«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 645 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին՝ 82700 քառ. մետր տարածքով՝ համաձայն հավելվածի».
բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«4. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում նախատեսել նաև հողամաս տրամադրելն առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ
ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԽԵՄԱ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|