Գլխավոր տեղեկություն
Համար
N 919-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2002-13.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.643
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2002 թվականի N 919-Ն

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների հետևյալ սակագները՝

 


NN
ը/կ
Նոտարական գործողության տեսակը Նվազագույն
աշխատավարձի նկատմամբ գործակիցը

1 2 3

1. Գույքի նկատմամբ կնքվող գործարքի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար (բացառությամբ գրավի պայմանագրերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ կնքվող գործարքների) 0,5-5
     
2. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ պայմանագրերի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-1
     
3. Գրավի պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 1-5
     
4. Բաց կտակի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,3-3
     
5. Փակ կտակի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-5
     
6. Լիազորագրի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-3
     
7. Խառը պայմանագրերի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 1-10
     
8. 1-6-րդ կետերում չնշված այլ գործարքների վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-10
     
9. Առանձնապես բարդ գործարքներ վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-20
     
10. Ժառանգական գույքի պահպանության համար միջոցներ ձեռք առնելու գործողությունների կատարման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
     
11. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-5
     
12. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-5
     
13. Փաստաթղթերի պատճենների կամ դրանցից քաղվածքների իսկությունը վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր էջի համար) 0,5
     
14. Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր ստորագրության համար) 0,5
     
15. Փաստաթղթերի թարգմանության իսկությունը վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր էջի համար) 0,5
     
16. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 2
     
17. Քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 2
     
18. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը հաստատելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 2
     
19. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելիս ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 1
     
20. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ փոխանցելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 3
     
21. Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար դեպոզիտ ընդունվող գումարի 0,5 տոկոսը
     
22. Փաստաթղթեր ի պահ ընդունելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր օրվա համար) 0,1-0,3
     
23. Ապացույցների ապահովման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
     
24. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
     
25. Գործարքների, հաստատման ենթակա փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթի օրինակելի ձևերի պատրաստման և տրամադրման համար 1-2
     
26. Անձանց առաջարկությունների հիման վրա ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցման համար՝ ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար 10

 

2. Սահմանել, որ՝

ա) նոտարը պարտավոր է վճարովի ծառայությունների դիմաց գանձվելիք գումարի չափի մասին դիմողին հայտնել անվճար՝ նրանից անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու պահին.

բ) նոտարի կողմից վավերացման կամ հաստատման ենթակա յուրաքանչյուր նոտարական գործողության ժամանակ փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար նախատեսված վճարն իր մեջ ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումն ու պարզաբանումը.

գ) առանձնապես բարդ է համարվում այն գործարքը, որի վավերացումը նոտարի կողմից հետաձգվում է՝

փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում.

ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում.

նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման անհրաժեշտության դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 4
Երևան