Basic information
Number
N 722-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.09.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
09.09.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.09.2010
Effective date
10.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 722-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 9-ի N 722-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
   
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
Մ. Բադալյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
   
Ա. Թարվերդյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
   
Դ. Պետրոսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
   
Ռ. Ծառուկյան -«Ֆերմերների միության նախագահ» (համաձայնությամբ)
   
Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation