«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2002 թվականի N 140
քաղ. Երևան
ՍՊԱՌՈՂԻ՝ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ՝ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԲԱՐԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սպառողի՝ էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու դեպքում պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա՝ տեխնիկապես բարդ ապրանքների անվանացանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 18-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
սպառողի՝ էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու դեպքում պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա՝ տեխնիկապես բարդ ապրանքների
Կենցաղային նշանակության մետաղահատ և փայտամշակման հաստոցներ
Գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված կենցաղային նշանակության փոքրածավալ տեխնիկա և շարժամիջոցներ
Կենցաղային նշանակության էլեկտրական մեքենաներ և սարքեր
Կենցաղային նշանակության ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
Կենցաղային նշանակության հաշվիչ և բազմացնող տեխնիկա
Լուսանկարչական ապարատներ և կինոապարատներ
Հեռախոսային և ֆաքսիմիլային ապարատներ
Էլեկտրական երաժշտական գործիքներ
Էլեկտրոնային խաղալիքներ