Գլխավոր տեղեկություն
Համար
N 1177-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.850
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1177-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 883 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ՀՐԱԶԴԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային», «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Սոճուտ» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 883 որոշմամբ լուծարվող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝

ա) հաշվեկշռային մեթոդով 77603,94 հազ. դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը՝ 93124,73 հազ. դրամ) գնահատված լուծարվող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները որպես մեկ ամբողջական միավոր վաճառել մրցույթով.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

վաճառվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը.

գ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 15000,0 հազ. դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը).

դ) մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

ե) սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը պետք է վճարի «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին՝ մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան