Գլխավոր տեղեկություն
Համար
N 1150
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.947
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2001 թվականի N 1150
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների 2002-2004 թվականների նպատակային ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 21-ի N 1150 որոշմամբ

 

Ն Պ Ա Տ Ա Կ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է դարձել կենդանիների հիվանդությունների և վարակիչ (այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր` զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը:

Ելնելով հանրապետության առանձին տարածաշրջաններում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու այդ հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպման գործող հրահանգներով, ինչպես նաև կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով հանրապետությունում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:

Նախկինում հանրապետությունում իրականացվում էին 55 անվանում կենդանիների վարակիչ հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ:

Հիմնականում ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, սկսած 1992 թվականից, միջոցառումներ են իրականացվել 25 և 2001 թվականին` 14 անվանում կենդանիների վարակիչ հիվանդության կանխարգելման համար:

Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանակցությունը (որտեղ կայուն չէ կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ հակահամաճարակային վիճակը) և արտասահմանյան երկրներից մեծ ծավալների կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրումը հանրապետությունը կանգնեցնում են մեծ վտանգի առջև, հետևաբար, հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը պետք է լինի պարտադիր:

 

2. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ցանկի կրճատման հետևանքով հանրապետությունում վատթարացել է հակահամաճարակային վիճակը:

Հանրապետությունում իրականացնելով կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանության, ինչպես նաև օտարերկրյա պետություններից կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների հանրապետության տարածք ներթափանցման կանխարգելման միջոցառումները նպաստում են հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն (ապահով) հակահամաճարակային վիճակի ստեղծմանը: Պետությունն իրականացնում է միայն կենդանիների առավել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծախսերի ֆինանսավորումը, մնացած վարակիչ, ոչ վարակիչ, ճիճվային, արյունապարազիտային և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների (բուժում, մշակում) իրականացման համար վճարումները պետք է կատարվեն տնտեսավարող սուբյեկտների կողմից:

 

3. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, մշտապես ենթակա է կենդանիների և մարդկանց համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգին: Հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն է և վերահսկելի, սակայն առանձին մարզերում և բնակավայրերում նկատվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղի, բրուցելյոզի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարատակ գյուղում` նաև սիբիրախտի ու այլ հիվանդությունների բռնկման դեպքեր:

Մարդկանց և կենդանիների համար առավել վտանգ ներկայացնող կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ցանկը (հավելված N 1) հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից` հաշվի առնելով ոչ միայն հանրապետության համաճարակային վիճակը, այլև հարևան երկրներում դրանց առկայությունը, ինչպես նաև նշված հիվանդությունների բռնկման դեպքերում դրանցից առաջացած սոցիալական և տնտեսական վնասները: Ցանկում ընդգրկված հիվանդությունները կարող են տարածվել ոչ միայն մարդկանց ու կենդանիների անմիջական շփման, այլև տրանսպորտի, քամու, կենդանական ծագում ունեցող հումքի միջոցով. որոշ հիվանդությունների հարուցիչներ (օրինակ, սիբիրախտինը) երկար ժամանակ չեն կորցնում իրենց ախտածնությունը և հողում կարող են պահպանվել 100-150 տարի: Նմանատիպ հիվանդությունների ախտորոշումը և դրանց դեմ պայքարի միջոցառումները պետք է կազմակերպվեն հիվանդության առաջացման բուն օջախում և ընդգրկեն տարածման ամբողջ սպառնալիքի գոտին: Կարանտինային և հատուկ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերացումը ներառում են հետևյալ համալիր միջոցառումների միաժամանակյա և հաջորդական իրականացումը`

ա) հիվանդության ախտորոշում,

բ) կարանտինային միջոցառումների իրականացում,

գ) հիվանդ կենդանիների բուժման կազմակերպում,

դ) պատվաստումների և վերապատվաստումների անցկացում,

ե) ընկած կենդանիների դիակների հավաքում և ոչնչացում,

զ) ախտահանում ու վերաախտահանում և այլն:

Նշված միջոցառումների իրականացումը ոչ միայն բավականին աշխատատար է, այլև` նյութատար: Հանրապետությունում 2002-2004 թվականների ընթացքում նախատեսվում է կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման հակահամաճարակային միջոցառումներն իրականացնել ըստ կենդանատեսակների և գլխաքանակի (հավելված N 2): Հաշվարկների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անասնագլխաքանակի մասին տվյալները:

Ծրագրի հիմնական նպատակի իրականացման համար անհրաժեշտ է անընդհատ թարմացնել ու զարգացնել անասնաբուժական ծառայության տեխնիկական և նյութական հնարավորությունները (արտադրական բազա), որը նախորդ տարիներին, ելնելով հանրապետության ֆինանսատնտեսական վիճակից, չի կատարվել, և որի պատճառով միավոր անասնագլխի վրա հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար կատարվող փաստացի ծախսերն օբյեկտիվորեն աճել են:

2002-2004 թվականներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հիմնական կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով անասնաբուժական ծառայության համար կպահանջվի համապատասխանաբար` 2002 թվականին` 597540.5 հազ. դրամ, 2003 թվականին` 1000000.0 հազ. դրամ և 2004 թվականին` 1000000.0 հազ. դրամ (հավելվածներ NN 3, 4, 5), որոնց հատկացման դեպքում հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ցանկում կընդգրկվեն` 2002 թվականին շուրջ 9,3 միլիոն, 2003 թվականին և 2004 թվականին համապատասխանաբար` շուրջ 15.8 միլիոն գլուխ կենդանի:

Նկատի ունենալով անասնաբուժական ծառայության գործունեության առանձնահատկությունը, մասնավորապես, համաճարակների հնարավոր առաջացումը և դրանց անկանխատեսելիությունը` կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը պետք է լինի պարտադիր և մշտական:

 

4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունում 2002-2004 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների ու շիճուկների, ախտահանիչ միջոցների, անասնաբուժական ավտոտրանսպորտի, սարքավորումների, գործիքների և այլ պարագաների ձեռքբերում (հավելվածներ NN 3, 4, 5),

անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ,

կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտինային, անասնաբուժասանիտարական, ինչպես նաև հիվանդ կենդանիների բուժման միջոցառումների իրականացման և մասնագետների գործուղման ծախսեր:

Կենդանիների վարակիչ հիվանդությունների հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2002-2004 թվականների պետական բյուջեներով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումների համար նախատեսվող ծախսերն ըստ հաշվարկների կկազմեն` 2002 թվականին 268.459 մլն, 2003 թվականին` 472.0 մլն և 2004 թվականին` 472.0 մլն դրամ (հավելված N 6):

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի անասնաբուժական ծառայությունը, լուծելով իր առջև դրված խնդիրները, կնպաստի հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Խոշոր եղջերավոր կենդանիների

 

1. Բրուցելյոզ

2. Տուբերկուլյոզ

3. Կովերի լեյկոզ

4. Սիբիրախտ

5. Լեպտոսպիրոզ

6. Պաստերելյոզ

7. Էմկար

8. Տավարի ժանտախտ

9. Դաբաղ «AO»

10. Դաբաղ «Ասիա»

 

Մանր եղջերավոր կենդանիների

 

1. Բրուցելյոզ

2. Սիբիրախտ

3. Դաբաղ «AO»

4. Դաբաղ «Ասիա»

5. Ոչխարի ծաղիկ

6. Բրադզոտ

 

Խոզերի

 

1. Բրուցելյոզ

2. Ժանտախտ

3. Կարմրախտ

4. Սիբիրախտ

 

Ձիերի

 

1. Բրուցելյոզ

2. Սիբիրախտ

 

Թռչունների

 

1. Ժանտախտ «H»

 

Ծանոթագրություն: Ցանկում ընդգրկված են նաև Համաշխարհային համաճարակային բյուրոյի կողմից սահմանված Ա խմբի հատուկ վարակիչ հիվանդությունները:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

Հ Ա Կ Ա Հ Ա Մ Ա Ճ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ` ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Անասնագլխաքանակը

2002 թ.

2003 թ.

2004 թ

1

2

3

4

5

 

Ախտորոշիչ հետազոտություններ`

     
  

խոշոր եղջերավոր կենդանիների

       
1. Բրուցելյոզի` առաջնային 497300 497300 497300
2. Բրուցելյոզի` կրկնակի 275000 300840 300840
3. Տուբերկուլյոզի` առաջնային 264900 284840 284840
4. Տուբերկուլյոզի` կրկնակի 264900 284840 284840
5. Լեյկոզի - 260000 260000
   

մանր եղջերավոր կենդանիների

       
6. Բրուցելյոզի` առաջնային 400000 395400 395400
7. Բրուցելյոզի` կրկնակի 4700 4700 4700
 

խոզերի

     
8. Բրուցելյոզի 25000 25510 25510
  

ձիերի

     
9. Բրուցելյոզի 8000 8961 8961
  Ընդամենը 1739800 2062391 2062391
 

Պատվաստումներ և բուժկանխարգելիչ միջոցառումներ`

     
 

խոշոր եղջերավոր կենդանիների

     
1. Սիբիրախտի 1238500 1238510 1238510
2. Պաստերելյոզի 210000 454400 454400
3. Լեպտոսպիրոզի 119000 225400 225400
4. Էմկարի 515800 550000 550000
5. Տավարի ժանտախտի 231000 284650 284650
6. Դաբաղ «ԱՕ» տիպի 1238500 1238510 1238510
7. Դաբաղ «Ասիա» տիպի 1238500 1238510 1238510
  

մանր եղջերավոր կենդանիների

        
8. Սիբիրախտի 1518000 1400000 1400000
9. Դաբաղ «ԱՕ» տիպի - 1400000 1400000
10. Դաբաղ «Ասիա» տիպի - 1400000 1400000
11. Ոչխարի ծաղկի 220000 540000 540000
12. Բրադզոտի 371000 1250000 1250000
  

խոզերի

     
13. Սիբիրախտի 27300 400000 400000
14. Ժանտախտի 302700 394000 394000
15. Կարմրախտի 269600 95345 95345
16. Պաստերելյոզի 16700    
 

ձիերի

         
17. Սիբիրախտի 15500 19240 19240
18. Թռչունների Ժանտախտ «H» տիպի - 1610000 1900000
  ընդամենը 7532100 13738565 13738565
  Ընդամենը 9271900 15800956 15800956

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ

Կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների,
շիճուկների և ախտահանիչ միջոցների անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի
գինը

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Կենդանիների սիբիրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 2244.5 6010 13489.4
2. Խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների խշխշան պալարի դեմ պատվաստանյութ լիտր 1031.6 16335 16851.2
3. Գյուղատնտեսական կենդանիների պաստերելյոզի դեմ պատվաստանյութ լիտր 3150 18000 56700.0
4. Կենդանիների լեպտոսպիրոզի դեմ պատվաստանյութ լիտր 467 20000 9340.0
5. Խոշոր եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 231.0 15000 3465.0
6. Հակադաբաղային «Ա» և «Օ» տիպերի պատվաստանյութեր հազ. դոզա 1313.1 220000 288882.0
7. Հակադաբաղային «Ասիա-1» տիպի պատվաստանյութ հազ. դոզա 1313.1 110000 144441.0
8. Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 220.0 12500 2750.0
9. Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի և գառների դիզենտերիայի դեմ պատվաստանյութ լիտր 1855 15000 27825.0
10. Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 302.7 10000 3027.0
11. Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 269.6 12000 3235.2
12. Խոզերի պաստերելյոզ լիտր 50 22500 1125.0
13. Կաթնասունների տուբերկուլյոզի ալերգիկ ախտորոշման տուբերկուլին հազ. դոզա 529.8 15000 7947.0
14. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման համար Ռոզ-Բենգալ վարդագույն հակածին լիտր 20.29 112500 2282.6
15. Կարմրախտի շիճուկ լիտր 20 24000 480.0
16. Սիբիրախտի շիճուկ լիտր 30 24000 720.0
17. Պաստերելյոզի շիճուկ լիտր 30 24000 720.0
18. Անասնաբուժական ավտոմեքենա հատ 1 3000 3000.0
19. Միլիցիայի ծախսեր       11260.0
 

Ընդամենը

      597540.5

 

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների սահմանում:

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ

Կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների, շիճուկների և ախտահանիչ միջոցների անվանումները 

Չափի
միավորը

Քանակը

Միավորի
գինը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Կենդանիների սիբիրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 2200.0 6010 13222.0
2. Խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների խշխշան պալարի դեմ պատվաստանյութ լիտր 1500.0 16335 24502.5
3. Գյուղատնտեսական կենդանիների պաստերելյոզի դեմ պատվաստանյութ լիտր 4290.0 18000 77220.0
4. Կենդանիների լեպտոսպիրոզի դեմ պատվաստանյութ լիտր 2500.0 20000 50000.0
5. Խոշոր եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 259.0 15000 3885.0
6. Հակադաբաղային «Ա» և «Օ» տիպերի պատվաստանյութեր հազ. դոզա 2150.0 220000 473000.0
7. Հակադաբաղային «Ասիա-1» տիպի պատվաստանյութ հազ. դոզա 1700.0 110000 187000.0
8. Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 430.0 12500 5375.0
9. Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի և գառների դիզենտերիայի դեմ պատվաստանյութ լիտր 3000.0 15000 45000.0
10. Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 591.0 10000 5910.0
11. Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 429.0 12000 5148.0
12. Ոչխարների և խոզերի պաստերելյոզի դեմ պատվաստանյութ լիտր 400.0 18000 7200.0
13. Թռչունների նյուկասլ հիվանդության դեմ պատվաստանյութ հազ. դոզա 2000.0 3000 6000.0
14. Կաթնասունների տուբերկուլյոզի ալերգիկ ախտորոշման տուբերկուլին հազ. դոզա 600.0 15000 9000.0
15. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման համար Ռոզ-Բենգալ վարդագույն հակածին լիտր 35.0 112500 3937.5
16. Կովերի լեյկոզի շիճուկաբանական հետազոտման հակածին հազ. դոզա 260.0 50000 13000.0
17. Լեպտոսպիրոզի շիճուկ լիտր 50 24000 1200.0
18. Կարմրախտի շիճուկ լիտր 50 24000 1200.0
19. Սիբիրախտի շիճուկ լիտր 50 24000 1200.0
20. Պաստերելյոզի շիճուկ լիտր 100 24000 2400.0
21. Կաուստիկ սոդա կգ 15000 660 9900.0
22. Ֆորմալին լիտր 10000 980 9800.0
23. Քլորակիր կգ 10000 960 9600.0
24. Ավտոմեքենաներ (անասնաբուժական շտապ օգնություն), անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ        35300.0
 

Ընդամենը

      1000000.0

 

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների սահմանում:

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ

Կենսապատվաստուկների, ախտորոշիչ միջոցների, շիճուկների և ախտահանիչ միջոցների անվանումները 

Չափի
միավորը

Քանակը

Միավորի
գինը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1. Կենդանիների սիբիրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 2200.0 6010 13222.0
2. Խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների խշխշան պալարի դեմ պատվաստանյութ լիտր 1500.0 16335 24502.5
3. Գյուղատնտեսական կենդանիների պաստերելյոզի դեմ պատվաստանյութ լիտր 4290.0 18000 77220.0
4. Կենդանիների լեպտոսպիրոզի դեմ պատվաստանյութ լիտր 2500.0 20000 50000.0
5. Խոշոր եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 259.0 15000 3885.0
6. Հակադաբաղային «Ա» և «Օ» տիպերի պատվաստանյութեր հազ. դոզա 2150.0 220000 473000.0
7. Հակադաբաղային «Ասիա-1» տիպի պատվաստանյութ հազ. դոզա 1700.0 110000 187000.0
8. Ոչխարների ծաղկի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 430.0 12500 5375.0
9. Ոչխարների բրադզոտի, ինֆեկցիոն էնտերոտոքսեմիայի չարորակ այտուցի և գառների դիզենտերիայի դեմ պատվաստանյութ լիտր 3000.0 15000 45000.0
10. Խոզերի կլասիկ ժանտախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 591.0 10000 5910.0
11. Խոզերի կարմրախտի դեմ պատվաստանյութ հազ. դոզա 429.0 12000 5148.0
12. Ոչխարների և խոզերի պաստերելյոզի դեմ պատվաստանյութ լիտր 400.0 18000 14400.0
13. Թռչունների նյուկասլ հիվանդության դեմ պատվաստանյութ հազ. դոզա 2000.0 3000 6000.0
14. Կաթնասունների տուբերկուլյոզի ալերգիկ ախտորոշման տուբերկուլին հազ. դոզա 600.0 15000 9000.0
15. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզի սերոլոգիկ ախտորոշման համար Ռոզ-Բենգալ վարդագույն հակածին լիտր 35.0 112500 3937.5
16. Կովերի լեյկոզի շիճուկաբանական հետազոտման հակածին հազ. դոզա 260.0 50000 13000.0
17. Լեպտոսպիրոզի շիճուկ լիտր 50 24000 1200.0
18. Կարմրախտի շիճուկ լիտր 50 24000 1200.0
19. Սիբիրախտի շիճուկ լիտր 50 24000 1200.0
20. Պաստերելյոզի շիճուկ լիտր 100 24000 2400.0
21. Կաուստիկ սոդա կգ 15000 660 9900.0
22. Ֆորմալին լիտր 10000 980 9800.0
23. Քլորակիր կգ 10000 960 9600.0
24. Ավտոմեքենաներ (անասնաբուժական շտապ օգնություն), անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ        28100.0
 

Ընդամենը

      1000000.0

 

Ծանոթագրություն: Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների սահմանում:

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետությունում
կենդանիների կարանտինային և հատուկ
վտանգավոր վարակիչ հիվանդությունների
կանխարգելման ու վերացման միջոցառումների
2002-2004 թվականների նպատակային ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

NN Մարզի անվանումը

2002 թ.
(հազ. դրամ)

2003 թ.
(հազ. դրամ)
2004 թ.
(հազ. դրամ)
1. Արագածոտն 28281.0 49723.0 49723.0
2. Արարատ 23973.1 42149.0 42149.0
3. Արմավիր 21536.2 37864.0 37864.0
4. Գեղարքունիք 49317.8 86710.0 86710.0
5. Լոռի 26731.0 46998.0 46998.0
6. Կոտայք 25048.8 44040.0 44040.0
7. Շիրակ 31125.5 54724.0 54724.0
8. Սյունիք 24457.5 43001.0 43001.0
9. Վայոց ձոր 13259.4 23312.0 23312.0
10. Տավուշ 23140.6 40686.0 40686.0
11. Երևան 1588.6 2793.0 2793.0
 

Ընդամենը

268459.5 472000.0 472000.0