Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 «11» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2002 թվականի N 740-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 838 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 838 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 1-ին կետում «1724286 հազ. դրամ» բառերը փոխարինել «1507323 հազ. դրամ» բառերով.

բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաշվեկշռային մեթոդով 1724286 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնել հաշվեկշռային մեթոդով 216963 հազ. դրամ գնահատված ոչ պրոֆիլային օբյեկտները` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող` Գետամեջի գազատարը և Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան, Մարմարիկ գյուղի Մարմարիկի պիոներ. ճամբարը, Ծաղկաձոր քաղաքի Ծաղկաձորի հանգստյան գոտին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող սարքաշինական արտադրամասի խանութը, ակումբը և հացի փուռը, Վարդենիկի հանգստյան գոտին, Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող պահեստային շենքը».

գ) որոշման 2-րդ կետում «825474 հազ. դրամ» և «825474 բաժնետոմսի» բառերը համապատասխանաբար փոխարինել «608511 հազ. դրամ» և «608511 բաժնետոմսի» բառերով.

դ) որոշման 3-րդ կետում «533256 հազ. դրամ» և «533256 բաժնետոմսի» բառերը համապատասխանաբար փոխարինել «393098 հազ. դրամ» և «393098 բաժնետոմսի» բառերով.

ե) որոշման 4-րդ կետում «400000 հազ. դրամ» և «300000 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «291518 հազ. դրամ» և «191518 հազ. դրամ» բառերով.

զ) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետի «բ» ենթակետը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) 15-օրյա ժամկետում` 2001 թվականի սեպտեմբերի 21-ին կնքված Բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) N 165-Ու պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ` նախատեսելով, որ գնորդը պայմանագրի ընդհանուր արժեքը` 291518 հազ. դրամը, և վճարումների ուշացման հետևանքով նշված պայմանագրի 7.3-րդ կետի հիման վրա հաշվարկված 24000000 դրամ տույժի գումարը պետք է վճարի մասնավորեցման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին պայմանագրի կնքման օրվանից եռամսյա ժամկետում.

բ) 1-ամսյա ժամկետում «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ընկերության գույքի կազմից առանձնացված` սույն որոշման 1-ին «բ» ենթակետում նշված ոչ պրոֆիլային օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց մասնավորեցման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. ՀՈՒՆԻՍԻ 7
Երևան