Գլխավոր տեղեկություն
Համար
N 172
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.25/10(185) Հոդ.157
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2002 թվականի N 172
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև նշված օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1.1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (հաշվի չառած պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ծախսերի իրականացման հետևանքով առաջացած դեֆիցիտը) ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ առանձին աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

1.2. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 2 հավելվածի.

1.3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի՝ համաձայն N 3 հավելվածի.

1.4. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.

1.5. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 5 հավելվածի.

1.6. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների, պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների՝ համաձայն N 9 հավելվածի.

1.7. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 10 հավելվածի.

1.8. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2002 թվականի բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 11 հավելվածի։

2. Հաստատել՝

2.1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ կատարողների՝ օբյեկտների կտրվածքով՝ համաձայն N 6 հավելվածի.

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի պահպանման ծախսերի մասին» N 85 որոշմամբ սահմանված ծախսերի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 7 հավելվածի.

2.3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների, և սահմանել նշված դոտացիաների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 8 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

ա) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ.

բ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «գ» և «թ» կետերով սահմանված դեպքերում գոյացած բյուջետային միջոցների հաշվին լրացուցիչ կատարվելիք հատկացումների վերաբերյալ.

3.2. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ զուտ պարտավորությունների առավելագույնը 8350,0 մլն դրամ մեծությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն, որ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը նշված մեծությունից չի կարող լինել ավելին, քան նախորդ եռամսյակում հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

3.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծախսերի և պետական պարտքի մարումների ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես՝ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները.

3.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի սպասարկման համար սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ պայմանագրերի կնքումը՝ նկատի ունենալով այն, որ ըստ պայմանագրի՝ բանկերին տրվող սպասարկման միջին վճարը պետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

3.5. միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ նպատակային վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների բոլոր հաշիվները, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում, առևտրային բանկերից տեղափոխել կենտրոնական գանձապետարան և սպասարկել մեկ հաշվով.

3.6. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ե», «ժբ», «ժե» և «ժէ» կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանց սահմանափակման՝ դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածներով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

3.7. նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների՝ 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2002 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտացոլել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

3.8. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 9093673,8 հազ. դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ.

3.9. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված՝ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորումը (նշված օրենքով հաստատված հատկացումների գումարների սահմաններում) 2002 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրավասու պետական կառավարման մարմինների կողմից՝ սահմանված կարգով ներկայացվող փաստաթղթերի հիման վրա.

3.10. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության ցուցաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարումն սկսել նշված միջոցների, ըստ առանձին կուսակցությունների, բաշխման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացմամբ ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայությամբ.

3.11. ապահովել 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահաբաժինների վճարումից ազատված ընկերությունների) զուտ շահույթի բաշխման և Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

3.12. ապահովել 50 տոկոսից ոչ ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

3.13. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները 2002 թվականի առաջին կիսամյակում հատկացնել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված 2002 թվականի բյուջեներ ունեցող համայնքներին.

3.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ՝ պահպանելով վերջինիս կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ա» կամ «զ» կետով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացնելու հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան գումարների վերաբաշխումներ՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

3.15. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ՝ պահպանելով վերջինիս կողմից իրականացվող՝ սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով (բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ) սահմանված եռամսյակային հատկացումների ընդհանուր գումարները, ներկայացնելու հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել վերաբաշխումներ՝ նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների եռամսյակային գումարների միջև.

3.16. պետական կառավարման մարմինների ներկայացմամբ՝ նրանց կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 5 հավելվածներով սահմանված ծախսային առանձին ծրագրերի գծով տնտեսումների առաջացման արդյունքում գոյացած միջոցները, ներկայացնելու հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, ուղղել նույն այդ պետական կառավարման մարմինների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

3.17. 2002 թվականի ընթացքում պետական կառավարչական հիմնարկների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում կասեցնել կնքված գնման պայմանագրերի ֆինանսավորումը և նման հարցերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

3.18. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ՝ պահպանելով նրա կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ա» կամ «զ» կետով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացնելու հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի եռամսյակային գումարների վերաբաշխումներ (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրի առկայությամբ).

3.19. սույն որոշման 3.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, 5-17-րդ, 25.1-ին և 25.2րդ կետերում նշված՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված համապատասխան հատկացումների կատարումն սկսել այդ կետերում նշված պետական պատվերները, ծրագրերը և բաշխումները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝

4.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի գումարների օգտագործման 2002 թվականի ուղղությունները, ըստ եռամսյակների բաշխված տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ հաստատման համար.

4.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը՝ իրեն վերաբերող մասով)՝

ա) 2002 թվականի ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին՝

մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),

մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).

բ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով եռամսյակային (նաև աճողական) կտրվածքով ծրագրավորվածից հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով բյուջետային եկամուտների ստացման փաստացի արդյունքների շեղումների պատճառների մասին՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների մասին՝ երկամսյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

5.1. պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող կրթական հաստատությունների՝ մեկ սովորողի հաշվով ֆինանսավորման 2002 թվականի չափի մասին՝ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ՝ մինչև օգոստոսի 1-ը.

5.2. 2002 թվականին դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման և հանրապետական սպարտակիադայի անցկացման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովման կարգի վերաբերյալ՝ երկամսյա ժամկետում.

5.3. 2002 թվականին մանկական թերթերի և ամսագրերի սուբսիդավորման մասին՝ մեկամսյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հիգիենիկ-հակահամաճարակային և առողջապահական այլ ծառայությունների գծով 2002 թվականի պետական պատվերի մասին:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

7.1. 2002 թվականին բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման մասին.

7.2. աշխատանքների դիմաց 2002 թվականին նպաստների վճարման կարգի մասին.

7.3. տուն-ինտերնատների ծառայությունների պետական պատվերի մասին (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի ներկայացմամբ):

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝

8.1. մշակութային միջոցառումների 2002 թվականի ծրագիրը.

8.2. առաջարկություններ մուլտիպլիկացիոն, խաղարկային և վավերագրական կինոնկարների ստեղծման 2002 թվականի պետական պատվերների վերաբերյալ, ինչպես նաև կինոշուկաներին մասնակցելու և կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման 2002 թվականի ծրագիրը.

8.3. սպորտային միջոցառումների 2002 թվականի ծրագիրը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և մարզպետարանների հետ՝ վերջիններիս իրավասությանը վերաբերող մասով.

8.4. առաջարկություններ երիտասարդական ծրագրերի իրականացման գծով 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

8.5. առաջարկություններ 2002 թվականին թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու պահպանման գծով 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության գրահրատարակչական գործակալությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

10.1. տեղեկատվության պահպանման և արխիվացման գծով 2002 թվականի պետական պատվերի, ինչպես նաև տեղեկատվության ձեռքբերման գծով՝ 2002 թվականի պետական պատվերների վերաբերյալ.

10.2. մարզային հեռուստաընկերությունների ու ոչ պետական մամուլի սուբսիդավորման և մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների՝ ըստ առանձին կազմակերպությունների, բաշխման վերաբերյալ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

10.3. հեռուստաֆիլմերի արտադրության գծով՝ 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

10.4. մանկական, հանրագիտական, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման գծով՝ 2002 թվականի պետական պատվերների վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով՝ 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

12.1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների՝ ըստ ստացողների, բաշխման վերաբերյալ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ մեկամսյա ժամկետում.

12.2. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ՝ մեկամսյա ժամկետում.

12.3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության ցուցաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների՝ ըստ առանձին կուսակցությունների, բաշխման վերաբերյալ՝ նշված հարցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:

13. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝

13.1. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով՝

ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների՝ եռամսյակային կտրվածքով.

բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների՝ եռամսյակային կտրվածքով.

13.2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ՝ ձեռնարկել միջոցներ 2000 թվականին Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությանն օգնության կարգով հանքային պարարտանյութի և կարծր ցորենի խմբաքանակի հատկացումն ու ստացումը 2002 թվականի ընթացքում ապահովելու համար:

14. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ընկերությունների աջակցության գործակալության միջոցով իրականացվող 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ՝ մեկամսյա ժամկետում:

15. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝

15.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծային աշխատանքների, հակասողանքային միջոցառումների և սողանքային տարածքներում ռեժիմային դիտարկումների իրականացման 2002 թվականի ծրագրերը.

15.2. Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտանիքի մի մասի կողմից նախկինում զբաղեցված բնակարանի չափից ոչ պակաս ստացած՝ հերթագրված ընտանիքներին աջակցության 2002 թվականի ծրագիրը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետների հետ:

16. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2002 թվականի ծրագրի վերաբերյալ:

17. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝

17.1. մշակութային կենտրոնացված միջոցառումների 2002 թվականի ծրագրերը.

17.2. առաջարկություններ 2002 թվականին թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման վերաբերյալ։

18. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը՝

18.1. հիմք ընդունելով սույն որոշման 1.5-րդ կետով սահմանված եռամսյակային համամասնությունները՝ սահմանված կարգով՝ 20-օրյա ժամկետում հաստատել իրենց ենթակա պետական հիմնարկների՝ 2002 թվականի ծախսերի նախահաշիվները՝ ըստ եռամսյակների և համապատասխան հիմնավորումներով (ցանցային և այլ հաշվարկային ցուցանիշներով), մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը՝ ուսումնասիրման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված այն ծրագրերի, որոնց կատարողը մեկ հիմնարկ է).

18.2. 2002 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին՝ համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում միջոցների առկա մնացորդները 2002 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես 2002 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

18.3. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմաններն ապահովելու համար.

18.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ գործող օրենքով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրված արտոնությունների դիմաց 2002 թվականին ձեռնարկություններին տրվող փոխհատուցումների գումարների վերաբերյալ.

18.5. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

18.6. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2002 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակը և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

18.7. համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների՝ 2002 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով և փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերման որոշումները՝ ըստ գնման առարկաների և նախահաշվային գների՝ 10-օրյա ժամկետում.

18.8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով՝ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն ներկայացնել իրենց ու ենթակա պետական հիմնարկների՝ 2002 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, գնանշման միջոցով, գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերը՝ 10-օրյա ժամկետում: Բաց մրցույթի գնման հայտերը գործակալություն ներկայացնելիս հաշվի առնել, որ գնման առարկա հանդիսանում են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 10 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

18.9. ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2002 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ՝ սահմանել՝

ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով).

գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.

18.10. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժա» կետով սահմանված դեպքերում, նույն օրենքի N 10 հավելվածով, պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին՝ համաձայնեցման նպատակով, նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով առաջարկվող փոփոխությունների և (կամ) լրացումների պատճառները, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 18.7-րդ և 18.8-րդ կետերով սահմանված գործողությունները.

18.11. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կապիտալ ծախսերի գծով նախատեսված հատկացումների բաշխումը ենթածրագրերի և մարզերի կտրվածքով՝ ծախսերի նախահաշիվներով և համապատասխան հիմնավորումներով.

18.12. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական ապարատի ու ստորաբաժանումների 2002 թվականի հաստատված հաստիքային ցուցակները (նաև ըստ առանձին պաշտոնների՝ խմբավորված տեսքով)՝ նշելով թափուր պաշտոնները.

18.13. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (այդ թվում՝ տարածքի) վարձակալության պայմանագրով չնախատեսել վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում՝ տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն և նշված պայմանագրի գործողության ընթացքում առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել հիշյալ բարելավումների իրականացմանը:

19. Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին` ապահովել՝

19.1. 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահաբաժինների վճարումից ազատված ընկերությունների)՝

ա) 2001 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով ստացված զուտ շահույթի բաշխման գործընթացի իրականացումը և ավարտը (բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը)՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը՝ նկատի ունենալով, որ ստացված մինչև 3 մլն դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահաբաժին վճարելու հարցը բաժնետերերի ընդհանուր ժողովներում չի քննարկվում.

բ) պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերին համապատասխանող զուտ շահույթի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված 20 տոկոսի չափով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ այլ չափերով) շահաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև 2002 թվականի սեպտեմբերի 20-ը.

19.2. 50 տոկոսից ոչ ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովների կողմից շահաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում այդ շահաբաժինների պետական բաժնեմասի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ շահաբաժինների վճարման մասին որոշումներով սահմանված ժամկետներում.

19.3. պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2000 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը:

20. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը՝ սույն որոշման 18.9-րդ կետի «ա» և 25.3-րդ կետի «գա» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշման 18.9-րդ կետի «բ» և 25.3-րդ կետի «գբ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող, համապատասխանաբար, կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության կազմակերպություններին:

22. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ սույն որոշման 18.9-րդ կետի «գ» և 25.3-րդ կետի «գդ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող կազմակերպություններին:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ սահմանված կարգով 2002 թվականին 11660200,0 հազ. դրամով ավելացնել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ «Ոռոգում-Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման պայմանները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

24. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժզ» ենթակետին համապատասխան սահմանել՝

24.1. նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում)՝ մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը ժամկետով, բացառությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով նախատեսված՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների՝ բացառությամբ գործարքով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով ներկայացված վնասի հատուցման պարտավորությունների,

բ) 2002-2004 թվականների բյուջեների կատարման ընթացքում նախորդ տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա տրվող հատկացումներով մարվող պարտավորությունների,

գ) Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային մասնավոր այն պայմանագրերից ծագած վճարային պարտավորությունների, որոնցում կիրառվող իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքը չէ,

դ) բյուջետային հիմնարկների (այդ թվում՝ լուծարված) աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կետանցված պարտավորությունների՝ այն դեպքում, եթե նշված ծախսերի կատարումը նախատեսված է եղել համապատասխան (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով պարտավորության առաջացման) տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով սահմանված համապատասխան ծախսային ծրագրերի՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով առանձնացված հատկացումների հաշվին,

ե) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների համաձայն բռնագանձման ենթակա գումարների գծով պարտավորությունների.

24.2. որ սույն որոշման 24.1-ին կետի իմաստով՝

ա) նախորդ տարիների բյուջետային պարտավորություն է համարվում մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության անունից գործող պետական մարմինների, հիմնարկների, մյուս կողմից՝ իրավաբանական անձանց, քաղաքացիների կամ համայնքների միջև քաղաքացիաիրավական, աշխատանքային հարաբերություններով գործարքից կամ օրենքի, այլ իրավական ակտի ուժով ծագած և բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ կետանցված վճարային պարտավորությունը, դրա հետ կապված տոկոսները, տուժանքը, վնասները,

բ) վճարային պարտավորությունը համարվում է ծագած, եթե պարտատերը կատարել է օրենքով, իրավական ակտով, պայմանագրով նախատեսված իր պարտավորությունը և ձեռք է բերել որոշակի ժամկետում համապատասխան չափով գումարի ստացման իրավունքը,

գ) վճարային պարտավորությունը համարվում է կետանցված, եթե դրա վճարման՝ օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով որոշված կատարման ժամկետը լրացել է.

24.3. պետական մարմինները, դրանց ենթակա պետական հիմնարկներն իրենց պարտատերերի պահանջներին (ներառյալ հայցադիմումները) պատասխանելիս, պարտավորությունների փոխադարձ ստուգման ակտեր և պարտքի ճանաչման այլ փաստաթղթեր կազմելիս պարտավոր են այդ պատասխաններում, ակտերում և այլ փաստաթղթերում նշել տվյալ պարտավորության կատարման հետաձգման (մորատորիում) մասին՝ պարտադիր հղում կատարելով սույն որոշմանը.

24.4. սույն կետի պահանջները խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառված նյութական վնասի առկայության դեպքում.

24.5. սույն կետի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դրվում է պետական մարմինների, հիմնարկների գլխավոր ֆինանսիստների վրա, իսկ վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

25. Առաջարկել՝

25.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության ցուցաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ առանձին կուսակցությունների բաշխելու հարցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշման մասին.

