«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2002 թվականի N 1145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԵՐԵՎԱՆԻ «ԱԴԱՄԱՆԴ» ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ «ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) առաջարկել «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես երրորդ անձ, իր սեփականությունը հանդիսացող՝ Երևանի Մովսես Խորենացու 28 հասցեում գտնվող ակումբային մասնաշենքի երկրորդից հինգերորդ հարկերը՝ 12,8 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մասնակի հատուցման գնով օտարել Երևանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես լիարժեք փոխհատուցում՝ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության՝ Երևանի Մ. Մկրտչյան 5 հասցեում գտնվող վարչական շենքի շինարարության ընթացքում 3 հարկի (2448 քառ. մ) կառուցման ֆինանսավորման դիմաց.
բ) «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցելու նպատակով նրա հետ կնքել պայմանագիր «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող 82223,67 հազ. դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը (41,1 տոկոս) նվազագույնը 12,8 մլն դրամ գնով իրացնելու իրավունքը «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին՝ պայմանով, որ նշված բաժնետոմսերի իրացումից ստացվող գումարից 12,8 մլն դրամը մնում է այդ ընկերությանը՝ որպես սույն կետի «ա» ենթակետով նախատեսված օտարման դիմաց փոխհատուցում, իսկ մնացած մասը հաշվեգրվում է մասնավորեցման հատուկ հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման կատարումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 11-ի «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 632 որոշման 6-րդ կետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|