«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 761-Ն
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2002 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակ սահմանել 150,0 մլն խոր. մետր:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված՝ ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Սևանա լճից նախատեսված ջրի բացթողման չափաքանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|