Գլխավոր տեղեկություն
Համար
N 1005-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«22» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1005-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 411 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը վերսկսելու և աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետով հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Վերսկսել մրցութային հանձնաժողովի գործունեությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու մասին» N 411 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

2002 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1005-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մարգարյան
Ա. Մովսիսյան
Վ. Խաչատրյան
Դ. Հարությունյան
Դ. Վարդանյան
Մ. Հարությունյան

Վ. Հարությունյան
Վ. Մովսեսյան
Ս. Ավագյան

Կ. Բալայան

Ժ. Գալստյան

Գ. Գասպարյան

Ա. Կարապետյան

Ա. Կետիկյան

Գ. Մանուկյան

Գ. Մինասյան

Հ. Փամբուկյան

Ա. Մելքոնյան

Ա. Ալավերդյան
Ա. Շահնազարյան
Ա. Գալստյան

 

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ էներգետիկայի նախարար
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
- ՀՀ արդարադատության նախարար
- ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ
   (համաձայնությամբ)    
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային ժողովրդավարական միություն»
  խմբակցության անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն»
  խմբակցության անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ագրոարդյունաբերողների ժողովրդական
  միավորում» պատգամավորական խմբի անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ
  (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք և միաբանություն»
  խմբակցության անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբի անդամ 
  (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի կոմունիստական
  կուսակցություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն»
  խմբակցության անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր»
  խմբի անդամ (համաձայնությամբ)
- ՀՀ Նախագահի օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական
  վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)
- ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)