«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2002 թվականի N 616
քաղ. Երևան
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002 թ. մայիսի 22 |
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակումը:
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.
բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի աճի մեծությունը (հազար դրամներով):
4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2006, N 582-Ն | 01.06.2006, N 616 | |
15.09.2005, N 1977-Ն | 24.12.2005, N 616 | |
24.03.2005, N 391-Ն | 30.04.2005, N 616 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|