25.2. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հանրային հեռուստա- և ռադիոընկերությունների հաղորդումների պատրաստման գծով 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

բ) հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

գ) հեռուստա- և ռադիոհաղորդումների հեռարձակման, հասարակական կարծիքի ուսումնասիրման, հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության ռադիոհեռուստատեսության ռեզերվային բազայի պահպանման գծով 2002 թվականի պետական պատվերների վերաբերյալ,

դ) Շիրակի ռադիոհեռուստատեսության հաղորդումների պատրաստման գծով 2002 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

25.3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, դատարանների նախագահների խորհրդին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային՝

ա) համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2002 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով ու փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման որոշումները՝ ըստ գնման առարկաների ու նախահաշվային գների՝ 10-օրյա ժամկետում,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն ներկայացնել, 2002 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, գնանշման միջոցով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերը՝ 10-օրյա ժամկետում: Բաց մրցույթի գնման հայտերը գործակալություն ներկայացնելիս հաշվի առնել, որ գնման առարկա հանդիսանում են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 10 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը,

գ) ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2002 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ՝ սահմանել իրենց և ենթակա պետական հիմնարկների կողմից՝

գա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

գբ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով),

գդ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)՝ ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը,

դ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժա» կետով սահմանված դեպքերում, նույն օրենքի N 10 հավելվածով, պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն որոշման 18.10-րդ կետով սահմանված ընթացակարգով,

ե) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների 2002 թվականի հաստատված հաստիքային ցուցակները (նաև ըստ առանձին պաշտոնների խմբավորված տեսքով)՝ նշելով թափուր պաշտոնները.

25.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ աջակցել պետական արժեթղթերի տեղաբաշխման՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ընթացիկ տարվա հունվար ամսին կայացած քննարկումների արդյունքում, փոխհամաձայնեցված 2002 թվականի ծրագրի իրականացմանը (նկատի ունենալով, որ նշված ծրագրի համապատասխան ցուցանիշներն արտացոլված են սույն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնություններում):

26. Գաղտնի:

27. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 25-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 
* - Ծանոթություն - Հավելվածները չեն կցվում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2002, N 2066-Ն ---------
26.12.2002, N 2062-Ն ---------
19.12.2002, N 1959-Ն ---------
19.12.2002, N 1958-Ն ---------
13.12.2002, N 1954-Ն ---------
13.12.2002, N 1953-Ն ---------
13.12.2002, N 1945-Ն ---------
05.12.2002, N 1912-Ն ---------
14.11.2002, N 1769-Ն ---------
14.11.2002, N 1768-Ն ---------
07.11.2002, N 1767-Ն ---------
07.11.2002, N 1742-Ն ---------
31.10.2002, N 1713-Ն ---------
24.10.2002, N 1683-Ն ---------
24.10.2002, N 1679-Ն ---------
24.10.2002, N 1676-Ն ---------
03.10.2002, N 1569-Ն ---------
26.09.2002, N 1523-Ն ---------
19.09.2002, N 1476-Ն ---------
19.09.2002, N 1480-Ն ---------
19.09.2002, N 1479-Ն ---------
12.09.2002, N 1412-Ն ---------
12.09.2002, N 1379-Ն ---------
05.09.2002, N 1407-Ա ---------
29.08.2002, N 1340-Ն ---------
29.08.2002, N 1338-Ն ---------
29.08.2002, N 1266-Ն ---------
08.08.2002, N 1194-Ն ---------
25.07.2002, N 1108-Ն ---------
25.07.2002, N 1175-Ն ---------
04.07.2002, N 1072-Ն ---------
25.07.2002, N 1098-Ն ---------
04.07.2002, N 989-Ն ---------
18.07.2002, N 1037-Ն ---------
11.07.2002, N 992-Ն ---------
11.07.2002, N 991-Ն ---------
18.07.2002, N 1034-Ն ---------
18.07.2002, N 1033-Ն ---------
27.06.2002, N 917-Ն ---------
20.06.2002, N 849-Ն ---------
06.06.2002, N 777-Ն ---------
06.06.2002, N 762-Ն ---------
06.06.2002, N 749-Ն ---------
23.05.2002, N 737-Ն ---------
30.05.2002, N 719-Ն ---------
13.06.2002, N 839-Ն ---------
06.06.2002, N 735-Ն ---------
30.05.2002, N 689-Ն ---------
30.05.2002, N 672-Ն ---------
16.05.2002, N 560 ---------
15.05.2002, N 553 ---------
11.05.2002, N 493 ---------
15.04.2002, N 410 ---------
08.04.2002, N 344 ---------
06.04.2002, N 318 ---------
02.03.2002, N 191 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան