Գլխավոր տեղեկություն
Համար
N 1235-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.12/9(107) Հոդ.894
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2002 թվականի N 1235-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 692 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի N 692 որոշումը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու կարգը հաստատելու մասին» N 692 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար տեղեկանք տալու նպատակով հիմք է ընդունվում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց կողմից այդ գործարքների հետ կապված ձեռքբերումները հաստատող փաստաթղթերը, իսկ ապրանքների արտահանման գործարքների մասով՝ նաև մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 20
Երևան