Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.03/20(589)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2017

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ

Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ

________________ Վ. Արամյան

________________ Վ. Հարությունյան

15 հունիսի 2017 թ.

31 մայիսի 2017 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 15.2-ՐԴ ԵՎ 15.3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 15.2-րդ կետի համաձայն` ԱՏԳ ԱԱ 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (նույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում, «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա) պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 80-ապատիկի չափով:

Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ կետի համաձայն` ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106 00 100, 8107 30 000, 8108 30 000, 8109 30 000, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 52 000, 8112 92 200, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 100-ապատիկի չափով:

Վերոնշալ դրույթներն ուժի մեջ են մտել 2013 թվականի հունվարի 7-ից:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի։

Առկա իրավիճակում տարաբնույթ է ընկալվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորպես ներմուծվող (այդ թվում` վերամշակման նպատակով) և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ապրանքների համար պետական տուրք գանձելու խնդիրը, հաշվի առնելով, որ Օրենքով պետական տուրք չգանձելու բացառություն սահմանված է միայն «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և հետագայում վերաարտահանվող ապրանքների համար, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորպես ներմուծվող (այդ թվում` վերամշակման նպատակով) ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չեն կիրառվում:

Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ և 15.3-րդ կետերով սահմանված դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու, այդ դրույթների ոչ հստակ ու տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես ներմուծված (այդ թվում` վերամշակման նպատակով) և հետագայում վերաարտահանվող ապրանքների համար Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ և 15.3-րդ կետերով սահմանված պետական տուրքի գումարները չեն գանձվում: Ընդ որում` Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ և 15.3-րդ կետերով սահմանված պետական տուրքի գումարները չեն գանձվում ապրանքների հետ վերադարձման կամ վերամշակման պայման պարունակող համապատասխան պայմանագրերի ներկայացման պարագայում: