Basic information
Number
N 123
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.05.1997-09.06.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.05.20/11
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.05.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.05.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.05.1997
Effective date
20.05.1997
Interrupt date
09.06.1998

040.0123.060597

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

6 մայիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 1997 թվականի N 123
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնակարգի 23-րդ կետում «տարբերության 25 տոկոսը բանաձևի տեսքով`

 

(ԲՔԳ - ԱԿԲ) ≤ 25/100 x (ԲՆՔ-ԱԿԲ)»

 

բառերը փոխարինել «տարբերության 50 %-ը, բանաձևի տեսքով`

 

(ԲՔԳ - ԱԿԲ) ≤ 50/100 x (ԲՆՔ - ԱԿԲ),

 

եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան չի նախատեսված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան