Գլխավոր տեղեկություն
Համար
N 284
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2002-10.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.254
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

040.0284.25.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2002 թվականի N 284
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձի ստացած եռամսյակային եկամուտների մասին հայտարարագրի ձևը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` նախորդ տարվա ընթացքում եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ (անուն, ազգանուն, մշտական բնակության վայր) տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար.

բ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ստացված տեղեկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի մասին» N 397 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի N 388 և 1996 թվականի դեկտեմբերի 30-ի N 397 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 73 որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե նրանք կամ նրանց ստացած եկամուտները միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են եկամտահարկից.

բ) ՄԱԿ-ում և դրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասով.

գ) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների վրա, որոնց հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտներից ֆիզիկական անձինք եկամտահարկը հաշվարկում և վճարում են ինքնուրույն` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով հարկային գործակալի համար սահմանված դրույքաչափերով` նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամսական հարկվող եկամտից:

4. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու դեպքում ֆիզիկական անձինք մինչև նշված եկամուտների ստացման եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն որոշման 1-ին կետով հաստատված եռամսյակային եկամուտների մասին հայտարարագիրը (այսուհետև` հայտարարագիր):

Հայտարարագրին կից ներկայացվում է դիվանագիտական և միջազգային կազմակերպության կողմից տրված` տվյալ քաղաքացուն հաշվետու եռամսյակում եկամուտների վճարման ամսաթվի, ամսվա, տարեթվի, վճարված եկամտի տեսակի, գումարի և արժույթի մասին տեղեկանք` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինը նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտարարագրի պատճենը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան դիվանագիտական և միջազգային կազմակերպությանը հավաստելու նպատակով ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշված կազմակերպությունից ստացված լրացուցիչ տեղեկությունները (հավաստումը) 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

5. Սույն կարգին համապատասխան հայտարարագրման ենթակա եկամուտներից հաշվարկված եկամտահարկը ֆիզիկական անձանց համար համարվում է եկամտահարկի վերջնական գումար, և այդ եկամուտները չեն ներառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացվող տարեկան եկամուտների հայտարարագրում:

6. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու դեպքում ֆիզիկական անձինք պարտավոր են տվյալ ամսում ստացված եկամուտներից հաշվարկված եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ ուշ, քան նշված եկամուտներն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

7. Հաշվետու եռամսյակում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու և մինչև այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը և դրան կից տեղեկանքները ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց հինգ օր առաջ:

8. Ֆիզիկական անձինք սույն կարգի պահանջները խախտելու համար (այդ թվում` հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու, հայտարարագրում հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, եկամտահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար) կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

 

 

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձի ստացած եռամսյակային եկամուտների մասին

Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Բաժին I

Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (լրացվում են հարկային մարմնի կողմից)

1. Հաշվետու ժամանակաշրջանը
(եռամսյակը)

2. Հարկային տարին

3. Անձնական հաշվի համարը

 

       
       

4. Ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը

5. Մշտական բնակության վայրը (հասցեն)

6. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության վայրը (հասցեն)

7. Տան հեռախոսահամարը

8. Աշխատանքային հեռախոսահամարը

9. Գործունեության վայրի հասցեն

10. Անձնագրի սերիան, համարը

11. Տրված է

                 
     

12. Հարկային մարմին ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը 

13. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անվանումը, գտնվելու վայրը)

 

Չափի միավորը
(դրամ)

 

 

Հետևյալ կետերում նշվում են`

1, 2-ում` հաշվետու ժամանակաշրջանը (եռամսյակը) և հարկային տարին,

3-ում` ֆիզիկական անձի անձնական հաշվի համարը,

4-ում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

5-ում` ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության վայրը (հասցեն),

6-ում` ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության վայրը (հասցեն),

7, 8-ում` ֆիզիկական անձի տան և աշխատանքային հեռախոսահամարները,

9-ում` ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

10-ում` ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը,

11-ում` անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը),

12-ում` հարկային մարմին հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

13-ում` ֆիզիկական անձի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը):

 

Բաժին II. Աշխատանքների կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտներ

 

Ցուցանիշի անվանումը

1-ին
ամիսը [14]

2-րդ
ամիսը [15]

3-րդ
ամիսը [16]

1

2

3

4

Աշխատանքների կատարումից ստացված եկամուտներ [17]      
Քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող եկամուտներ [18]      
Նվիրատվության կարգով ստացված եկամուտներ [19]      
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ [20]      
Անձնական նվազեցում [21]      
Հարկվող եկամուտ [22]      
Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ [23]      
Ամսական հարկվող եկամուտ [24]      
Ամսական եկամտահարկի գումար [25]      

 

[14], [15] և [16] սյունակներում նշվում են հաշվետու եռամսյակի (ըստ ամիսների) ցուցանիշները, իսկ հետևյալ տողերում`

[17], [18] և [19]-ում` աշխատանքի կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտները, որոնք հարկային գործակալի կողմից հարկվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով,

[20]-ում` ստացված եկամուտների համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

[21]-ում` անձնական նվազեցումները,

[22]-ում` ստացված եկամուտների գծով արդյունքները (տող [17] + տող [18] + տող [19]) - (տող [20] + տող [21]),

[23]-ում` ամսվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարները (տող [22) - (տող [22]/1,05),

[24]-ում` ստացված եկամուտների մասով ամսական հարկվող եկամուտը (տող [22]) - (տող [23]),

[25]-ում` հարկվող եկամտից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նախատեսվող եկամուտներ

 

Ցուցանիշի անվանումը

1-ին
ամիսը [26]

2-րդ
ամիսը [27]

3-րդ
ամիսը [28]

Ռոյալթի [29]      
Տոկոս [30]      
Վարձակալության դիմաց վճար (վարձավճար) [31]      
Ամսական եկամտահարկի գումար [32]      

 

[26], [27] և [28] սյունակներում նշվում են հաշվետու եռամսյակում` ըստ հերթական ամիսների համապատասխան ցուցանիշները, իսկ հետևյալ տողերում`

[29]-ում` ռոյալթիները,

[30]-ում` տոկոսները,

[31]-ում` վարձակալության դիմաց ստացված վճարները (վարձավճարները),

[32]-ում` ռոյալթիներից, տոկոսներից և վարձավճարներից ստացված եկամուտներից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին IV. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի հաշվարկ

 

Ընդամենը` եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկ [33]  
Եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը [34]  
Ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե [35]  
Ենթակա է վերադարձման (հաշվանցման) Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեից [36]
 

 

Հետևյալ տողերում նշվում են`

[33]-ում` եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [25] + տող [32]),

[34]-ում` հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը,

[35]-ում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա եկամտահարկի գումարը (տող [33] - տող [34] > 0),

[36]-ում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [33] - տող [34]) < 0):

 

Հայտարարագիրը ներկայացնողի

ստորագրությունը _______________

Հայտարարագիրն ընդունողի անունը,

ազգանունը ___________________

Հայտարարագրի ընդունման ամսաթիվը,
ամիսը, տարեթիվը ______________

Ստորագրությունը ______________

_______________

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին: