Basic information
Number
N 1164-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.09.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1051
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.09.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.09.2010
Effective date
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1164-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման հավելվածի «Ժամկետները» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «2009 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի» բառերով.

2) 5-րդ կետում «մինչև 2010 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

3) 6-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

4) 7-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

5) 8-րդ կետում «մինչև 2011 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 14
Երևան