Գլխավոր տեղեկություն
Համար
N 298
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2002-30.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.255
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2014

040.0298.01.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 298
քաղ. Երևան

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը։

2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 379 և 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1018 որոշումների հիման վրա կազմակերպված՝ Մեղրու և Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկաների կազմակերպիչների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 298 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

առեվտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա եվ այլն) կազմակերպչի կողմից առեվտրի իրականացման վայրում առեվտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում են առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի (այսուհետև՝ կազմակերպիչ) կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունները և դրանք ներկայացնելու կարգը։

2. Կազմակերպիչը յուրաքանչյուր ամսվա համար իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին։

3. Կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած անձանց մասին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հասցեն, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը։

Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք իրականացնող անձանց վերաբերյալ կազմակերպչի կողմից սույն կարգով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում։

4. Կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են տեղեկություններ (ձևը կցվում)։

5. Կազմակերպչի կողմից տեղեկությունները ներկայացվում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում։

6. Հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

Ձև

____________________________

տարածքային հարկային տեսչություն

 

 

Փաստաթղթի հերթական համարը __________________
Լրացման ամսաթիվը ____ _________________200  թ.

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

առեվտրի իրականացման վայրում առեվտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ

 

1. Առևտրի իրականացման վայրի
կազմակերպչի, հարկ վճարողի
հաշվառման համարը

               

2. Տեղեկություններ ներկայացնելու
ժամանակահատվածը

տարեթիվը             ամիսը      

3. Իրավաբանական անձի անվանումը

 

4. Անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը

 

5. Գտնվելու վայրը

 

6. Գործունեության իրականացման հասցեն

 

 

NN
ը/կ

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական անձի անվանումը

Կազմա-
կերպաիրա-
վական ձևը

ՀՎՀՀ

Գտնվելու վայրը

Կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը
2)

Հատկացված տարածքի համար կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը

Նշումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NN
ը/կ

Առևտրի իրականացման  վայրում առևտրական գործունեություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

Նշել անհատ ձեռնարկա-
տեր կամ քաղաքացի լինելը

ՀՎՀՀ
(անձնագրի
սերիան և համարը)

Գտնվելու վայրը (հասցեն)

Կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը
2)

Հատկացված տարածքի համար կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը

Նշումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատասխանատու անձը ________________________________

                                                        (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.