Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2002 թվականի N 892-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) 1-ին բաժնի՝

չորրորդ պարբերությունում «ներկայացված են N 1 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 3 հավելվածում» բառերով.

ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը.

բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով.

 

 

«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի եվ բնակչության թվի

 

Մարզի անվանումը

Բնակավայրերի
թիվը

Բնակչության
թիվը

Արագածոտն

3

3678

Շիրակ

2

3220

Լոռի

16

6141

Գեղարքունիք

8

3039

Վայոց ձոր

1

240

Սյունիք

27

5613

Ընդամենը

57

21931

 ».

 

բ) 2-րդ բաժնի՝

երկրորդ պարբերությունում «3» թիվը փոխարինել «2» թվով.

երրորդ պարբերությունում «ներկայացված են N 2 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 4 հավելվածում» բառերով.

ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը.

բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 հավելվածով.

 

 

«Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները

 

Մարզի
անվանումը

Բնակավայրի
անվանումը

Բնակչության
մոտավոր
թիվը

Միջոցառումները

 

 

 

 

Սյունիք

Դավիթ-Բեկ

686

 

 

 

Արբանյակային ընդունմամբ
հեռուստակայանի կառուցում՝

  • հաղորդակ՝ 10 Վտ
  • արբանյակային ալեհավաք՝ 1,8 մ
  • թվային ընդունիչ
  • հեռարձակումը PAL ստանդարտով

 

Ճակատեն

180

Գեղանուշ

198

Գոմարան

 

Շրվենանց

91

Ներքին
Խոտանան

89

Գեղի

294

Չայքենդ

80

Մուսալլամ

78

Անդոկավան

112

Կաթնառատ

40

Վահրավար

79

Կաղնուտ

96


Գեղարքու-
նիք

Ջաղացաձոր

121

Կալավան

196

Բարեպատ

202

Գեղամասար

216

Ջիվիխլու

220

 

Լոռի

Պետրովկա

312

Գոգավան

117

Նորաշեն

2150

Ձորամուտ

536

Ապավեն

206

Արծնի

569

 ».

 

չորրորդ պարբերությունում «23» թիվը փոխարինել «33» թվով, իսկ «ներկայացված են N 3 աղյուսակում» բառերը՝ «ներկայացված են N 5 հավելվածում» բառերով.

բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 հավելվածով.

 

 

«Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները

 

Մարզի
անվանումը

Բնակավայրի
անվանումը

Բնակչու-
թյան մոտա-
վոր թիվը

Միջոցառումները

 

 

 

Սյունիք

Առաջաձոր

166

Եղվարդում Հայաստանի հանրային
հեռուստատեսության ծրագրի
հեռարձակում՝ 500 Վտ հզորությամբ

 

 

 

Արբանյակային ընդունմամբ հեռուստա-
կայանի կառուցում՝

  • հաղորդակ՝ 10 Վտ
  • արբանյակային ալեհավաք՝ 1,8 մ
  • թվային ընդունիչ
  • հեռարձակումը PAL ստանդարտով

 

Եղեգ

121

Չափնի

86

Սևաքար

107

Ձորաստան

139

Ներքին
Գյոդակլու

52

Տեղ

2221

Արավուս

143

Արևիս

50

Սոֆլու

98

Մուցք

60

Գեղավանք

170

Աղբուլլաղ

177

Փիրլու

 

 

 

Լոռի

Ծաղկաշատ

227

Թեղուտ

554

Ահնիձոր

297

Փամբակ

337

Քարաբերդ

189

Քարաձոր

400

Հալավար

122

Քիլիսա

35

Գյուլլուդարա

35

Հայդարլի

55

Վայոց ձոր

Սերս

240

Արագածոտն

Եղիպատրուշ

659

Վարդենիս

619

Փարպի

2400

Գեղարքունիք

Սոթք

1558

Գեղաքար

178

Արեգունի

348

Շիրակ

Սարապատ

149

Սառնաղբյուր

3071

 ».

 

ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.

ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը.

N 1 հավելվածում «16» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «III փուլ` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից» բառերը հանել.

գ) 3-րդ բաժնի՝

երրորդ պարբերությունում «ներկայացված են N 4 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 6 հավելվածում» բառերով.

բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 6 հավելվածով.

 

 

«Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Արբանյակային 50 կայանի եվ Եղվարդում տեղադրվող նոր՝ 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումները

 

(մլն դրամ)

Մարզի
անվանումը

I փուլ

II փուլ

Ընդամենը

Սյունիք*)

55,3

34,6

89,9

Լոռի

26,0

43,3

69,3

Գեղարքունիք

21,7

13,0

34,7

Արագածոտն

-

13,0

13,0

Շիրակ

-

8,7

8,7

Վայոց ձոր

-

4,3

4,3

ընդամենը՝ չափիչ
սարքեր

6,0

8,3

14,3

Ընդամենը

109,0

125,2

234,2

 

*) Այդ թվում՝ Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 13,5 մլն դրամ:

Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով՝ օգտվելով առևտրական զեղչերից:».

 

ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը.

N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)

 

 արբանյակային ալեհավաք՝ 175.0
 արբանյակային ընդունիչ (թվային)՝ 150.0
 ձևափոխիչ՝ 18,0
 տեսահսկիչ (14// 116.0
 մալուխ (10 մ)՝ 18,0
 հաղորդակ (տրանզիստորային)՝ 10 Վտ 1400.0
 ալեհավաք՝ 230.0
 մալուխ (30 մ)՝ 175.0
 մետաղական հենարան՝ 165.0
 շինարարական և մոնտաժային աշխատանքներ՝ 171.0
 նախագծային - հետազոտական աշխատանքներ՝ 150.0
 կապուղու հատկացում՝ 840.0
 չափիչ սարքավորումներ՝ 990.0

ընդամենը

4598.0

 

 

_______________________________
Ընդամենը՝ ԱԱՀ-ով                              5517.6 

 

Ծանոթագրություններ։

1. Գները վերցված են 2002 թվականի մայիս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները:

2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում:

3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը:

4. Յուրաքանչյուր 5 կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների մեկ լրակազմ:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան