«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2002 թվականի N 591
քաղ. Երևան
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 1192 որոշման 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
զորահավաքային մարմինների
I. Ընդհանուր դրույթներ
Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրության (այսուհետև՝ կանոնադրություն) նպատակն է սահմանել այդ մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ենթակայությունը, խնդիրները և դրանց լուծման հիմնական ուղղությունները:
1. Զորահավաքային մարմիններն ստեղծվում են պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում:
Պետական մարմիններում զորահավաքային մարմինների իրավասություններն իրականացնում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները:
2. Զորահավաքային մարմիններն իրենց աշխատանքի ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ու անմիջական ղեկավարի որոշումներով, որի վրա անհատական պատասխանատվություն է դրված զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:
II. Զորահավաքային մարմինների պարտականությունները եվ իրավունքները
3. Զորահավաքային մարմինների հիմնական խնդիրներն են խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության աշխատանքների կազմակերպումը և համակարգումը:
4. Զորահավաքային նախապատրաստության խնդիրներին համապատասխան՝
ա) պետական մարմիններում ստեղծվող զորահավաքային մարմինները տվյալ բնագավառի զորահավաքային նախապատրաստության մասով իրականացնում են՝
զորահավաքային նախապատրաստության համակարգի ղեկավարումը,
զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական ապահովումը,
զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստումը,
զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և անրաժեշտության դեպքում՝ դրանց իրականացումը,
զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կատարման վերաբերյալ պետական մարմնի ղեկավարին հաշվետվություն ներկայացնելը,
զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների անցկացման կազմակերպումն ու իրականացումը,
սահմանված կարգով պետական մարմնի զինապարտների հաշվառումը,
սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումը,
զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն կազմակերպություններից կամ քաղաքացիներից շենքեր, շինություններ, հողամասեր, գույք, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ վերցնելու, ինչպես նաև նրանց տնտեսական գործունեության ուղղվածությունը փոփոխելու ժամանակ համապատասխան ակտերի կազմումը.
բ) տեղական ինքնակառավարման մարմիններում և զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում ստեղծվող զորահավաքային մարմինները զորահավաքային նախապատրաստության մասով իրականացնում են՝
սահմանված զորահավաքային առաջադրանքի կատարումն ապահովող զորահավաքային պլանի մշակման աշխատանքի կազմակերպումը,
զորահավաքային պլանների կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը,
զորահավաքային նախապատրաստության մասով պաշտպանական պատվերի (առաջադրանքի), ինչպես նաև համապատասխան պայմանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը,
սահմանված կարգով կազմակերպության ղեկավար անձնակազմի, մասնագետների և որակյալ բանվորների ամրագրման աշխատանքների իրականացումը,
զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը,
զորահավաքային նախապատրաստության ոլորտին առնչվող այլ աշխատանքներ:
5. Զորահավաքային մարմիններն իրավունք ունեն՝
ա) առաջարկություններ ներկայացնելու զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
բ) իրենց իրավասության սահմաններում խորհրդակցություններ հրավիրելու.
գ) իրենց իրավասության սահմաններում համակարգելու զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված միջոցառումները:
III. Զորահավաքային մարմինների կառուցվածքը, ենթակայությունը եվ գաղտնի գործավարությունը
6. Զորահավաքային մարմնի կառուցվածքը և կազմը որոշվում են՝ ելնելով զորահավաքային նախապատրաստության աշխատանքների բնույթից և ծավալից:
7. Զորահավաքային մարմնի ղեկավարը ենթարկվում է պետական մարմնի աշխատակազմի, համայնքի և կազմակերպության ղեկավարներին:
8. Զորահավաքային մարմինների գաղտնի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2020, N 1880-Լ | 28.11.2020, N 591 | |
26.08.2010, N 1091-Ն | 09.09.2010, N 591 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|