«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2002 թվականի N 596
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1598,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1585 հեկտարը, որից՝ 96 հեկտար վարելահող, 65 հեկտար խոտհարք, 510 հեկտար արոտավայր, 914 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 8 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 1,1 հեկտար անօգտագործելի հողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.
գ) 12,4 հեկտար անօգտագործելի հողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ 6,1 հեկտարը խճի, 6,3 հեկտարը տուֆի արդյունահանման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե- թիվը |
Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | |||||
վարե- լահող |
բազ- մամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | թփուտ | անօգ- տագոր- ծելի | ||||
2002 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 8 | 8 | |||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 1,1 | 1,1 | ||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 6,1 | 6,1 | ||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | |||||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ | ||||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 6,3 | 6,3 | ||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
Ընդամենը |
21,5 | 8 | 13,5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|