Basic information
Number
N 63
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.05.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.04.21/8
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.04.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.04.1997
Effective date
01.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 ապրիլի 1997 Թ
.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1997 թվականի N 63
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 147 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 69-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում հիմնական միջոցների տեսքով ներդրված ակտիվների պայմանագրային և հաշվեկշռային (մնացորդային) արժեքների տարբերությունը դիտվում է որպես գալիք ժամանակաշրջանների եկամուտ և ներդրումից հետո 5 տարվա ընթացքում հավասարաչափ (տարեկան 20 տոկոս) դուրս է գրվում գալիք ժամանակաշրջանների եկամուտներից` ավելացվելով ձեռնարկության ֆինանսական արդյունքներին»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան