, անհրաժեշտ է ներկայացնել եզրակացություն

նախատեսված անվտանգության միջոցառումների բավարար լինելու մասին.

շահագործման արդյունավետության մասին՝ հաշվի առնելով դրա ազդեցությունն էներգաբլոկի անվտանգության բարձրացման վրա.

նորմերի, կանոնների պահանջների և ԿՄ-ի կարգադրագրերի կատարման մասին:

էներգաբլոկի անվտանգության մասին՝ հետագա շահագործման ընթացքում՝հաշվի առնելով պլանավորված միջոցառումների իրականացումը:

Պետք է ցույց տալ, որ շահագործող կազմակերպության կողմից նախատեսված են բոլոր միջոցառումներն էներգաբլոկի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, N 698-Ն 12.05.2023, N 2013-Ն
28.06.2018, N 751-Ն 28.07.2018, N 2013-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան