«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2002 թվականի N 1339-Ն
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող «Այրում» երկաթգծի կայարանի և դրան կից բանավանի տարածքն իր աշխարհագրական դիրքով, ինչպես նաև բոլոր հաղորդակցուղիներով կապված է Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող «Այրում» երկաթգծի կայարանի և դրան կից բանավանի տարածքի հողերից 20,0 հեկտարը, որից՝ 10,5 հեկտար բնակավայրի կատեգորիայի հող, 9,5 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիայի հող, հետ վերցնել և հատկացնել Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Լոռու մարզի Ճոճկանի և Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել սույն որոշմամբ կատարված փոփոխությունը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|